10:05 05.06.2025
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է ամուսիններին թրաֆիքինգի ենթարկելու դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը, հայտնում են ՔԿ-ից։
«Քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Կոտայքի մարզի անասնաֆերմաներից մեկի անասնապահն իր մոտ աշխատանքի անցած ամուսիններին չի վճարել կատարված աշխատանքի դիմաց, նրանց նկատմամբ գործադրել է բռնություն, ինչի հետևանքով սպառնալիքների պայմաններում ամուսիններից մեկը դիմել է փախուստի:
Անասնապահը շարունակել է անօգնական վիճակում գտնվող, հոգեկան վիճակով պայմանավորված իր արարքի բնույթն ու նշանակությունը մասամբ գիտակցող և ղեկավարող, իրեն թրաֆիքինգի ենթարկելն ամբողջությամբ չհասկացող և չգիտակցող ամուսիններից մեկին ենթարկել շահագործման: Մասնավորապես՝ բացի անասնաֆերմայի աշխատանքներից, անասնապահն ամուսիններից մեկին պարտադրել է կատարել հավելյալ աշխատանքներ, ինչն ուղեկցվել է վերջինիս նկատմամբ պարբերաբար բռնության գործադրմամբ կամ դրա սպառնալիքներով:
Շուրջ 4 ամիսների ընթացքում կատարված աշխատանքների դիմաց ամուսիններից մեկին վճարվել է 5000 դրամ:
Քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ անասնապահը բութ գործիքների ներգործությամբ բռնություն է գործադրել ամուսիններից մեկի նկատմամբ՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Արդյունքում, վերջինս դիմել է փախուստի:
Անասնապահի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասով (մարդու թրաֆիքինգը կամ շահագործումը) և 189-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երեխայի կամ անօգնական վիճակում գտնվողի թրաֆիքինգը կամ շահագործումը)։
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին»,-ասված է հաղորդագրության մեջ։
19:10 06.06.2025
Վրացական գինու և մշակույթի օրը Երևանում19:00 06.06.2025
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բյուջեի կատարողականը 2024 թ. կազմել է 97 տոկոս2024 թվականին ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության բյուջեի կատարողականը կազմել է 97 տոկոս: Նախարարությունն իրականացրել է 17 ծրագիր, 102 միջոցառում: Կատարվել են 7,1 մլրդ դրամի վերաբաշխումներ, իրականացվել են 1 մլրդ 797 մլն դրամի գնումներ, որից 1 մլրդ 127 մլն դրամ՝ մեկ անձի հետ գնման եղանակով: Այս մասին հունիսի 6-ին ասել է ՀՀ ֆինանսների նախարար […] ...
18:53 06.06.2025
Արթուր Պողոսյանը ներկայացրել է Քննչական կոմիտեի 2024 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունըԱրթուր Պողոսյանը 2025 թվականի հունիսի 6-ին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացրել է ՀՀ քննչական կոմիտեի 2024 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը: ՀՀ պետական բյուջեից 2024 թվականի համար Քննչական կոմիտեին հատկացվել է 18.9 մլրդ ՀՀ դրամ, որից կատարվել են շուրջ 16.8 մլրդ ՀՀ դրամի ծախսեր: Արթուր […] ...
18:45 06.06.2025
Ինդոնեզիայում ներկայացվել է հայկական նորաձևության «Մշակութային վերածնունդ» նախագիծըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Ինդոնեզիայում Հայաստանի դեսպանության և «Հովնանյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ Ինդոնեզիայի նորաձևության շաբաթվա շրջանակում (Indonesia Fashion Week /IFW/) «Տերյան մշակութային կենտրոնը» ներկայացրել է «Մշակութային վերածնունդ» խորագրով հայկական նորաձևության նախագիծը։ Հայաստանը մասնակցել է միջոցառմանը որպես հատուկ հյուր, ինչը բացառիկ հնարավորություն է ընձեռել ներկայացնելու հայկական մշակութային և նորաձևության ինքնատիպությունը միջազգային հարթակում։ IFW […] ...
18:35 06.06.2025
Ալեն Սիմոնյանի ելույթը Հայ-ռուսական միջտարածաշրջանային համագործակցության 10-րդ համաժողովումՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ հունիսի 6-ին մասնակցել է Հայ-ռուսական միջտարածաշրջանային համագործակցության 10-րդ համաժողովի բացմանը եւ հանդես եկել ելույթով: «Հարգելի՛ դեսպաններ, Համաժողովի հարգելի՛ մասնակիցներ, Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, Ուրախ եմ ողջունել ձեզ Երեւանում: Այսօր մենք հյուրընկալում ենք հոբելյանական 10-րդ Հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովը, որը կարեւոր հարթակ է մեր […] ...
18:28 06.06.2025
ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհինՀունիսի 6-ին՝ ժամը 16։38-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 27-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից […] ...
18:21 06.06.2025
Կառուցապատողների և շինարարների հետ քննարկվել է քաղաքաշինական ծրագրերի իրագործման նոր մոդելի ներդրման գաղափարըՔաղաքաշինության կոմիտեն ֆինանսների նախարարության հետ համատեղ նախաձեռնել է հանդիպում կառուցապատողների և շինարարների հետ՝ քննարկելու պետություն-մասնավոր համագործակցությամբ քաղաքաշինական ծրագրերի իրագործման նոր մոդելի ներդրման գաղափարը։ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի և ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանի գլխավորությամբ կայացած հանդիպմանը ներկա են եղել Հայաստանի շինարարների միության նախագահ Վահան Հարությունյանը, Ճարտարապետների պալատի նախագահ Ալեքսանդր Բադալյանը, Կառուցապատողների հայկական ասոցիացիայի նախագահ […] ...