14:50 29.05.2025
Կրիշտիանու Ռոնալդուն «Ալ Նասրից» կարող է տեղափոխվել «Ալ Հիլալ», հայտնում է Foot Mercato-ն։
«Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիրն այժմ կարիերայի շարունակության երկու տարբերակ ունի, որոնք ցանկանում է լրջորեն քննարկել։
40-ամյա հարձակվողը կարող է մնալ «Ալ Նասրում» և ակումբի հետ կնքել նոր պայմանագիր, որի հարցում կողմերը բանավոր համաձայնություն ունեն։
Մյուս տարբերակն «Ալ Հիլալ» տեղափոխությունն է։ «Ալ Հիլալը» Նեյմարի` ակումբից հեռանալուց հետո ցանկանում է ձեռք բերել համաշխարհային աստղ և պատրաստ է առաջարկ անել Ռոնալդուին։
«Ալ Հիլալը» մասնակցելու է հունիսի 15-ից ԱՄՆ-ում մեկնարկող աշխարհի ակումբային առաջնությանը, և պորտուգալացի ֆուտբոլիստի համար դա հսկայական առավելություն է։ Ռոնալդուն բազմիցս ակնարկել է, որ մտադիր է մասնակցել մրցաշարին։
Ռոնալդուի ու «Ալ Նասրի» միջև համաձայնագրի ժամկետն ավարտվում է հուլիսի 1-ին։
09:10 30.05.2025
Պակիստանի բանակը հայտնել է, որ չորս զինվոր է զոհվել ահաբեկիչների դեմ մարտերումԱֆղանստանի հետ սահմանին ահաբեկչական հարձակումը հետ մղելիս զոհվել է չորս պակիստանցի զինծառայող, հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։ Հաղորդվում է, որ մի խումբ ահաբեկիչներ փորձել են հարձակվել Հյուսիսային Վազիրիստան գործակալության Շավալ շրջանում (Խայբեր-Պախտունխվա նահանգ) գտնվող անվտանգության անցակետի վրա։ «Լարված փոխհրաձգության ընթացքում 24-ամյա լեյտենանտ Դանիյալ Իսմայիլը զոհվել է իր երեք զինվորների հետ», – հայտնել է մամուլի ծառայությունը։ […] ...
09:00 30.05.2025
Քելլոգ. ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները հունիսի 2-ին կլինեն ՍտամբուլումԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները հունիսի 2-ին կլինեն Ստամբուլում, որտեղ կարող է տեղի ունենալ Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների հանդիպումը։ Այս մասին հինգշաբթի օրը ABC News-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Քիթ Քելլոգը։ «Երբ մենք հաջորդ շաբաթ ժամանենք Ստամբուլ, կնստենք բանակցությունների սեղանի շուրջ և կքննարկենք, թե ինչպիսին պետք է լինի այն։ […] ...
08:50 30.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:45 30.05.2025
«Ցրվենա Զվեզդան» 1,3 միլիոն եվրո է առաջարկել Թիկնիզյանի տրանսֆերի համար«Զրվենա Զվեզդան» ու «Լոկոմոտիվը» բանակցել են Նաիր Թիկնիզյանի տրանսֆերի շուրջ, գրում է «РБ Спорт»-ը: Սերբական թիմը 1,3 միլիոն եվրո է առաջարկել Հայաստանի հավաքականի ձախ պաշտպանի տեղափոխության համար: Առաջարկում նախատեսված է եղել նաև 700 000 եվրոյի պարգևավճար, որի վճարման դեպքում տրանսֆերի գինը կհասներ 2 միլիոն եվրո: «Լոկոմոտիվը» ցանկանում է 2 միլիոն եվրո առանց բոնուսների ստանալ, այդ […] ...
08:40 30.05.2025
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը կմեկնի ԿալինինգրադԱտոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին հունիսի 6-ին կմեկնի Կալինինգրադ, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է իր աղբյուրը։ «Շուտով՝ հունիսի 6-ին, նա կմեկնի Կալինինգրադ», -ասել է գործակալության աղբյուրը՝ պատասխանելով համապատասխան հարցին։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) նախկինում հայտնել էր, որ Գրոսսին հաջորդ շաբաթ կայցելի Ուկրաինա և Ռուսաստան՝ հակամարտության ընթացքում միջուկային անվտանգության հարցերը քննարկելու համար։ ...
08:30 30.05.2025
Սաուդյան Արաբիայի թագավորը նամակ է ստացել ՊուտինիցՍաուդյան Արաբիայի թագավոր Սալման բին Աբդուլազիզ Ալ Սաուդը նամակ է ստացել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից, որը նվիրված է երկու երկրների միջև հարաբերություններին, հաղորդում է Սաուդյան Արաբիայի պետական SPA լրատվական գործակալությունը։ «Երկու սուրբ մզկիթների պահապան՝ թագավոր Սալման բին Աբդուլազիզ Ալ Սաուդը, գրավոր ուղերձ է ստացել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինից՝ երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունների վերաբերյալ», […] ...