23:44 29.05.2025
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել.
«Քննարկեցինք քնի խանգարումների, Էպիլեպսիայի և պարկինսոն հիվանդությունների բուժման արդիական ու ամենաբարդ մեթոդների ներդրումը Հայաստանում:
Թեպետ վերջին տարիներին բավական առաջընթաց ունենք մասնագիտական, հետազոտական և վիրաբուժական ծառայությունների առումով, այնուհանդերձ, մեզ համար կարևոր են միջազգային փորձն ու դրանց հիման վրա լավագույն պրակտիկաները Հայաստան բերելը:
Մասնագետների հետ քննարկման այսօրվա մեր օրակարգում էր այդ հիվանդության հաղթահարման համար նոր դեղորայքների գրանցումը, կիրառումը, բուժման գործելակարգերի լրամշակումը, փորձի փոխանակման հնարավորությունները:
Նշեմ, որ էպիլեպսիայի վիրահատական բարդ միջամտությունները երեխաների շրջանում պետությունն իրականացնում է պետական պատվերի շրջանակներում, մեծահասկաների դեպքում` մասնակի փոխհատուցմամբ»:
19:53 30.05.2025
«Ալ Նասրը» ձգտում է թիմում պահել Ռոնալդուին«Ալ Նասրի» մարզական տնօրեն Ֆեռնանդո Հիերոն հայտարարել է, որ Կրիշտիանու Ռոնալդուի հետ պայմանագրի ժամկետի երկարաձգման շուրջ բանակցությունները շարունակվում են։ Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբը ձգտում է թիմում պահել պորտուգալացի աստղին: «Կրիշտիանուի հետ պայմանագրի երկարաձգման վերաբերյալ բանակցությունները շարունակվում են։ Ժամանակ առ ժամանակ լրատվամիջոցներում հայտնվում են թիմերի անունները, որոնք ցանկանում են ձեռք բերել Կրիշտիանուին, և այժմ նրա տրանսֆերի […] ...
19:47 30.05.2025
Սյունիքի մարզում «Opel Zafira»-ն մահացու վրաերթի է ենթարկել 9-ամյա տղայինԱյսօր՝ մայիսի 30-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 16:20-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ 61-ամյա Աթուր Խ.-ն իր վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 185-րդ կմ հատվածում՝ Սառնակունք բնակավայրի վարչական տարածքում, վրաերթի է ենթարկել հետիոտն, Սյունիքի մարզի բնակիչ 9-ամյա Արամ Ա-ին: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վրաերթի ենթարկված երեխան տեղում մահացել է: […] ...
19:40 30.05.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանը ՀՊՏՀ-ում մասնակցել է «Ներդրումներ, տարածքային զարգացում, լոգիստիկա» խորագրով կլոր սեղան քննարկմանըՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում մասնակցել է «Ներդրումներ, տարածքային զարգացում, լոգիստիկա» խորագրով կլոր սեղան քննարկմանը: Քննարկման մեկնարկին Հանրապետության նախագահը հանդես է եկել ծրագրային ելույթով, անդրադառնալով հայաստանյան տնտեսական համակարգի առանձնահատկություններին և մարտահրավերներին և վերջիններիս հաղթահարման գործում ինչպես տնտեսագիտական համալսարանի, այնպես էլ ոլորտով զբաղվող մասնագետների գործունեության դերակատարությունը: Իր խոսքում նախագահն անդրադարձ է կատարել տարածքային […] ...
19:28 30.05.2025
ԵՄ-ի հեղինակությունը կնվազի, եթե Ուկրաինայում շուտափույթ խաղաղություն ձեռք չբերվի. ՄակրոնԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և ԵՄ-ի հեղինակությունը կնվազի, եթե նրանք չկարողանան արագ կարգավորել ուկրաինական հակամարտությունը, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ «Եթե ԱՄՆ-ն և ԵՄ-ն չկարողանան արագ կարգավորել իրավիճակը Ուկրաինայում, ապա ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի հեղինակությունը այս տարածաշրջանում ցանկացած ճգնաժամ կարգավորելու կարողության առումով չափազանց ցածր կլինի, եկեք անկեղծ լինենք», – ասել է Մակրոնը Սինգապուրում Shangri-La […] ...
19:14 30.05.2025
Սպերցյանը՝ ՌԴ անցած մրցաշրջանի խորհրդանշական հավաքականի ամենաթանկ ֆուտբոլիստԷդուարդ Սպերցյանը ընդգրկվել է ՌԴ Պրեմիեր լիգայի մրցաշրջանի խորհրդանշական հավաքականում: Հատկանշական է, որ Սպերցյանը խորհրդանշական հավաքականի ամենաթանկ ֆուտբոլիստն է։ Նրա տրանսֆերային արժեքը ըստ Transfermarkt-ի 20 մլն եվրո է։ ...