Հայաստան – Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության հաջորդ համաժողովը կկայանա Գրենոբլ քաղաքում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 06 2025
  • $
    383.40
  • RUBLE
    4.86
  • 438.07
WEATHER
+27.09 oC

Հայաստան – Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության հաջորդ համաժողովը կկայանա Գրենոբլ քաղաքում

23:48 03.06.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայաստան – Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովը, որն այս տարի անցկացվեց Սյունիքում, այսօր երկօրյա աշխատանքն ամփոփեց եզրափակիչ նիստով, որին մասնակցում էր նաև մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։ Այս մասին հայտնել են Սյունիքի մարզպետի աշխատակազմից։

Նախ քննարկվեցին նախորդ օրը կազմակերպված կլոր սեղանների արդյունքները։ Այնուհետև Ֆրանսիայի համայնքների միության գլխավոր
տնօրեն Վիրժինի Ռուքեթի համակարգմամբ երկու կողմերի ներկայացուցիչները խոսեցին առկա համագործակցության ու դրա զարգացման հեռանկարների մասին։

Զեկուցողներն էին Լիոնի քաղաքապետի տեղակալ, միջազգային համագործակցության պատասխանատու, Ֆրանսիայի միավորված համայնքների «Հայաստան» խմբի նախագահ Սոնիա Զդորոֆցովը, ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Խաչատրյանը, Ստեփանավանի քաղաքապետ, Հայաստանի համայնքների միության «Ֆրանսիա» խմբի նախագահ Արմեն Գրիգորյանը, Վայոց Ձորի մարզպետի տեղակալ Արսեն Խաչատրյանը, Օ-դը-ֆրանս ռեգիոնի խորհրդական Ժան Պոլ Մյուլոն, Գրենոբլի քաղաքապետ Էրիկ Պիոլը, Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսը, Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության Հայաստան-Ֆրանսիա ծրագրերի համակարգող Ֆլորանս Պրովանդիեն։

Համաժողովն ամփոփվեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանի ելույթով։ Հնչեց նաև համաժողովի վերջնական հայտարարությունը։

Հայաստան – Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության հաջորդ՝ 6-րդ համաժողովը կկայանա Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վրաստանի մշակույթի նախարարն այցելել է Մատենադարան

18:48 05.06.2025

Վրաստանի մշակույթի նախարարն այցելել է Մատենադարան

Հայաստանում Վրաստանի մշակույթի օրերի կապակցությամբ մեր երկրում գտնվող՝ Վրաստանի մշակույթի նախարար Թինաթին Ռուխաձեի գլխավորած պատվիրակությունը ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանի ուղեկցությամբ այցելել է Մատենադարան Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ։ Թինաթին Ռուխաձեն և մյուս հյուրերրը շրջել են Մատենադարանի թանգարանային համալիրում և գիտական մասնաշենքում, ծանոթացել հայկական գրավոր ժառանգության պահպանման համակարգին։ Օտարալեզու ձեռագրերի սրահում Վրաստանի մշակույթի […] ...

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի նորանշանակ տնօրենին

18:40 05.06.2025

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի նորանշանակ տնօրենին

Այսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի անձնակազմին է ներկայացրել հիմնադրամի նորանշանակ տնօրեն Գոհար Աբաջյանին: Շնորհավորելով Գոհար Աբաջյանին այս պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ փոխվարչապետը վստահություն է հայտնել, որ վերջինս կծառայեցնի մասնավոր հատվածում կուտակած իր փորձն ու գիտելիքները հիմնադրամի առաքելության իրականացման գործին։ Գոհար Աբաջյանը, շնորհակալություն հայտնելով վստահության համար, հավաստիացրել է, որ կներդնի առավելագույն ջանքեր ներդրումների […] ...

Կկանոնակարգվեն պետական և մասնավոր սեփականություն հանդիսացող մշակութային արժեքների ժամանակավոր արտահանման գործընթացները

18:30 05.06.2025

Կկանոնակարգվեն պետական և մասնավոր սեփականություն հանդիսացող մշակութային արժեքների ժամանակավոր արտահանման գործընթացները

Կառավարության որոշմամբ հաստատվել է Մշակութային արժեքների ժամանակավոր արտահանման իրավունքի եզրակացության (թույլատրող փաստաթղթի) ձևը և դրա տրման կարգը: Ըստ հիմնավորման՝ ներկայում մշակութային արժեքներ արտահանելու կամ ժամանակավոր արտահանելու համար ֆիզիկական և իրավաբանական անձանց տրվում է մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման իրավունքի եզրակացություն: Նախատեսվում է առանձնացնել արտահանում և ժամանակավոր արտահանում ընթացակարգերը և ներկայացված նախագծով սահմանել մշակութային արժեքների […] ...

Ժաննա Անդրեասյանն ընդունել է Վրաստանի մշակույթի նախարար Թինաթին Ռուխաձեին

18:22 05.06.2025

Ժաննա Անդրեասյանն ընդունել է Վրաստանի մշակույթի նախարար Թինաթին Ռուխաձեին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած՝ Վրաստանի մշակույթի նախարար Թինաթին Ռուխաձեի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը, Ալֆրեդ Քոչարյանը, Դանիել Դանիելյանը, Վրաստանի մշակույթի փոխնախարար Գեորգի Միրցխուլավան և Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեն։ Ողջունելով պատվիրակությանը՝ նախարարը ընդգծել […] ...

Երևան է ժամանել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն

18:14 05.06.2025

Երևան է ժամանել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն

Հունիսի 5-ին պաշտոնական այցով Երևան է ժամանել Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությունը: Վալենտինա Մատվիենկոյին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Այցի շրջանակում նախատեսվում են հանդիպումներ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: ...

Հայաստանի ու ԱՄՆ-ի հարաբերությունները որևէ երրորդ երկրի դեմ ուղղված չեն․ ԱԳ նախարար

18:09 05.06.2025

Հայաստանի ու ԱՄՆ-ի հարաբերությունները որևէ երրորդ երկրի դեմ ուղղված չեն․ ԱԳ նախարար

Հայաստանի Հանրապետության և Միացյալ Նահանգների հարաբերությունները որևէ երրորդ երկրի դեմ ուղղված չեն։  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արարատ Միրզոյանն այդ մասին ասել է Ազգային ժողովում՝ անդրադառնալով հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերությանն ու դրա հնարավոր ազդեցությանն այլ երկրների հետ հարաբերությունների վրա։ «Հայաստանի Հանրապետության և Միացյալ Նահանգների հարաբերությունները որևէ երրորդ երկրի դեմ ուղղված չեն՝ լինի դա Ռուսաստանը, թե Մադագասկարը։ Եվ մենք այսպիսի […] ...

BACK_TO_TOP