16:50 12.06.2025
Աշխարհի 2026 թվականի առաջնության հարավամերիկյան գոտու ընտրական մրցաշարի 16-րդ տուրի Արգենտինա – Կոլումբիա խաղի ընթացքում հետաքրքիր միջադեպ է գրանցվել, հայտնում է TyC Sports-ը:
Լիոնել Մեսսին մոտեցել է մրցակցի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսին ու նրա հետ փոխանակել մի քանի բառ, որոնցից մի քանիսը կարողացել է ֆիքսել TyC Sports-ի տեսախցիկը:
«Ասում էիր, որ մեզ օգնել են եզրափակչում: Դու չափազանց շատ ես խոսում», – ասել է Մեսսին, որին էլ պատասխանել է «Ռեալի» նախկին կիսապաշտպանը՝ նշելով, որ ինքը ոչինչ չի ասել:
«Այն, ինչ կատարվում է խաղադաշտում, մնում է խաղադաշտում», – խաղից հետո դրվագը մեկնաբանել է Խամես Ռոդրիգեսը:
Կոլումբիայի հավաքականի խաղացողը նախկինում հայտարարել էր, որ Արգենտինայի հավաքականն անարդարացիորեն է նվաճել Ամերիկայի 2024 թվականի գավաթը, քանի որ, ըստ նրա, մրցավարը 11-մետրանոց չէր նշանակել Կոլումբիայի հավաքականի օգտին:
15:33 13.06.2025
Իրանը սկսել է պաշտպանական միջոցներ ձեռնարկել՝ ի պատասխան Իսրայելի հարձակումներիԹեհրանը նախաձեռնել է «անհրաժեշտ պաշտպանական, քաղաքական և իրավական միջոցներ»՝ ի պատասխան Իրանի դեմ Իսրայելի հարվածներին, հայտարարել է Իրանի կառավարությունը։ «Իրանի կառավարությունը նախաձեռնել է անհրաժեշտ պաշտպանական, քաղաքական և իրավական միջոցներ, որպեսզի Իսրայելը զղջա և զրկվի քնից»,- ասվում է հայտարարության մեջ։ Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ, բրիգադային գեներալ Էֆի Դեֆրինը հայտնել էր, որ Իրանը վերջին մի […] ...
15:27 13.06.2025
Ալոնսոյի առաջարկը մերժվել է․ աղմկոտ կոնֆլիկտ «Ռեալում»Մադրիդի «Ռեալի» նորանշանակ գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն խիստ հիասթափված է «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Մարտին Սուբիմենդիի տրանսֆերը չիրականացնելու ակումբի որոշումից, հայտնում է Don Balón-ը։ Ալոնսոն 26-ամյա կիսապաշտպանի ձեռքբերումը համարել է առաջնահերթություն և անձամբ խորհուրդ է տվել ակումբի ղեկավարությանը նրան գնել։ Նա կարծում էր, որ Սուբիմենդին կարող է լրացնել կենտրոնական կիսապաշտպանի խնդրահարույց դիրքը՝ Տոնի Կրոսի և Լուկա […] ...
15:20 13.06.2025
Հրշեջ ավտոսանդուղքով աշխատանքների թեմատիկ պարապմունքներ ԵրևանումՆերքին գործերի նախարարության Փրկարար ծառայությունը շարունակաբար իրականացնում է հրշեջ-փրկարարական ստորաբաժանումների մասնագիտական կարողությունների ամրապնդմանն ու կատարելագործմանը միտված միջոցառումներ՝ նպատակ ունենալով բարձրացնել ծառայության արձագանքման արդյունավետությունը և ապահովել քաղաքացիական անվտանգության առավելագույն մակարդակ, ինչի շրջանակում հունիսի 2-ից 7-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում ՆԳՆ Փրկարար ծառայության կողմից կազմակերպվել և իրականացվել են «Աշխատանքներ բարձրությունների վրա հրշեջ ավտոսանդուղքով» խորագիրը կրող թեմատիկ տեսական և […] ...
15:12 13.06.2025
Սիսիան համայնքի նախկին ղեկավարը դատավճռով մեղավոր է ճանաչվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջՀակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի մայիսի 26-ի դատավճռով՝ Սիսիան համայնքի նախկին ղեկավար, ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը մեղավոր է ճանաչվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ (18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մաս, 314-րդ հոդվածի 1-ին մաս): Արթուր Սարգսյանի հետ հանցակցությամբ նույնաբնույթ արարքներ կատարած 6 անձինք (այդ թվում՝ պաշտոնատար) […] ...
15:07 13.06.2025
Իսրայելի հարվածի հետևանքով զոհվել է Իրանի գլխավոր շտաբի պետ Բաղերիի դուստրըDefa Press գործակալության թղթակից Ֆերեշթեհ Բաղերին՝ Իրանի զինված ուժերի նախկին գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերիի դուստրը, զոհվել է Իսրայելի հարվածների հետևանքով, հաղորդում է գործակալությունը։ ««Դեֆա Փրես» գործակալության թղթակից Ֆերեշտե Բաղերին սպանվել է այսօր առավոտյան (Իսրայելի կողմից) հարձակման ժամանակ իր հոր հետ միասին», – գրել է գործակալությունը։ Իրանցի լրագրողների շրջանում զոհերի մասին նախկինում որևէ տեղեկություն չի […] ...