13:10 28.05.2025
Մադրիդի «Ռեալը» հայտարարել է, որ ակումբի լեգենդ Ռաուլ Գոնսալեսը հեռացել է Մ19 թիմի գլխավոր մարզչի պաշտոնից:
Իսպանացին ինքն է հեռանալու ցանկություն հայտնել:
Նախկին հարձակվողը մարզել է «Ռեալի» Մ15, Մ18 և Մ19 թիմերը: «Ռեալի» ակադեմիայում նա աշխատում էր 2018 թվականից:
19:00 29.05.2025
Գառնիի համայնքային ոստիկանները 36-ամյա կնոջ տանը թմրամիջոց են հայտնաբերելՄայիսի 26-ին Համայնքային ոստիկանության Գառնիի բաժնի ծառայողները, իրացնելով ստացված տվյալները, այցելել են Գառնի գյուղի բնակիչ 36-ամյա կնոջ բնակության հասցե, որտեղ տեսանելի հատվածում նկատել են ստվարաթղթե փաթեթ։ Կինը հայտնել էր, որ փաթեթում մարիխուանա է։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ թմրամիջոցը կնոջը տվել է վերջինիս 41-ամյա համագյուղացին: Դեպքի առթիվ տարածքային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ […] ...
18:53 29.05.2025
Հաստատվել են 2025/2026 ուստարվա ասպիրանտուրա ընդունելության տեղերըԿառավարությունը հաստատել է ՀՀ 2025/2026 ուսումնական տարվա ասպիրանտուրա ընդունելության տեղերը: Հաշվի առնելով նախորդ տարիների ընդունելության արդյունքները, ինչպես նաև ներկայացված հայտերը՝ 2025/2026 ուսումնական տարվա ասպիրանտուրայի ընդունելության համար նախատեսվում է պետության կողմից ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ 180 տեղ, որից 144-ը՝ առկա և 36-ը՝ հեռակա: Նշված 180 տեղից 109-ը հատկացվել է բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական, մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններին՝ 96 […] ...
18:46 29.05.2025
Երկրաշարժի սցենարով հրամանատարաշտաբային ուսումնավարժանք Շիրակի մարզումՄայիսի 22-ին Շիրակի մարզի Արթիկ համայնքում անցկացվել է հրամանատարաշտաբային ուսումնավարժանք՝ «Բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը ուժեղ երկրաշարժի դեպքում» թեմայով: Մասնակցել են ՆԳՆ փրկարար ծառայության, ոստիկանության, շտապօգնության, մարզային և համայնքային ծառայությունների աշխատակիցներ: Ուսումնավարժանքի ընթացքում խաղարկվել է 7-8 բալ ուժգնությամբ երկրաշարժի սցենար, որին նախորդել է իրականացվելիք միջոցառումներին վերաբերող աշխատանքային քննարկում։ Գործնական միջոցառումների ընթացքում խաղարկվել են տուժածներին փլատակներից դուրս […] ...
18:37 29.05.2025
Սպայական պաշտոնի նշանակված սպաների համար կսահմանվի բնակարանի ձեռքբերման իրավունք. գործադիրի որոշումներըՍպայական պաշտոնի նշանակված սպաների համար կսահմանվի բնակարանի ձեռքբերման իրավունք, կավելացվեն պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողների հիմնական արձակուրդի ժամկետները, պետական գույքը կտրամադրվի ոչ թե անհատույց՝ այլ վարձակալության: Այս և այլ որոշումները կայացվել են Կառավարության այսօրվա նիստում: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...
18:27 29.05.2025
Արման Եղոյանն ընդունել է Միջազգային հարաբերությունների լեհական ինստիտուտի վերլուծաբաններինԱզգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը մայիսի 29-ին ընդունել է Միջազգային հարաբերությունների լեհական ինստիտուտի վերլուծաբաններ Ստեֆանիա Կոլաշին եւ Վոյցեխ Վոյտասեւիչին: Արման Եղոյանը հյուրերի խնդրանքով խոսել է Հայաստան-Եվրամիություն բազմակողմ եւ խորացող հարաբերություններից: Այս համատեքստում կարեւորվել է Լեհաստանի հետ փոխգործակցության խորացումը, փորձագիտական աջակցությունը: Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային հարցեր: ...
18:20 29.05.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Իռլանդիայի նորանշանակ դեսպանըՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Իռլանդիայի արտակարգ և լիազոր դեսպան Քեթրին Բեննոնը։ Նախագահը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ՝ ընդգծելով Հայաստանի և Իռլանդիայի միջև երկկողմ հարաբերությունների խորացման և քաղաքական երկխոսության ակտիվացման անհրաժեշտությունը։ «Անհրաժեշտ է հաճախակի դարձնել մեր փոխայցելությունները և քննարկումները տարբեր ոլորտներում՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում»,- նշել է նախագահ […] ...