15:58 30.05.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կարող է մեծացնել Թայվանին զենքի մատակարարումները, սակայն հնարավոր գործարքի մանրամասները կներկայացվեն միայն այն բանից հետո, երբ կղզու կառավարությունը կապահովի այդ մատակարարումների ֆինանսավորումը, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ԱՄՆ անանուն պաշտոնյաներին:
Նրանց տեղեկություններով՝ Սպիտակ տունը ծրագրում է Թայվանին ավելի շատ զենք մատակարարել, քան Թրամփի նախագահական առաջին ժամկետում՝ 2017-2021 թվականներին։ Գործակալության տվյալներով՝ նախագահական վարչակազմն այն ժամանակ հաստատել է 18,3 միլիարդ դոլարի պայմանագրեր, ինչը ավելին է, քան ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի օրոք (8,4 միլիարդ դոլար):
Եթե ԱՄՆ-ն իսկապես մեծացնի Թայվանին պաշտպանական մատակարարումները, դա կարող է թուլացնել որոշ դիտորդների և քաղաքական գործիչների անհանգստությունը կղզու պաշտպանությունն ապահովելու Թրամփի հանձնառության վերաբերյալ, բայց դա նաև լարվածություն կավելացնի Չինաստանի հետ հարաբերություններում, գրում է Reuters-ը։ Գործակալության զրուցակիցները պնդում են, որ վարչակազմի պաշտոնյաները և անձամբ Թրամփը հավատարիմ են Թայվանի քաղաքականության «կոշտ զսպման ուժեղացման» գաղափարին։
«Սա նախագահի դիրքորոշումն է, սա մեր բոլորի դիրքորոշումն է»,- ասել է գործակալության զրուցակիցներից մեկը։
22:12 31.05.2025
Պիաստրին հաղթեց Ֆորմուլա 1-ի Իսպանիայի Գրան պրիի որակավորման փուլումԲրիտանական «Մաքլարենի» ավստրալացի մրցարշավորդ Օսկար Պիաստրին հաղթել է Ֆորմուլա 1-ի աշխարհի առաջնության իններորդ փուլի՝ Իսպանիայի Գրան պրիի որակավորման փուլում։ Մրցաշարը տեղի է ունենում Բարսելոնա-Կատալունիա մրցուղում։ Նրա թիմակիցը՝ բրիտանացի Լանդո Նորիսը, զբաղեցրել է երկրորդ տեղը։ Հոլանդացի Մաքս Վերստապենը (Red Bull) զբաղեցրել է երրորդ տեղը։ ...
21:51 31.05.2025
Երևանում բախվել են «Mercedes»-ն ու մոտոցիկլը. մոտոցիկլավարն ու ուղևորը, ովքեր մայր ու անչափահաս որդի են, տեղափոխվել են հիվանդանոցՄայիսի 31-ին, մոտոցիկլի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:50-ի սահմաններում Շիրազի փողոցում բախվել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենան և մոտոցիկլը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, մոտոցիկլավարն ու նրա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է «Mercedes»-ի վարորդի, հիվանդանոց […] ...
21:39 31.05.2025
Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլինՀունիսի 8-ից 15-ը Գերմանիայի Մյունխեն քաղաքում կանցկացվի Հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլը։ Այս մասին հայտնել են Հայաստանի հրաձգության ֆեդերացիայից: Մրցմանը կմասնակցեն 73 երկրի ավելի քան 650 հրաձիգներ։ Հայաստանը մրցաշարում կներկայացնեն հավաքականի անդամներ Բենիկ Խլղաթյանն ու Էլմիրա Կարապետյանը։ Նրանք կմեկնեն մրցավայր հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի գլխավորությամբ։ ...
21:26 31.05.2025
Կրասնոգորսկի արդյունաբերական շենքերից մեկում խոշոր հրդեհ է բռնկվելՌԴ Կրասնոգորսկի շրջանի «Կոլեսնիկ» արտադրական շենքի անգարներից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել: Տարածքն ընդլայնվել է մինչև 4 հազար քառ․ մետր։ Այս մասին TASS-ին հայտնել են ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունից: «Հաղորդում է ստացվել «Կոլեսնիկ» արտադրական շենքի տարածքում՝ Նովի գյուղի 1 հասցեում գտնվող տարածքում հրդեհի մասին: Ժամանելուն պես հրշեջները պարզել են, որ այրվում է 900 «քառակուսի» մակերեսով մետաղական […] ...
21:13 31.05.2025
ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնակատան այցելել է Բավրայի մաքսակետՍԱՏՄ ղեկավարի պարտականությունները կատարող Տիգրան Պետրոսյանը այցելել է Բավրայի մաքսակետ՝ ծանոթանալու սահմանային վերահսկողության բաժնի աշխատանքներին։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...