21:09 29.05.2025
Եվրոպային խաղաղություն է պետք, և դրան հասնելու համար Ուկրաինան չպետք է ընդունվի Եվրամիություն, քանի որ դա կնշանակի բացել արևելյան ճակատ Ռուսաստանի դեմ։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ ելույթ ունենալով Բուդապեշտում Պահպանողական քաղաքական գործողությունների միջազգային համաժողովում։
«Մենք խաղաղություն ենք ուզում: Մենք չենք ցանկանում, որ նոր արևելյան ճակատ բացվի, ուստի պետք չէ Ուկրաինային ընդունել ԵՄ կազմում»,- ասել է Հունգարիայի կառավարության ղեկավարը՝ ներկայացնելով Եվրոպայում աջ պահպանողական ուժերի գործողությունների իր ծրագիրը:
15:28 30.05.2025
Մեծ պատիվ է ներկայացնել Հայաստանի ազգային հավաքականը․ Թոմաս ԱդորյանԱրգենտինական «Բանֆիլդ» ակումբի 23-ամյա կիսապաշտպան Թոմաս Ադորյանը խոսել է առաջին անգամ Հայաստանի ազգային հավաքական հրավիրվելու մասին, հաղորդում է ElTerritorio.com-ը: «Մեծ պատիվ է ներկայացնել Հայաստանի ազգային հավաքականը։ Ես, իմ ընտանիքը, ընկերներս, անկեղծ ասած` բոլորը շատ ուրախ են։ Նրանք ինձ հրավիրել են երկու ընկերական խաղերի համար, մեկը՝ Կոսովոյի, մյուսը՝ Չեռնոգորիայի ընտրանիների դեմ: Կարծում եմ՝ ազգային հավաքականում խաղալը […] ...
15:17 30.05.2025
Անահիտ Ավանեսյանի չնախատեսված այցերը մարզային բժշկական կենտրոններ շարունակվում ենՀետևելով մարզերի մեր քաղաքացիներից պարբերաբար ստացվող ահազանգերին ու դիտարկումներին` առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի չնախատեսված այցերը մարզային բժշկական կենտրոններ շարունակվում են: Խնդիրներին ու հնարավորություններին տեղում ծանոթանալու, պացիենտների հետ անմիջական զրուցելու համար նախարարի չնախատեսված հերթական մարզային այցը Կոտայք էր, առաջին կանգառը` Աբովյանի բժշկական կենտրոնը: Նախարարը եղել է և՛ պոլիկլինիկական, և՛ հիվանդանոցային հատվածներում, ծանոթացել մասնագիտական ու տեխնիկական հնարավորություններին, […] ...
15:07 30.05.2025
Կրեմլը պայման է ներկայացրել Պուտինի, Թրամփի և Զելենսկու միջև շփումների համարՌուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի, Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու միջև հանդիպումների նախապատրաստման մասին խոսակցությունները կարող են քննարկվել միայն այն դեպքում, եթե պատվիրակությունների մակարդակով բանակցություններն արդյունավետ լինեն։ «Նախ, արդյունքի պետք է հասնել երկու երկրների միջև ուղիղ բանակցությունների միջոցով։ Դրանից հետո, եթե նման արդյունքի հասնենք, […] ...
14:53 30.05.2025
Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Եվրասիական կապիտալի շուկաների միության 30-ամյակին նվիրված համաժողովինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Եվրասիական կապիտալի շուկաների միության 30-ամյակին նվիրված համաժողովին: Հանրապետության նախագահը հանդես է եկել համաժողովի բացման խոսքով: «Նախ և առաջ շնորհավորում եմ բոլորիս Եվրասիական կապիտալի շուկաների միության ամենամյա միջազգային համաժողովի կազմակերպումն իրականություն դարձնելու առթիվ: Սա բացառիկ հնարավորություն է կապիտալի շուկայի առաջատար մասնագետների հետ քննարկելու կապիտալի շուկայի արդի հիմնահարցերը, մարտահրավերներն ու հնարավորությունները, […] ...
14:40 30.05.2025
Արտակ Եդիգարյանն ավարտել է մարզական կարիերանՀայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արտակ Եդիգարյանը 35 տարեկանում ավարտել է մարզական կարիերան, հաղորդում է «Ալաշկերտի» մամուլի ծառայությունը: Եզրային պաշտպանը 2015-2024 թվականներին խաղացել է «Ալաշկերտում»: Նա 2024/25 մրցաշրջանում հանդես էր գալիս Կապանի «Գանձասարում»: Եդիգարյանը խաղացել է նաև «Փյունիկում», «Բանանցում», «Արարատում» և լիտվական «Ժալգիրիսում»: Նա 347 խաղ է անցկացրել Հայաստանի առաջնություններում, խփել 64 գոլ և կատարել […] ...