20:24 05.06.2025
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը բացման խոսքով է հանդես եկել Արլիս իրավական տեղեկատվական համակարգի 20-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը։ Այդ մասին հայտնել են ՀՀ արդարադատության նախարարությունից:
Միջոցառմանը մասնակցել են արդարադատության նախարարի տեղակալները, ՀՀ արդարադատության նախարարության ենթակայության տակ գտնվող մարմինների ղեկավարները, պետական համակարգի այլ ներկայացուցիչներ, ինչպես նաև ոլորտի փորձագետներ և շահակից կազմակերպություններ։
Սրբուհի Գալյանը ողջունելով ներկաներին նշել է, որ Արլիսը զուտ հարթակ չէ, այն մեր երկրի նորմատիվ իրավական դաշտի ամբողջական բազան է, մեր օրենսդրության պաշտոնական աղբյուրը։ Խոսելով կայքի մասին՝ նախարարը նշել է, որ կայքն ինքնին չէր կարող լինել այսչափ հուսալի, եթե չլիներ այդ հարթակի հետևում կանգնած թիմի մշտական և գրագետ աշխատանքը,որի շնորհիվ հարթակը հասանելի է 24/7 ռեժիմով՝ մշտապես թարմացվող բովանդակությամբ, տեխնիկական անխափանությամբ և օգտատերերի համար առավելագույն հարմարավետությամբ։
Նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը, շնորհավորելով Պաշտոնական տեղեկագիր ՓԲԸ-ին, ընդգծել է Արլիսի կարևորությունն ու օգտակարությունը հանրության համար։
Պաշտոնական տեղեկագիր ՓԲԸ տնօրեն Ռաֆաել Մանուչարյանը ներկայացրել է Արլիս համակարգի զարգացման ճանապարհն ու իրականացվող բարեփոխումները։
Միջոցառման ընթացքում ներկայացվել է նաև Արլիսի նոր կայքը։ Պաշտոնական տեղեկագիր ՓԲԸ-ի աշխատակիցները պարգևատրվել են շնորհակալագրերով։
Նշենք, որ Արլիս համակարգը ստեղծվել է 2005 թվականին՝ քաղաքացիներին, պետական մարմիններին և մասնագետներին իրավական տեղեկատվություն տրամադրելու նպատակով։ Այն այսօր ապահովում է օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերի էլեկտրոնային հասանելիություն՝ օրինականության և թափանցիկության խթանման միջոցով։
18:30 03.08.2025
Եվրահանձնաժողովը հաստատել է Սլովակիայի և ԱՄՆ-ի միջև միջուկային էներգիայի վերաբերյալ համաձայնագիրըԵվրոպական հանձնաժողովը հաստատել է Սլովակիայի և ԱՄՆ-ի միջև միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության վերաբերյալ միջկառավարական համաձայնագրի նախագիծը, հայտարարել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն։ «Եվրոպական հանձնաժողովը դրական է գնահատել Սլովակիայի և Միացյալ Նահանգների կառավարությունների միջև միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի բովանդակությունը։ Ատոմային էներգիայի ոլորտում համագործակցության վերաբերյալ Եվրամիության անդամ չհանդիսացող երկրի հետ նման միջպետական համաձայնագրերը, ԵՄ ներքին […] ...
18:07 03.08.2025
Գեղարքունիքի մարզի որոշ հասցեներում 24 ժամ ջուր չի լինի«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 04-ին ժամը 07.00-ից մինչև օգոստոսի 05-ին ժամը 07.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի՝ Ծովազարդ, Բերդկունք, Հայրավանք, Լճափ, Չկալովկա, Նորաշեն և Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...
17:51 03.08.2025
Ողբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում․ քաղաքացիներն ու ջրային պարեկները Սևանա լճից դուրս են բերել 16-ամյա տղայինԱյսօր՝ օգոստոսի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճում՝ Չկալովկա գյուղի մոտ՝ լճափին երեխա է կորել ու հնարավոր է, որ նա ջրահեղձ է եղել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել […] ...
17:45 03.08.2025
Իրանը պնդում է, որ Իսրայելի կողմից հարձակման սպառնալիքը դեռ կաԻսրայելի կողմից Իրանի վրա հարձակման սպառնալիքները դեռևս պահպանվում են, և չի կարելի համարել, որ հակամարտությունն ամբողջությամբ ավարտվել է: Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության բանակի գլխավոր հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ամիր Խաթամին: «Մենք պետք է հարձակման նույնիսկ 1% հավանականությունը ընկալենք որպես 100% սպառնալիք։ Մենք չպետք է թերագնահատենք թշնամուն և մտածենք, որ բոլոր սպառնալիքները անցյալում են», – նրա […] ...
17:17 03.08.2025
Գազայում սովից մահացածների թիվը հասել է 175-իԳազայի հատվածում վերջին շրջանում սովից մահացել է առնվազն 175 մարդ, այդ թվում՝ 93 երեխա: Այս մասին հայտնել է անկլավի առողջապահության նախարարությունը իր Telegram ալիքում: «Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հիվանդանոցներում գրանցվել է մահվան 6 դեպք՝ սովի և թերսնման պատճառով», – հայտնել է նախարարությունը։ Սովից մահացածների ընդհանուր թիվը հասել է 175-ի, այդ թվում՝ 93 անչափահաս։ Առողջապահության […] ...
17:00 03.08.2025
«Ցրվենա Զվեզդայի» մասնակցությամբ հանդիպումը հետաձգվել էՍերբիայի Սուպերլիգայի երրորդ տուրի «Վոյվոդինա» – «Ցրվենա Զվեզդա» հանդիպումը հետաձգվել է։ Այս մասին հայտնում է առաջնության պաշտոնական կայքը։ Որոշումը կայացվել է «Ցրվենա Զվեզդայի»` Լեհաստանի չեմպիոն «Լեխի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին հանդիպմանն ավելի լավ պատրաստվելու համար։ «Վոյվոդինա» – «Ցրվենա Զվեզդա» հանդիպումը պետք է կայանար օգոստոսի 2-ին։ Սերբիայի չեմպիոնը «Լեխի» դեմ առաջին հանդիպումը կանցկացնի […] ...