00:00 30.05.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։
Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
19:28 30.05.2025
ԵՄ-ի հեղինակությունը կնվազի, եթե Ուկրաինայում շուտափույթ խաղաղություն ձեռք չբերվի. ՄակրոնԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և ԵՄ-ի հեղինակությունը կնվազի, եթե նրանք չկարողանան արագ կարգավորել ուկրաինական հակամարտությունը, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ «Եթե ԱՄՆ-ն և ԵՄ-ն չկարողանան արագ կարգավորել իրավիճակը Ուկրաինայում, ապա ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի հեղինակությունը այս տարածաշրջանում ցանկացած ճգնաժամ կարգավորելու կարողության առումով չափազանց ցածր կլինի, եկեք անկեղծ լինենք», – ասել է Մակրոնը Սինգապուրում Shangri-La […] ...
19:14 30.05.2025
Սպերցյանը՝ ՌԴ անցած մրցաշրջանի խորհրդանշական հավաքականի ամենաթանկ ֆուտբոլիստԷդուարդ Սպերցյանը ընդգրկվել է ՌԴ Պրեմիեր լիգայի մրցաշրջանի խորհրդանշական հավաքականում: Հատկանշական է, որ Սպերցյանը խորհրդանշական հավաքականի ամենաթանկ ֆուտբոլիստն է։ Նրա տրանսֆերային արժեքը ըստ Transfermarkt-ի 20 մլն եվրո է։ ...
19:07 30.05.2025
Մակրոնը կոչ է անում ստեղծել Եվրոպա-Հնդկախաղաղօվկիանոսյան կոալիցիաԵվրոպական երկրները կարող են ստեղծել «երրորդ ամենամեծ ուժը» Հնդկաստանի և ասիական երկրների հետ՝ ստեղծելով կոալիցիա՝ կենտրոնանալով առևտրի և անվտանգության ոլորտում համագործակցության վրա, ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Սինգապուրում Shangri-La Dialogue անվտանգության համաժողովում։ «Ակնհայտ է, որ մենք ցանկանում ենք ավելի առաջ գնալ, հատկապես Հնդկաստանի, ասիական երկրների և Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերության անդամների հետ: Եթե մենք միավորվենք, մեզ […] ...
18:56 30.05.2025
Նախագահը Երևանում մասնակցել է կապիտալի շուկաների ամենամեծ համաժողովներից մեկին՝ ConFEAS 2025-ինՄայրաքաղաքի սրտում՝ Հայաստանի ազգային պատկերասրահում, մայիսի 30-ին և 31-ին կանցկացվի ConFEAS 2025 միջազգային ամենամյա համաժողովը, որը հյուրընկալել են Հայաստանի ֆոնդային բորսան և Կենտրոնական դեպոզիտարիան՝ Եվրո-ասիական շուկաների միության հետ համատեղ: Երևանը հյուրընկալել է շուրջ 200 մասնակցի՝ ավելի քան 20 երկրի բորսաներից, բանկերից, կենտրոնական դեպոզիտարիաներից և միջազգային ֆինանսական հաստատություններից։ Հանրապետության նախագահը ողջունելով համաժողովի մասնակիցներին, նշել է, որ […] ...
18:51 30.05.2025
Նեյմարը չի ճանաչել աշխարհի ամենաթանկարժեք խաղացողներից մեկին«Սանտոսի» բրազիլացի աստղային հարձակվող Նեյմարը զարմացրել է ֆուտբոլային հանրությանը՝ լրագրողների հետ զրույցում խոստովանելով, որ չգիտի, թե ով է Ֆլորիան Վիրցը։ Լևերկուզենի «Բայերի» կիսապաշտպանը ներկայումս համարվում է Բունդեսլիգայի ամենավառ աստղերից մեկը։ Սակայն, ըստ երևույթին, նա դեռ հայտնի չէ լեգենդար բրազիլացու համար։ «Գիտե՞մ, թե ով է Ֆլորիան Վիրցը։ Ո՛չ, չգիտեմ։ Մուսիալա՞ն… Ջամալ Մուսիալան՝ այո։ Հզոր ֆուտբոլիստ է, […] ...
18:45 30.05.2025
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան համագործակցության հեռանկարներըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: ԿԳՄՍ նախարարը ողջունել է դեսպանին՝ կարևորելով Հայաստան-Հնդկաստան համագործակցությունն ու բարեկամությունը, ինչպես նաև կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության բնագավառներում փոխհամագործակցության ծրագրերի իրականացումը: Հանդիպման […] ...