17:21 05.06.2025
ՆԳՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչությունների ենթակա ստորաբաժանումների կողմից մայիս ամսվա ընթացքում հանրապետության բոլոր մարզերում կազմակերպվել և անց են կացվել մի շարք դասընթացներ և ուսումնավարժանքներ, որոնց նպատակն էր բարձրացնել բնակչության իրազեկվածությունն ու գործնական հմտությունները՝ արտակարգ իրավիճակներում անվտանգ և համակարգված գործելու համար:
Մի շարք շտաբային ուսումնավարժություններ են անցկացվել, որոնք վերաբերել են ՔՊ միջոցառումների կազմակերպմանն ու իրականացմանը ՔՊ համակարգը խաղաղից ռազմական դրության փոխադրման ժամանակ, բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպմանն ու իրականացմանը ՀԱԷԿ-ի միջուկային և (կամ) ճառագայթային վթարների, ջրածածկման սպառնալիքի, համաճարակի հանգեցնող վարակիչ հիվանդության, ուժեղ երկրաշարժի, ուժեղ քամիների, սողանքի առաջացման, ջրամբարի պատվարի փլուզման սպառնալիքի դեպքում:
Անցկացվել են «Բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացումն ուժեղ երկրաշարժի դեպքում» թեմայով հրամանատարաշտաբային և «Հիվանդների պաշտպանության միջոցառումների կազմակերպումը հրդեհի դեպքում» թեմայով օբյեկտային ուսումնավարժանքներ:
Միևնույն ժամանակ ուշադրության կենտրոնում պահելով հրդեհային անվտանգության հետևողական վերահսկողությունն ու պատասխանատու մոտեցումը՝ անցկացվել են ցուցադրական և հատուկ տակտիկական ուսումնավարժություններ, որոնք վերաբերել են հրդեհաշիջման և տարհանման աշխատանքների կազմակերպմանն ու իրականացմանը տարբեր հաստատություններում բռնկված հրդեհի, գազի պայթյունի, ստորգետնյա գազատարից արտահոսքի, երկրաշարժի հետևանքով առաջացած հրդեհի դեպքում, ինչպես նաև առաջին օգնության ցուցաբերման, փլատակներից տուժածների դուրսբերման աշխատանքներին: Վարժանքներ են կազմակերպվել և անցկացվել «Քարաթափման հետևանքով անանցանելի դարձած ճանապարհահատվածի մաքրման աշխատանքների իրականացում», «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների իրականացումը» թեմաներով:
Մարզերի մի շարք ուսումնական հաստատություններում, կազմակերպություններում իրականացվել են տարբեր թեմաներին վերաբերող տեսական և գործնական միջոցառումներ՝ մասնավորապես «Հեղեղումների ժամանակ և հեղեղումներից հետո վարքականոնները» և «Ազդարարման ազդանշանները», ինչպես նաև «Դաշտերը և այգիների խոտի այրման վնասները և դրա կանխարգելման կարևորությունը» թեմաներով դասընթացներ՝ ուղղված բնակչության իրազեկվածության և պատրաստվածության բարձրացմանը՝ բնական և տեխնածին աղետների, ինչպես նաև բնապահպանական վտանգների կանխարգելման ու հաղթահարման ուղղությամբ, միևնույն ժամանակ նպատակ ունենալով մասնակիցների շրջանում ձևավորել տարանջատված և ճիշտ վարքագիծ՝ հեղեղումների ժամանակ, ընթացքում և հետո` նպաստելով վերջիններիս պատրաստվածության բարձրացմանը:
Կարևորելով արտակարգ իրավիճակների պայմաններում պատշաճ գործողությունների վերաբերյալ գիտելիքների և հմտությունների զարգացումը, դասընթացների շրջանակներում ներառվել են նաև հետևյալ թեմաները. «Բնակչության տարհանման, պատսպարման կազմակերպումը և իրականացումը», «Երկաթուղային տրանսպորտի վթարների ժամանակ որոնողափրկարարական աշխատանքների առանձնահատկությունները», «Հրդեհային անվտանգության հիմունքները», «Ազդարարում, տարհանում, պատսպարում», «Ջրհեղեղ և ազդարարում», «Ջրհեղեղ և երկրաշարժ», «Արտակարգ իրավիճակների ժամանակ ճիշտ կողմնորոշում»։
Ամսվա ընթացքում տեղի են ունեցել նաև ԱՌԿ պլանների վերաբերյալ սեմինար-պարապմունքներ՝ քաղաքացիական պաշտպանության համակարգի արդյունավետությունն ու պատրաստվածությունը բարձրացնելու, ինչպես նաև արտակարգ իրավիճակների կանխարգելման և դրանց արձագանքման գործողությունների պլանավորման գործընթացը կատարելագործելու նպատակով:
Մարզային փրկարարական վարչությունների ենթակա ստորաբաժանումների կողմից իրականացվել են հանրային իրազեկման աշխատանքներ՝ ուղղված անտառներում և բուսածածկ տարածքներում հնարավոր հրդեհների կանխարգելմանը, հրդեհների դեմ պայքարին, դրանց տարածմանը: Մարդաշատ վայրերում հրդեհային անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ տարածվել են իրազեկման թերթիկներ և փակցվել պաստառներ:
19:54 06.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում հունիսի 6-ի ցերեկը, 7-ին գիշերը և կեսօրից հետո, 9-11-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 8-ին, 9-11-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 6-ի ցերեկը, 7-11-ին աստիճանաբար կբարձրանա […] ...
19:50 06.06.2025
Բեռնատար ավտոմեքենայում հրդեհ է բռնկվելՀունիսի 6-ին՝ ժամը 16։18-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Աբովյան քաղաքում՝ հանրակացարանի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Howo» մակնիշի բեռնատարի շարժիչի հատվածում։ Ավտոմեքենայի վարորդը և ուղևորը հոսպիտալացվել են բժշկական կենտրոն: […] ...
19:46 06.06.2025
Ապարանում բախվել են «Renault»-ն ու «Toyota RAV4»-ը. կան տուժածներԱյսօր՝ հունիսի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում Ապարան քաղաքի Խաչատուր Աբովյան-Ծաղկունյաց փողոցների խաչմերուկում բախվել են «Toyota RAV4» և «Renault» մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով «Toyota»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, կոտրել բնակչի հողամասի փայտե ցանկապատը և հայտնվել բնակչի տակ հողամասում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնցից մեկը 9 […] ...
19:40 06.06.2025
Քննարկվել են Հայաստանի և Վերականգնման վարկերի բանկի միջև համագործակցության հիմնական ուղղություններըՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Վերականգնման վարկերի բանկի Արևելյան Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Կովկասի տարածաշրջանային տնօրեն Վերոնիկա Գարսիա Դել Արկոյի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և ՎՎԲ-ի միջև համագործակցության հիմնական ուղղությունները՝ հատկապես ընդգծելով Հայաստանում խոշոր ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման հարցում ՎՎԲ-ի աջակցությունը: Այս համատեքստում անդրադարձ է կատարվել «Ախուրյան գետի ջրային ռեսուրսների […] ...
19:30 06.06.2025
Էկոնոմիկայի նախարարի գլխավորությամբ կայացել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի հերթական նիստըՀՀ էկոնոմիկայի նախարար, ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նախագահ Գևորգ Պապոյանի գլխավորությամբ հունիսի 6-ին կայացել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի հերթական նիստը։ Նիստի ընթացքում քննարկվել են «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծերը։ Օրակարգում ընդգրկված էր նաև ՀՀ հարկային օրենսգրքի 293-րդ հոդվածով սահմանված՝ հարկային մարմնի կողմից կազմակերպություններին […] ...