Հրդեհ՝ Արտաշատյան փողոցում գտնվող հարակից երկու հասցեներում․ փրկարարները կանխել են տարածումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 06 2025
  • $
    383.40
  • RUBLE
    4.86
  • 438.07
WEATHER
+27.09 oC

Հրդեհ՝ Արտաշատյան փողոցում գտնվող հարակից երկու հասցեներում․ փրկարարները կանխել են տարածումը

21:12 03.06.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հունիսի 3-ին, ժամը 16:48-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բուրաստան գյուղի կենտրոնական փողոցում տուն է այրվում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արտաշատյան փողոցում գտնվող հարակից երկու հասցեներում։

Հրդեհը մեկուսացվել ժամը 17։44-ին, մարվել՝ 18։26-ին: Այրվել են Արտաշատյան փողոցում գտնվող դեղատան տանիքը (մոտ 45 քմ), հարակից հասցեում գտնվող շինության տանիքը (մոտ 40 քմ) և կուտակած փայտ (մոտ 60-70 հատ)։

Փրկարարները կանխել են հրդեհի տարածումը հարակից շինություններ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ծաղկաձոր քաղաքում գտնվող՝ շուրջ 1 միլիոն դոլար արժեքով հողամասի նկատմամբ գրանցվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը

16:29 05.06.2025

Ծաղկաձոր քաղաքում գտնվող՝ շուրջ 1 միլիոն դոլար արժեքով հողամասի նկատմամբ գրանցվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը

2025 թվականի հունիսի 2-ին Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի Մ.Մկրտչյան փողոցի 30/1 հասցեում գտնվող՝ շուրջ 1 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք 375 միլիոն 297 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 2,3 հա մակերեսով հողամասի նկատմամբ: Գլխավոր դատախազությունից հիշեցնում են, որ Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի հունվարի 12-ի վճռով բավարարել էր Գլխավոր դատախազության […] ...

Պտղնի համայնքի նախկին ղեկավարն ու ևս երեք անձ ձերբակալվել են

16:22 05.06.2025

Պտղնի համայնքի նախկին ղեկավարն ու ևս երեք անձ ձերբակալվել են

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են Կոտայքի մարզի Պտղնի համայնքի նախկին ղեկավարը և ևս երեք անձ։ Այս մասին «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրել են Հակակոռուպցիոն կոմիտեից։ «Նախկին պաշտոնատար անձը մեղադրվում է խարդախության և վատնման եղանակներով առանձնապես խոշոր չափերով հափշտակության, պաշտոնեական լիազորություններն անցնելու, պաշտոնեական կեղծիք կատարելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման մեջ։ Ձերբակալված […] ...

Հունիսի 5-ը ամբողջ աշխարհում նշվում է որպես Շրջակա միջավայրի համաշխարհային օր

16:14 05.06.2025

Հունիսի 5-ը ամբողջ աշխարհում նշվում է որպես Շրջակա միջավայրի համաշխարհային օր

Հունիսի 5-ը ամբողջ աշխարհում նշվում է որպես Շրջակա միջավայրի համաշխարհային օր, իսկ Հայաստանում այն միաժամանակ նշվում է նաև որպես Բնապահպանի օր՝ առանձնահատուկ ընդգծելով բնության պահպանության գործում ներգրավված մասնագետների ու յուրաքանչյուրիս դերը։ Ինչպես տեղեկացնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից, այս տարվա թեման կարևոր ու հրատապ խնդիր է՝ պլաստիկի աղտոտման վերացումը։ Տարեկան ավելի քան 11 միլիոն տոննա […] ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 4-ից 5-ը

16:06 05.06.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 4-ից 5-ը

Բացահայտվել է 139 հանցագործություն, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 46 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 15 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 11 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 9 դեպք՝ վարժական հավաքից խուսափելու, 8 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 5-ական դեպք՝ հոգեկան ներգործության ու խուլիգանության, 4-ական […] ...

Իրանի նախագահը կայցելի Հայաստան

15:59 05.06.2025

Իրանի նախագահը կայցելի Հայաստան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտնել է, որ սպասվում է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի այցը Երևան։ Այս մասին Արարատ Միրզոյանն ասել է Ազգային ժողովում՝ ՀՀ պետական բյուջեի հաշվետվության քննարկման ժամանակ։ Արարատ Միրզոյանը, խոսելով Իրանի Իսլամական Հանրապետության հետ հարաբերությունների ներկա մակարդակից, նշել է, որ երկկողմ բարձրաստիճան փոխայցելությունները տեղի են ունենում անընդհատ։ «Մենք սպասում ենք նախագահ Փեզեշքիանին […] ...

Վթարային ջրանջատում՝ Գեղարքունիքի մարզում

15:54 05.06.2025

Վթարային ջրանջատում՝ Գեղարքունիքի մարզում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարի կողմից իրականացվող աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 6-ին ժամը 10.00-22.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Վ. Համբարձումյան և Իսակով փողոցների, նրբանցքների ու փակուղիների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...

BACK_TO_TOP