Վահագն Խաչատուրյանն ընդունել է Իտալիայի դեսպան Ալեսսանդրո Ֆեռանտիին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
31 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.77
  • 439.01
WEATHER
+32.09 oC

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Իտալիայի դեսպան Ալեսսանդրո Ֆեռանտիին

17:55 02.06.2025

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն Իտալիայի ազգային տոնի առթիվ ընդունել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆեռանտիին։

Ողջունելով դեսպանին՝ նախագահը նշել է․

«Ջերմորեն շնորհավորում եմ այս առանձնահատուկ օրվա կապակցությամբ, որը Իտալիայի ժողովրդի համար ազատության և ժողովրդավարության խորհրդանիշ է։

Իտալիան աշխարհին հայտնի է որպես քաղաքակրթական արժեքներ կրող երկիր։ Անգնահատելի է այն ազդեցությունը, որ Իտալիան թողել է մարդկության պատմության և մշակութային զարգացման վրա։ Հայաստան-Իտալիա և հայ ու իտալացի ժողովուրդների կապերը խոր արմատներ ունեն՝ նույնքան հին, որքան մեր պատմությունը։ Այսօր Իտալիան առանձնահատուկ նշանակություն ունի Հայաստանի համար։ Մեր հարաբերություններն այն տրամաբանությամբ են կառուցվում, որ մենք նույն արժեքներն ենք դավանում: Վստահ եմ, որ Դուք Ձեր գործունեության ընթացքում առաջնորդվում եք հենց այդ սկզբունքով՝ նպաստելով մեր երկրների և ժողովուրդների փոխադարձ մերձեցմանը»։

Դեսպան Ֆեռանտին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ նշելով․

«Պարոն նախագահ, ցանկանում եմ իմ խորին երախտագիտությունը հայտնել Ձեզ՝ հատկացրած ժամանակի և ջերմ ընդունելության համար։ Արդեն շուրջ չորս ամիս է անցել այն օրվանից, երբ պատիվ ունեցա Ձեզ հանձնել իմ հավատարմագրերը։ Այսօր Ձեզ եմ ուզում փոխանցել նախագահ Մատարելլայի բարեմաղթանքներն ու անկեղծ բարեկամական խոսքերը։

Մեր առաջին հանդիպման ընթացքում Ձեր արտահայտած ջերմ խոսքերը ոգեշնչել են ինձ։ Այս ամիսների ընթացքում ունեցել եմ բազմաթիվ դրական և արդյունավետ հանդիպումներ Հայաստանի պետական կառույցների, կազմակերպությունների և ինստիտուտների ներկայացուցիչների հետ։ Անձամբ զգացել եմ, թե որքան խորը և ամուր են մեր ժողովուրդների բարեկամական կապերը»։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Իտալիա հարաբերությունների օրակարգային հարցեր, ինչպես նաև համագործակցության ընդլայնման հնարավոր ուղղությունները։

Դեսպանը նախագահին է ներկայացրել վերջին շրջանում արձանագրված տեղաշարժերը տնտեսական համագործակցության ոլորտում։ Մասնավորապես, նշվել է Հայաստանի և Իտալիայի գործարար շրջանակների միջև կապերի ակտիվացման նպատակով դեսպանության կազմում Իտալիայի արտաքին առևտրի գրասենյակի ստեղծման մասին։ Դեսպանը նաև անդրադարձել է մի շարք առաջիկա ծրագրերի, որոնք միտված են երկու երկրների տնտեսական փոխգործակցության խորացմանն ու նոր հնարավորությունների բացմանը։

Երկուստեք գոհունակություն է արտահայտվել զբոսաշրջության ոլորտում երկու երկրների միջև նկատվող աշխուժացման առնչությամբ։ Նշվել է, որ զբոսաշրջիկների հոսքերի աճը վկայում է փոխադարձ հետաքրքրության և վստահության բարձր մակարդակի մասին։

Զրույցին մտքեր են փոխանակվել կրթության, մշակույթի, բարձր տեխնոլոգիաների և հարակից ոլորտներում Իտալիայի հաջողված փորձի փոխանակման հնարավորությունների վերաբերյալ:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև մշակութային ժառանգության պահպանության և վերականգնման ոլորտում իրականացվող համագործակցության շարունակական զարգացմանը՝ ի նպաստ պատմամշակութային արժեքների պահպանման։

Զրույցի ընթացքում դեսպանը վստահեցրել է, որ Իտալիան հետևողական ջանքեր է գործադրում ՀՀ քաղաքացիների համար Շենգենյան մուտքի արտոնագրերի տրամադրման գործընթացը առավել մատչելի և հարմար դարձնելու ուղղությամբ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գարի Լինեկերն անվանել է մեծագույն ֆուտբոլիստին

20:41 31.07.2025

Գարի Լինեկերն անվանել է մեծագույն ֆուտբոլիստին

Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող և հայտնի հեռուստահաղորդավար Գարի Լինեկերը «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Լիոնել Մեսսիին համարել է լավագույնը ֆուտբոլի պատմության մեջ, հայտնում է Goal-ը: «Մեսսին իմ սիրելի ֆուտբոլիստն է բոլոր ժամանակներում: Իմ կարծիքով՝ նա պատմության լավագույն խաղացողն է։ Նույնիսկ եթե վերցնենք իսկապես մեծերին՝ Կրոյֆին, Զիդանին, Ռոնալդոյին, և միևնույն ժամանակ պատկերացնենք, որ նրանցից բարձր կա մեկ […] ...

Մյասնիկյան պողոտայում բեռնատար և մարդատար ավտոմեքենաներ են բախվել. կան տուժածներ

20:23 31.07.2025

Մյասնիկյան պողոտայում բեռնատար և մարդատար ավտոմեքենաներ են բախվել. կան տուժածներ

Հուլիսի 31-ին, ժամը 15:33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բեռնատար և մարդատար ավտոմեքենաներ են բախվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Lada» մակնիշի ավտոմեքենան և «Howo» մակնիշի բեռնատարը։ Փրկարարները հոսանքազրկել […] ...

SHANTNEWS

20:00 31.07.2025

SHANTNEWS

Արեցինք առավելագույնը, և դրա համար ես երջանիկ եմ․ Պերկովիչ

19:54 31.07.2025

Արեցինք առավելագույնը, և դրա համար ես երջանիկ եմ․ Պերկովիչ

«Իմ ֆուտբոլիստներն ամեն ինչ տվեցին, ինչ ունեին։ Ես հույս ունեմ, որ մենք նման աջակցություն կունենանք ամբողջ մրցաշրջանի ընթացքում»,- ասել է «Նոայի» գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը հունգարական «Ֆերենցվարոշի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ: Պերկովիչը շնորհավորել է «Ֆերենցվարոշին» Չեմպիոնների լիգայի որակավորման փուլը հաղթահարելու կապակցությամբ, ցանկացել հունգարական թիմին  հաջողություններ […] ...

Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը հանդիպել է ռազմական բժիշկ շրջանավարտների հետ

19:50 31.07.2025

Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը հանդիպել է ռազմական բժիշկ շրջանավարտների հետ

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմական բժիշկ շրջանավարտներին հանդիպել և առաջին սպայական կոչումը ստանալու կապակցությամբ շնորհավորել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը։ Պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի է ունեցել նաև նորընծա լեյտենանտների հետագա ծառայության վայրերի ընտրության ու սպայական պաշտոնների նշանակման վիճակահանությունը։ Ռազմական բժիշկները, սահմանված կանոնակարգի համաձայն, ընտրել են այն զորամասերը, որտեղ անցկացնելու […] ...

Չվերթի ժամանումից հետո հետախուզվողը հայտնաբերվել է

19:46 31.07.2025

Չվերթի ժամանումից հետո հետախուզվողը հայտնաբերվել է

Հուլիսի 29-ին Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում չվերթի ժամանումից հետո հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 63-ամյա մի քաղաքացի, որը 2024 թվականի մարտի 16-ից Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության կողմից հետախուզվում էր զինվորական ծառայության անցնելու կարգի դեմ ուղղված հանցագործության մեղադրանքով։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի […] ...

BACK_TO_TOP