18:16 30.05.2025
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Քուվեյթի Պետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Տարեկ Ալի Ալ-Օրայֆանը։
Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ նրա պաշտոնավարման ընթացքում հայ-քուվեյթյան հարաբերությունները տարբեր ոլորտներում նոր բովանդակություն և որակ կստանան։
Նախագահն ընդգծել է, որ Հայաստանի և Քուվեյթի հարաբերությունները կարևոր նշանակություն ունեն՝ շեշտելով պատմական ու մշակութային խորքային ընդհանրությունները, որոնք ձևավորվել են հայ և արաբ ժողովուրդների բազմադարյա շփումների արդյունքում։
«Քուվեյթի Պետությունը մեզ համար բարեկամ և վստահելի գործընկեր է։ Մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները՝ ավելի քան 30 տարվա պատմություն ունենալով, ձևավորել են կայուն համագործակցային միջավայր։ Լիահույս եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում այդ հարաբերություններն ավելի կզարգանան և կխորանան տարբեր ոլորտներում»,- նշել է նախագահ Խաչատուրյանը։
Քուվեյթի նորանշանակ դեսպան Մուհամմադ Տարեկ Ալի Ալ-Օրայֆանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ասել․ «Ուրախ եմ այս հանդիպման առիթով։ Թույլ տվեք փոխանցել Քուվեյթի Պետության էմիր Շեյխ Միշալ Ալ Ահմադ Ալ Ջաբեր Ալ Սաբահի ջերմ ողջույնները։ Ցանկանում եմ վստահեցնել, որ իմ պաշտոնավարման ընթացքում առավելագույն ջանքեր կգործադրեմ՝ մեր երկրների միջև երկկողմ հարաբերությունների առավել զարգացման և խորացման ուղղությամբ»։
Նախագահն, իր հերթին, խնդրել է դեսպանին Էմիրին փոխանցել իր բարեմաղթանքներն ու սրտագին ողջույնները, ինչպես նաև խաղաղություն ու բարօրություն մաղթել Քուվեյթի բարեկամ ժողովրդին։
Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է բարձր մակարդակով փոխայցելությունների ակտիվացումը՝ որպես երկկողմ հարաբերությունների խորացման ու ամրապնդման կարևոր ուղղություն։ Նշվել է նաև Հայաստանի և Քուվեյթի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցությունների շարունակականության և պարբերականության ապահովման անհրաժեշտությունը։
Զրույցի ընթացքում ընդգծվել են մշակութային ոլորտում համատեղ նախաձեռնությունների զարգացման հնարավորությունները։ Այս համատեքստում նշվել է Քուվեյթի հայկական համայնքի կարևոր դերը՝ որպես մշակութային կամուրջ երկու ժողովուրդների միջև։
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել խորհրդարանական դիվանագիտության խթանման հեռանկարների շուրջ՝ կողմերի միջև երկխոսության խորացման ու իրավական հենքի ամրապնդման տեսանկյունից։
Առանձին անդրադարձ է կատարվել ՀՀ քաղաքացիների համար Քուվեյթի մուտքի արտոնագրային գործընթացների դյուրացման հնարավորություններին, ինչը կնպաստի մարդկային կապերի սերտացմանն ու փոխայցելությունների աճին։
Երկուստեք շեշտվել է առկա համագործակցային ներուժի լիարժեք իրացման անհրաժեշտությունը՝ հատուկ ընդգծելով զբոսաշրջության, կրթության, սպորտային զբոսաշրջության ոլորտներում գործակցության և ուսանողների փոխանակման ծրագրերի ընդլայնման ու շարունակականության կարևորությունը։
20:41 31.07.2025
Գարի Լինեկերն անվանել է մեծագույն ֆուտբոլիստինԱնգլիայի հավաքականի նախկին հարձակվող և հայտնի հեռուստահաղորդավար Գարի Լինեկերը «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Լիոնել Մեսսիին համարել է լավագույնը ֆուտբոլի պատմության մեջ, հայտնում է Goal-ը: «Մեսսին իմ սիրելի ֆուտբոլիստն է բոլոր ժամանակներում: Իմ կարծիքով՝ նա պատմության լավագույն խաղացողն է։ Նույնիսկ եթե վերցնենք իսկապես մեծերին՝ Կրոյֆին, Զիդանին, Ռոնալդոյին, և միևնույն ժամանակ պատկերացնենք, որ նրանցից բարձր կա մեկ […] ...
20:23 31.07.2025
Մյասնիկյան պողոտայում բեռնատար և մարդատար ավտոմեքենաներ են բախվել. կան տուժածներՀուլիսի 31-ին, ժամը 15:33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բեռնատար և մարդատար ավտոմեքենաներ են բախվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Lada» մակնիշի ավտոմեքենան և «Howo» մակնիշի բեռնատարը։ Փրկարարները հոսանքազրկել […] ...
19:54 31.07.2025
Արեցինք առավելագույնը, և դրա համար ես երջանիկ եմ․ Պերկովիչ«Իմ ֆուտբոլիստներն ամեն ինչ տվեցին, ինչ ունեին։ Ես հույս ունեմ, որ մենք նման աջակցություն կունենանք ամբողջ մրցաշրջանի ընթացքում»,- ասել է «Նոայի» գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը հունգարական «Ֆերենցվարոշի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ: Պերկովիչը շնորհավորել է «Ֆերենցվարոշին» Չեմպիոնների լիգայի որակավորման փուլը հաղթահարելու կապակցությամբ, ցանկացել հունգարական թիմին հաջողություններ […] ...
19:50 31.07.2025
Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը հանդիպել է ռազմական բժիշկ շրջանավարտների հետԵրևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմական բժիշկ շրջանավարտներին հանդիպել և առաջին սպայական կոչումը ստանալու կապակցությամբ շնորհավորել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը։ Պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի է ունեցել նաև նորընծա լեյտենանտների հետագա ծառայության վայրերի ընտրության ու սպայական պաշտոնների նշանակման վիճակահանությունը։ Ռազմական բժիշկները, սահմանված կանոնակարգի համաձայն, ընտրել են այն զորամասերը, որտեղ անցկացնելու […] ...
19:46 31.07.2025
Չվերթի ժամանումից հետո հետախուզվողը հայտնաբերվել էՀուլիսի 29-ին Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում չվերթի ժամանումից հետո հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 63-ամյա մի քաղաքացի, որը 2024 թվականի մարտի 16-ից Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության կողմից հետախուզվում էր զինվորական ծառայության անցնելու կարգի դեմ ուղղված հանցագործության մեղադրանքով։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի […] ...