18:07 09.06.2025
Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողներն օպերատիվ-հետախուզական տարաբնույթ միջոցառումների արդյունքում հունիսի 6-ին մայրաքաղաքի Երկաթուղայինների փողոցում բնակվող մի տղամարդու ենթադրյալ հանցավոր արարքների վերաբերյալ տեղեկություններ ստացան։
Ըստ տվյալների՝ հիշյալ տղամարդը զբաղվում է ապօրինի թմրաշրջանառությամբ, բացի այդ՝ ապօրինի կերպով պահում է զենք-զինամթերք։
Տեղեկությունները փաստաթղթավորվեցին ու փոխանցվեցին Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ նախաձեռնվեց քրեական վարույթ։
Մինչ տարածքային քննչական մարմնի ծառայողները, քրեական վարույթի շրջանակներում, կիրականացնեին անհետաձգելի ապացուցողական գործողություններ՝ Էրեբունու համայնքային ոստիկանները հսկողության տակ առան Երկաթուղայինների փողոցի բնակչի տունը։
Ոստիկանության և Քննչական կոմիտեի համագործակցված աշխատանքի արդյունքում 48-ամյա տղամարդու բնակարանում հայտնաբերեցին էլեկտրական կշեռք, պլաստիկ տարաների մեջ լցված մարիխուանա թմրամիջոցի նմանվող դեղնականաչավուն զանգվածներ՝ ընդհանուր 1 կիլոգրամ 100 գրամից ավելի քաշով, մեկ փաթեթ մեթամֆետամինի նմանվող բյուրեղանման զանգված, թափանցիկ հեղուկով լցված ապակյա հինգ սրվակ, ինչպես նաև ինքնաշեն չորս ատրճանակ, գրչանման կրակող երկու սարք, պայթուցիչով նռնակ և փամփուշտներ։
48-ամյա տղամարդը ձերբակալվել է։ Նշանակվել են փորձաքննություններ։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
20:41 31.07.2025
Գարի Լինեկերն անվանել է մեծագույն ֆուտբոլիստինԱնգլիայի հավաքականի նախկին հարձակվող և հայտնի հեռուստահաղորդավար Գարի Լինեկերը «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Լիոնել Մեսսիին համարել է լավագույնը ֆուտբոլի պատմության մեջ, հայտնում է Goal-ը: «Մեսսին իմ սիրելի ֆուտբոլիստն է բոլոր ժամանակներում: Իմ կարծիքով՝ նա պատմության լավագույն խաղացողն է։ Նույնիսկ եթե վերցնենք իսկապես մեծերին՝ Կրոյֆին, Զիդանին, Ռոնալդոյին, և միևնույն ժամանակ պատկերացնենք, որ նրանցից բարձր կա մեկ […] ...
20:23 31.07.2025
Մյասնիկյան պողոտայում բեռնատար և մարդատար ավտոմեքենաներ են բախվել. կան տուժածներՀուլիսի 31-ին, ժամը 15:33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բեռնատար և մարդատար ավտոմեքենաներ են բախվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Lada» մակնիշի ավտոմեքենան և «Howo» մակնիշի բեռնատարը։ Փրկարարները հոսանքազրկել […] ...
19:54 31.07.2025
Արեցինք առավելագույնը, և դրա համար ես երջանիկ եմ․ Պերկովիչ«Իմ ֆուտբոլիստներն ամեն ինչ տվեցին, ինչ ունեին։ Ես հույս ունեմ, որ մենք նման աջակցություն կունենանք ամբողջ մրցաշրջանի ընթացքում»,- ասել է «Նոայի» գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը հունգարական «Ֆերենցվարոշի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ: Պերկովիչը շնորհավորել է «Ֆերենցվարոշին» Չեմպիոնների լիգայի որակավորման փուլը հաղթահարելու կապակցությամբ, ցանկացել հունգարական թիմին հաջողություններ […] ...
19:50 31.07.2025
Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը հանդիպել է ռազմական բժիշկ շրջանավարտների հետԵրևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմական բժիշկ շրջանավարտներին հանդիպել և առաջին սպայական կոչումը ստանալու կապակցությամբ շնորհավորել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը։ Պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի է ունեցել նաև նորընծա լեյտենանտների հետագա ծառայության վայրերի ընտրության ու սպայական պաշտոնների նշանակման վիճակահանությունը։ Ռազմական բժիշկները, սահմանված կանոնակարգի համաձայն, ընտրել են այն զորամասերը, որտեղ անցկացնելու […] ...
19:46 31.07.2025
Չվերթի ժամանումից հետո հետախուզվողը հայտնաբերվել էՀուլիսի 29-ին Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում չվերթի ժամանումից հետո հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 63-ամյա մի քաղաքացի, որը 2024 թվականի մարտի 16-ից Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության կողմից հետախուզվում էր զինվորական ծառայության անցնելու կարգի դեմ ուղղված հանցագործության մեղադրանքով։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի […] ...