«Բարսելոնայի» հարձակվողը տեղափոխվում է Ֆրանսիայի առաջնություն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 05 2025
  • $
    384.15
  • RUBLE
    4.88
  • 433.59
WEATHER
+20.09 oC

«Բարսելոնայի» հարձակվողը տեղափոխվում է Ֆրանսիայի առաջնություն

15:25 28.05.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Բարսելոնայի» հարձակվող Անսու Ֆատին մոտ է «Մոնակո» տեղափոխվելուն:

Ֆրանսիական ակումբը վարձակալելու է հարձակվողին և հնարավորություն կունենան ամբողջական տրանսֆերային իրավունքը գնելու 20 միլիոն եվրոյով:

Ֆատին առաջարկ է ստացել նաև «Չելսիից», բայց նախապատվությունը տվել է «Մոնակոյին»:

22-ամյա ֆուտբոլիստը համաձայնեցրել է անձնական պայմանագրի կետերը: 2024/25 մրցաշրջանում Ֆատին մասնակցել է «Բարսելոնայի» ընդամենը 11 հանդիպման:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դատաբժշկական փորձաքննությունը կտա պատասխանը․ ԱՆ-ն՝ 1,5 տարեկան փոքրիկի մահվան դեպքի մասին

22:42 29.05.2025

Դատաբժշկական փորձաքննությունը կտա պատասխանը․ ԱՆ-ն՝ 1,5 տարեկան փոքրիկի մահվան դեպքի մասին

ՀՀ առողջապահության նախարարությունն անդրադարձել է Երևանի հիվանդանոցներից մեկում 1,5-ամյա փոքրիկի մահվան դեպքին։ Ցավով տեղեկացանք Երևանի հիվանդանոցներից մեկում 1,5 տարեկան փոքրիկի մահվան մասին։ «Հիվանդանոցից հայտնում են, որ երեխան իրենց մոտ է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակով, հիպովոլեմիկ շոկ ախտորոշմամբ. արվել է հնարավորը երեխայի առողջական ծայրահեղ ծանր վիճակը կայունացնելու և կյանքը փրկելու համար։ Ցավոք, չի հաջողվել։ Խորապես վշտակցում, […] ...

Յամալը 2 պահանջ է ներկայացրել «Բարսելոնային»

22:37 29.05.2025

Յամալը 2 պահանջ է ներկայացրել «Բարսելոնային»

«Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը, որը երկարաձգել է պայմանագրի ժամկետը, 2 պահանջ է ներկայացրել ակումբին, հայտնում է AS-ը: Յամալը պահանջել է, որ ինքը լինի 11-մետրանոց նշակետից, ինչպես նաև տուգանայիններից հարվածներ կատարող հիմնական ֆուտբոլիստը: Այժմ «Բարսելոնայում» 11-մետրանոցից հարվածում է Ռոբերտ Լևանդովսկին, երկրորդը՝ Ռաֆինյան: Ըստ նոր պայմանագրի՝ 17-ամյա ֆուտբոլիստի հրաժարագինը 1 միլիարդ եվրո է: Եթե Յամալը նվաճի «Ոսկե […] ...

Նույնականացման միջոցներով դրոշմավորումը մի շարք ապրանքների մասով հետաձգվել է, և պարտադիր կլինի 2026-ի հունվարի 1-ից. ՊԵԿ

22:30 29.05.2025

Նույնականացման միջոցներով դրոշմավորումը մի շարք ապրանքների մասով հետաձգվել է, և պարտադիր կլինի 2026-ի հունվարի 1-ից. ՊԵԿ

Նույնականացման միջոցներով դրոշմավորումը մի շարք ապրանքների մասով հետաձգվել է, և պարտադիր կլինի 2026 թվականի հունվարի 1-ից։ Այս մասին հայտնել են ՊԵԿ-ից: Ժամկետների փոփոխությունը վերաբերում է կաթնամթերքին, մսամթերքին, երշիկեղենին, կենդանիների կերին, նավթավերամշակման արտադրանքին, ներկանյութերին, լաքերին և չորարարներին։ Նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորումը, հարկ վճարողի նախաձեռնությամբ, կարելի է իրականացվել նաև մինչև որոշմամբ հաստատված ժամկետները։ Ներմուծվող ապրանքների վերաբերյալ հայերեն […] ...

Հայաստանը տարածաշրջանային գործընկերության մեջ հավատարիմ կմնա փոխշահավետ հարաբերություններ ձևավորելու ռազմավարությանը. Պապոյան

22:22 29.05.2025

Հայաստանը տարածաշրջանային գործընկերության մեջ հավատարիմ կմնա փոխշահավետ հարաբերություններ ձևավորելու ռազմավարությանը. Պապոյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Ղազախստանի Հանրապետությունում անցկացվող «Աստանա միջազգային համաժողովի» ընթացքում մասնակցել է «Եվրասիա. զարգացման հնարավորությունների բացահայտում և համաշխարհային միտումների ընդունում» խորագրով պանելային քննարկմանը։ Այս մասին հայտնել են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: Քննարկմանը մասնակցել են ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, տնտեսագիտության ոլորտում նոբելյան մրցանակակիր Ռայե Կվոն Չուն, Ղրղզստանի էկոնոմիկայի նախարար Բակիտ Սիդիկով, Լոնդոնի ֆոնդային բորսայում Իսլամական […] ...

Կարողացանք դիրքավորել մեզ․ Վահրամ Պետրոսյանը՝ «Երևանյան երկխոսություն» ֆորումի արդյունքների մասին

22:16 29.05.2025

Կարողացանք դիրքավորել մեզ․ Վահրամ Պետրոսյանը՝ «Երևանյան երկխոսություն» ֆորումի արդյունքների մասին

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել էր ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, միջազգայնագետ Վահրամ Պետրոսյանին: Անդրադարձ է եղել Երևանում անցկացված «Երևանյան երկխոսություն» դիվանագիտական երկրորդ ֆորումի արդյունքներին։ Ո՞րն էր այս միջոցառման կարևորությունը, ի՞նչ տվեց այն մեզ, կարո՞ղ ենք այն համարել ՀՀ արտաքին քաղաքականության գործիքակազմի կարևոր մաս: Միջոցառումը Երևանում անցկացնելու փա՞ստն էր ավելի կարևոր, թե դրա բովանդակությունը, իսկ ի՞նչ կարևոր […] ...

Լոռու մարզում «Opel Zafira»-ն վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով անցնող 14-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց

22:08 29.05.2025

Լոռու մարզում «Opel Zafira»-ն վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով անցնող 14-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց

Մայիսի 28-ին, վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին Լոռու մարզի բնակիչ 59-ամյա Էդիկ Պ․-ն իր վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Լոռու մարզի բնակիչ 14-ամյա Ա․ Ղ․-ին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վիրավորին նախ […] ...

BACK_TO_TOP