23:43 30.05.2025
Մայիսի 30-ին, մարտաֆիլմ հիշեցնող վիճաբանություն-ծեծկռտուք և մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հաղթանակ թաղամասում՝ ժողովրդին հայտնի «4-րդ գյուղում», վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել, որն ավարտվել է մահվան ելքով վրաերթով։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու պարեկները Հաղթանակ 28 տան դիմաց հայտնաբերել են իրար բախված «BMW» մակնիշի «68 MM 100» և «BMW X5» մակնիշի «88 ABV 883» համարանիշի ավտոմեքենաներ։
Մինչ պարեկները սահմանազատում էին տարածքը, Երևանի 103 շտապօգնության կայանից ահազանգ է ստացվում ոստիկանության Մալաթիայի բաժին, որ վրաերթի ենթարկվածներից կինը գիտակցության չգալով շտապօգնության ավտոմեքենայում մահացել է, իսկ 2 տարեկան տղա երեխան ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Վրաերթի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը։
Գ. Շամշյանի տեղեկություններով, «BMW X5»-ը եղել է կայանված, կապ չի ունեցել վիճաբանություն-ծեծկռտուքի հետ, իսկ մյուս «BMW»-ի վարորդը դեպքի վայրը լքել է։
Վրաերթի վայրից մոտ 500 մետր հեռավորության վրա պարեկները հայտնաբերել են «Նիվա» մակնիշի ավտոմեքենա, որի վրա առկա են վնասված հետքեր և կան տեղեկություններ, որ այդ «Նիվան», որի համարանիշները փոխված են, վրան դրված է այլ համարանիշ, մասնակցություն է ունեցել վիճաբանություն-ծեծկռտուքին։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը՝ վրաերթի ենթարկվածները մայր ու որդի են։
23:59 31.05.2025
Դպրոցականների շրջայցը՝ Երևանի քաղաքային տնտեսություններումԵրեխաների միջազգային օրվա առթիվ՝ Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ շուրջ 150 դպրոցականների համար կազմակերպվեց շրջայց, որի ընթացքում նրանք շրջեցին Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող քաղաքային տնտեսություններում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ում երեխաները բացահայտեցին ծառերի խնամքի գաղտնիքները և ծանոթացան թափոնների տեսակավորման գործընթացին։ «Կենդանիների խնամքի կենտրոն»-ում նրանք սիրով խնամեցին կենտրոնում պահվող շներին՝ սովորելով, […] ...
23:57 31.05.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և ԼարսումՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:40 31.05.2025
Զովունիում կառուցվող նորակառույց շենքի 5-րդ հարկից աշխատակիցը վայր է ընկել. վերջինը հիվանդանոցում մահացել էՄայիսի 30-ին, Կոտայքի մարզի Զուվունի գյուղում կառուցվող էլիտար թաղամասի նորակառույց շենքերից մեկում հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել: Ժամը 13:30-ի սահմաններում Զովունի գյուղի 30-րդ փողոցի 2-րդ փողոցում կառուցվող էլիտար թաղամասի նորակառույց շենքերից մեկի 5-րդ հարկից աշխատանքներ կատարելիս շինարարը վայր է ընկել և մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի մասին ոստիկանության […] ...
23:26 31.05.2025
Էրդողան. Թուրքիան աշխատում է Ստամբուլում Ռուսաստան-Ուկրաինա հանդիպման կազմակերպման ուղղությամբԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը ջանքեր է գործադրում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները Ստամբուլում անցկացնելու համար։ Նա այս մասին ասել է Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևի հետ զրույցում։ «Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևի հետ։ Մեր նախագահը նշել է, որ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմը […] ...
23:14 31.05.2025
Նիգերիայում մարզիկներ տեղափոխող ավտոբուսը կամրջից ընկել է. կան տասնյակ զոհերՆիգերիայի հյուսիսում գտնվող Կանո նահանգում ավտոբուսն ընկել է կամրջից: Զոհվել է 21 մարզիկ, որոնք վերադառնում էին ազգային սպորտային փառատոնից։ Այս մասին հայտնել է Punch թերթը։ Ավտոբուսում 30 մարզիկ է եղել, որոնցից մի քանիսը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։ Նրանք վերադառնում էին Օգուն նահանգի Աբեոկուտա քաղաքում անցկացվող սպորտային փառատոնից։ Դեպքը տեղի է ունեցել Կուրա գյուղի մոտակայքում։ ...
22:58 31.05.2025
Իսրայելի պաշտպանության բանակը հաստատել է ՀԱՄԱՍ-ի ռազմական առաջնորդ Սինվարի սպանությունըԻսրայելական բանակը պաշտոնապես հաստատել է Գազայի հատվածում պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևի առաջնորդ Մոհամմեդ Սինվարի ոչնչացման փաստը: Բանակի մամուլի ծառայության հայտարարության համաձայն՝ նա ոչնչացվել է Գազայի հատվածի Խան Յունիս շրջանում գտնվող Եվրոպական հիվանդանոցի տարածքում հասցված կետային հարվածի արդյունքում: Իսրայելական կողմի պնդմամբ՝ ՀԱՄԱՍ-ի մարտական շտաբը գտնվում էր կլինիկայի շենքի տակ, որտեղ հարվածի պահին գտնվում էր […] ...