16:09 28.05.2025
«Բարսելոնայի» եզրային հարձակվող Լամին Յամալը մրցաշրջանի արդյունքում WhoScored-ի կողմից ստացել է 8,01 գնահատականը:
Վիճակագրական կայքը յուրաքանչյուր տուրում հաշվարկել է բոլոր ֆուտբոլիստների գործողությունները, դրանց արդյունավետությունը և այդպես ձևավորել գնահատականները:
17-ամյա ֆուտբոլիստը մեծ առավելությամբ գրավել է առաջին տեղը: Երկրորդում Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն է, որը ստացել է 7,75 գնահատականը:
Լավագույն հնգյակում են նաև «Բավարիայի» հարձակվողներ Մայքլ Օլիսեն (7,74), Հարի Քեյնը (7,72) և ՊՍԺ-ի առաջատար Ուսման Դեմբելեն (7,65):
21:52 29.05.2025
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Աբովյանում և Գյումրիում«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից հայտնել են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ մայիսի 30-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 14:00-ն, կդադարեցվի Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ղորղանյան, Թումանյան, Վահան Չերազի, Աբովյան, Ջափարիձեի, Ջիվանու, Շահումյան փողոցների, նշված փողոցների հարակից տարածքների գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Իսկ մայիսի 30-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի […] ...
21:43 29.05.2025
ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 18-24-ը։ Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. Վանաձոր քաղաքում՝ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ գրեթե ամբողջ շաբաթ, Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ մայիսի 18-ին, 22-ին, 23-ին և 24-ին, Հերացի փողոցի հարակից տարածք՝ գրեթե ամբողջ շաբաթ։ Ալավերդի քաղաքում՝ Սանահին սարահարթ, Գայի փողոցի […] ...
21:35 29.05.2025
Հրապարակավ դժգոհություն արտահայտելը ճիշտ քայլ չէր․ Գալակտիոնովը՝ Թիկնիզյանի հայտարարության մասին«Լոկոմոտիվի» գլխավոր մարզիչ Միխայիլ Գալակտիոնովը մեկնաբանել է Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Նաիր Թիկնիզյանի հայտարարությունը: Պաշտպանը դժգոհել էր իրեն հատկացված խաղաժամանակից և նշել, որ պատրաստվում է հեռանալ ակումբից: «Նաիրը գնահատել է իր խաղը, մարզավիճակն ու իր շուրջ ստեղծված իրավիճակը: Կարծում եմ՝ նրա գնահատականները ծայրահեղ են: Նա այս մրցաշրջանում 30 հնարավորից մասնակցել է 23 խաղի: Դա նույն ցուցանիշն […] ...
21:24 29.05.2025
Թուրքիան օգտագործում է բոլոր հնարավորությունները Ռուսաստանին և Ուկրաինային հաշտեցնելու համար. ԷրդողանԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան մշտական կապ է պահպանում Մոսկվայի և Կիևի հետ և կօգտագործի իր դիվանագիտական բոլոր հնարավորությունները հակամարտությունը կարգավորելու համար։ «Մենք շարունակում ենք ձգտել խաղաղության և կշարունակենք մեր ջանքերը: Մենք կապի մեջ ենք ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ուկրաինայի հետ: Մենք ներկայիս թափը (կողմերի միջև երկխոսության համատեքստում) տեսնում ենք որպես […] ...
21:15 29.05.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Տերյան փ. 68ա, 68/3 շենքեր, Կորյունի փ. 13,13ա, 15, 15ա, 21, 23, 25 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մաշտոցի պող. 54 շենք, Սարի Թաղ 2-10 շարքեր միակողմանի և հարակից […] ...
21:11 29.05.2025
Վարչապետը ներկա է գտնվել «Յուվենտուս» հայաստանյան ակադեմիաների շնորհանդեսինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «Յուվենտուս» հայաստանյան ակադեմիաների շնորհանդեսին: Միջոցառմանը հատուկ մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել իտալական «Յուվենտուս» ֆուտբոլային ակումբի լեգենդ, Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, ներկայումս ՖԻՖԱ-ի դեսպան Դավիդ Տրեզեգեն և «Յուվենտուս»-ի միջազգային ակադեմիաների համակարգող Դավիդե Ֆորնական: Շնորհանդեսի ժամանակ ներկայացվել են ապագա ակադեմիաների նախագծերը, միջազգային բարձր չափանիշներին համապատասխանող ենթակառուցվածքները և ՈՒԵՖԱ-ի երկրորդ կատեգորիային համապատասխանող […] ...