22:58 29.05.2025
Հիմնանորոգվում է Արմավիրի մարզի Մրգաշատ բնակավայրի կամուրջը։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:
Մանրամասները՝ տեսանյութում:
18:16 30.05.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Քուվեյթի Պետության նորանշանակ դեսպանըՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Քուվեյթի Պետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Տարեկ Ալի Ալ-Օրայֆանը։ Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ նրա պաշտոնավարման ընթացքում հայ-քուվեյթյան հարաբերությունները տարբեր ոլորտներում նոր բովանդակություն և որակ կստանան։ Նախագահն ընդգծել է, որ Հայաստանի և Քուվեյթի հարաբերությունները կարևոր նշանակություն ունեն՝ […] ...
18:10 30.05.2025
Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է «42 Երևան» ծրագրավորման միջազգային դպրոցի շրջանավարտների ավարտական միջոցառմանըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում մասնակցել է «42 Երևան» ծրագրավորման միջազգային դպրոցի շրջանավարտների ավարտական միջոցառմանը: Դասընթացը հաջողությամբ ավարտել է 71 շրջանավարտ, որոնց ավելի քան 85 տոկոսն արդեն աշխատում է ՏՏ ոլորտի տարբեր ընկերություններում: Շրջանավարտներն անցել են նախագծերի վրա հիմնված բարդ ուսումնական ծրագիր՝ կատարելագործելով ծրագրավորման հմտությունները և […] ...
17:54 30.05.2025
«Միլանը» հրաժեշտ տվեց գլխավոր մարզիչ Սերժիու ԿոնսեյսաուինԻտալական «Միլանը» հրաժեշտ տվեց գլխավոր մարզիչ Սերժիու Կոնսեյսաուին: «Ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Սերժիու Կոնսեյսաուին և նրա անձնակազմին վերջին մի քանի ամիսների ընթացքում առաջին թիմը գլխավորելու ընթացքում ցուցաբերած նվիրվածության և պրոֆեսիոնալիզմի համար»,- ասվում է հաղորդագրությունում: Պորտուգալացին դեկտեմբերին էր նշանակվել իտալական ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում, պայմանագիրը նախատեսված էր մինչև 2026 թվականի հուլիսի 1-ը: Նրա գլխավորությամբ «Միլանը» դարձել […] ...
17:50 30.05.2025
Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ աղջկա մարմինԱյսօր՝ մայիսի 30-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Դավթաշենի կամրջի տակ դի կա: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանները, պարեկներն ու փրկարարները հայտնաբերել են երիտասարդ աղջկա դի: Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական […] ...
17:38 30.05.2025
Սևան-Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի մի հատվածը փակ կլինի երթևեկության համար«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ վաղը՝ մայիսի 31-ին, ժամը 07.00-ից մինչև 19.00-ն, Մ-10, Սևան-Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի կմ2+800-կմ5+300 հատվածը փակ կլինի երթևեկության համար։ Վարորդներին առաջարկվում է նշված տեղամասը շրջանցել Լճաշեն բնակավայրով անցնող ճանապարհով։ ...