22:45 03.06.2025
Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի ծառայողները հունիսի 2-ին մայրաքաղաքի Վրացյան փողոցում հայտնաբերել, ապօրինի զենք պահելու և կրելու կասկածանքով ձերբակալել և Համայնքային ոստիկանության Մարաշի բաժին են տեղափոխել Աբովյան քաղաքի բնակիչ 34-ամյա տղամարդու։
Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են գազային ատրճանակ, փամփշտատուփ՝ լիցքավորված 2 փամփուշտով և ծալովի դանակ։
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին։
16:22 05.06.2025
Պտղնի համայնքի նախկին ղեկավարն ու ևս երեք անձ ձերբակալվել են15:59 05.06.2025
Իրանի նախագահը կայցելի Հայաստան16:14 05.06.2025
Հունիսի 5-ը ամբողջ աշխարհում նշվում է որպես Շրջակա միջավայրի համաշխարհային օրՀունիսի 5-ը ամբողջ աշխարհում նշվում է որպես Շրջակա միջավայրի համաշխարհային օր, իսկ Հայաստանում այն միաժամանակ նշվում է նաև որպես Բնապահպանի օր՝ առանձնահատուկ ընդգծելով բնության պահպանության գործում ներգրավված մասնագետների ու յուրաքանչյուրիս դերը։ Ինչպես տեղեկացնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից, այս տարվա թեման կարևոր ու հրատապ խնդիր է՝ պլաստիկի աղտոտման վերացումը։ Տարեկան ավելի քան 11 միլիոն տոննա […] ...
16:06 05.06.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 4-ից 5-ըԲացահայտվել է 139 հանցագործություն, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 46 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 15 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 11 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 9 դեպք՝ վարժական հավաքից խուսափելու, 8 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 5-ական դեպք՝ հոգեկան ներգործության ու խուլիգանության, 4-ական […] ...
15:59 05.06.2025
Իրանի նախագահը կայցելի ՀայաստանՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտնել է, որ սպասվում է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի այցը Երևան։ Այս մասին Արարատ Միրզոյանն ասել է Ազգային ժողովում՝ ՀՀ պետական բյուջեի հաշվետվության քննարկման ժամանակ։ Արարատ Միրզոյանը, խոսելով Իրանի Իսլամական Հանրապետության հետ հարաբերությունների ներկա մակարդակից, նշել է, որ երկկողմ բարձրաստիճան փոխայցելությունները տեղի են ունենում անընդհատ։ «Մենք սպասում ենք նախագահ Փեզեշքիանին […] ...
15:54 05.06.2025
Վթարային ջրանջատում՝ Գեղարքունիքի մարզում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարի կողմից իրականացվող աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 6-ին ժամը 10.00-22.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Վ. Համբարձումյան և Իսակով փողոցների, նրբանցքների ու փակուղիների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...
15:47 05.06.2025
Վրաստանի մշակույթի նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է Փարաջանովի տուն-թանգարանՀայաստանում Վրաստանի մշակույթի օրեր են. այդ կապակցությամբ Հայաստան է ժամանել Վրաստանի մշակույթի նախարար Թինաթին Ռուխաձեի գլխավորած պատվիրակությունը: Վրաստանի մշակույթի նախարարը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանի ուղեկցությամբ այցելել է Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարան: Հյուրերը թանգարանում ծանոթացել են մեծանուն կինոռեժիսորի կյանքի և գործունեության մասին պատմող վկայություններին, թանգարանի հիմնադրման պատմությանը: Վրաստանի մշակույթի նախարար Թինաթին […] ...
15:40 05.06.2025
Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 205 մլն դրամըՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում շարունակվում է հանցավոր կազմակերպության անդամների կողմից ներդրումային խարդախություններով զբաղվելու, փողերի լվացում կատարելու, առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց իրացնելու, ձեռք բերելու և պահելու, ապօրինի գործունեություն իրականացնելու և առանձնապես խոշոր չափերով վնաս պատճառելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Քրեական […] ...