Ռոնալդուն գոլ խփեց, բայց դա բավարար չէր, որպեսզի «Ալ Նասրը» նվաճեր Ասիայի Չեմպիոնների լիգայի ուղեգիր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 05 2025
  • $
    384.15
  • RUBLE
    4.88
  • 433.59
WEATHER
+30.09 oC

Ռոնալդուն գոլ խփեց, բայց դա բավարար չէր, որպեսզի «Ալ Նասրը» նվաճեր Ասիայի Չեմպիոնների լիգայի ուղեգիր

12:25 28.05.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ռիադի «Ալ Նասրը» Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի վերջին` 34-րդ տուրում հյուրընկալվելիս 2-3 հաշվով պարտվեց «Ալ Ֆաթեհին»:

Հաշիվը 42-րդ րոպեին բացեց «Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն: Լեգենդար ֆուտբոլիստն արդեն ավարտված առաջնությունում մասնակցեց 30 խաղի, խփեց 25 գոլ և երկրորդ տարին անընդմեջ դարձավ մրցաշարի գլխավոր ռմբարկուն:

«Ալ Նասրն» առաջնությունն ավարտեց 70 միավորով և զբաղեցրեց երրորդ տեղը, ինչը բավարար չէր Ասիայի Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելու համար: Չեմպիոնն «Ալ Իթիհադն» է` 83 միավորով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մոդրիչը կարող է դառնալ Մեսսիի խաղընկերը

17:42 29.05.2025

Մոդրիչը կարող է դառնալ Մեսսիի խաղընկերը

«Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը 2 առաջարկ է ստացել, հայտնում է Footmercato-ն: 39-ամյա ֆուտբոլիստին պայմանագիր են առաջարկել «Ինտեր Մայամին» և «Ալ Նասրը»: Խորվաթ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Սաուդյան Արաբիան ներկայացնող նաև մեկ այլ թիմ՝ «Ալ Էթիֆաքը»: Մոդրիչը հանգամանորեն զրուցել է Կրիշտիանու Ռոնալդուի հետ «Ալ Նասր» տեղափոխության մասին, բայց ֆուտբոլիստի ընտանիքը նախընտրում է տեղափոխվել ԱՄՆ: Այդպիսով՝ Մոդրիչը […] ...

Պուտինի և Թրամփի նոր զրույցի պլաններ դեռևս չկան. Պեսկով

17:36 29.05.2025

Պուտինի և Թրամփի նոր զրույցի պլաններ դեռևս չկան. Պեսկով

Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի նոր զրույց դեռ չի նախատեսվում։ Այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։ «Դեռևս նման պլաններ չկան», – ասել է Կրեմլի խոսնակը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք երկու առաջնորդների միջև նոր խոսակցություն է նախատեսվում՝ հաշվի առնելով Ուկրաինայի անօդաչու թռչող սարքերի […] ...

Քննարկվել է Ակադեմիական քաղաքում նախատեսվող ենթակառուցվածքային աշխատանքների մեկնարկի պլանը

17:27 29.05.2025

Քննարկվել է Ակադեմիական քաղաքում նախատեսվող ենթակառուցվածքային աշխատանքների մեկնարկի պլանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Ակադեմիական քաղաքում նախատեսվող ենթակառուցվածքային աշխատանքների մեկնարկի պլանը: Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը նախագծող Gmp International GmbH Architects and Engineers ընկերության ներկայացուցիչները ներկայացրել են ֆիզիկական ենթակառուցվածքների աշխատանքների ուղղությամբ նախատեսվող գործողությունները՝ ըստ ժամանակացույցի: Մասնավորապես, դրանք վերաբերում են ջրապահովմանը, գազի, էլեկտրաէներգիայի, տրանսպորտային և այլ ենթակառուցվածքներին: Ներկայացվել են […] ...

Հայաստանի ներկայացուցիչը Թուրքիայում դարձել է ջրացատկի Եվրոպայի փոխչեմպիոն

17:22 29.05.2025

Հայաստանի ներկայացուցիչը Թուրքիայում դարձել է ջրացատկի Եվրոպայի փոխչեմպիոն

Հայաստանը ներկայացնող Ալեքսանդրա Բիբիկինան Թուրքիայում ընթացող ջրացատկի Եվրոպայի առաջնությունում դարձել է աշխարհամասի փոխչեմպիոն։ Այս մասին սոցցանցերում հայտնել է մարզաձևի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Գաբրիել Ղազարյանը։ 22-ամյա մարզուհին 3 մետր ոստնացատկ մրցաձևում վաստակել է 322.95 միավոր և արժանացել արծաթե մեդալի։ 335,10 միավորով Եվրոպայի չեմպիոն է դարձել շվեյցարացի Միշել Լուիզա Հեիմբերգը։ Բիբիկինան այս տարվա մարտին է Հայաստանի քաղաքացիություն […] ...

Քննարկվել են Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության օրակարգի հարցեր

17:17 29.05.2025

Քննարկվել են Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության օրակարգի հարցեր

Մայիսի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի` եվրոպական և եվրասիական հարցերով փոխտեղակալ Ջոշուա Հաքին: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության օրակարգի հարցեր։ Մտքեր են փոխանակվել գործընկերության կանոնադրությամբ արձանագրված, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ուղղություններով համագործակցության զարգացման շուրջ՝ միտված կոնկրետ արդյունքների ապահովմանն ու ՀՀ դիմակայունության ամրապնդմանը: Անդրադարձ է […] ...

Արմեն Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ Պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Ջոշուա Հաքին

17:11 29.05.2025

Արմեն Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ Պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Ջոշուա Հաքին

Մայիսի 29-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ Պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Ջոշուա Հաքին: ԱԽ քարտուղարը ողջունել է փոխտեղակալի այցը Հայաստան և կարևորել երկկողմ հարաբերությունների բազմակողմ զարգացումը: Փոխտեղակալն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ընդգծել ամերիկյան կողմի պատրաստակամությունն աջակցելու երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը: Վերոնշյալի համատեքստում կողմերը մտքեր են […] ...

BACK_TO_TOP