22:45 12.06.2025
Թենիսի Հայաստանի հավաքականը Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում մասնակցում է Դևիսի գավաթի խաղարկությանը։
Երրորդ ենթախմբում հանդես եկող հայ թենիսիստները մեկնարկել են երկու պարտությամբ։ Հայաստանի հավաքականը միևնույն` 0-3 հաշվով պարտվել է Մոլդովայի ու Լատվիայի թենիսիստներին։
Մեր հավաքականը կմրցի նաև Մալթայի, Չեռնոգորիայի ու Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականների դեմ։
Հայաստանի հավաքականից մրցաշարին մասնակցում են Միքայել Ավետիսյանը, Միքայել Ավանեսյանը, Հենրիկ Նիկողոսյանը, Սամվել Աղայանն ու Ավետիք Ղազարյանը։
20:52 13.06.2025
Անգլիայի Լիգայի գավաթում փոփոխություններ կլինեն2025/26 մրցաշրջանում ֆուտբոլի Անգլիայի Լիգայի գավաթի խաղարկության կառուցվածքում փոփոխություններ կլինեն։ Այս մասին հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը: Չորս ակումբից բաղկացած նախնական որակավորման փուլ կլինի: Սա կնպաստի, որ առաջին և երկրորդ փուլերում մասնակիցների թիվը նվազի: Այս փոփոխությունը կատարվել է՝ եվրագավաթներին մասնակցող ԱՊԼ 9 ակումբներին աջակցելու նպատակով, որպեսզի այդ թիմերը պայքարը սկսեն երրորդ փուլից: Նախնական փուլին կմասնակցեն […] ...
20:43 13.06.2025
Հայաստանն ու ԵՄ-ն կխորացնեն համագործակցությունը բնակչության պաշտպանության ոլորտում. ՆԳ նախարարը հանդիպել է ԵՄ հանձնակատար ԼահբիբինՆԳ նախարար Արփինե Սարգսյանը Բելգիայի Թագավորություն կատարած այցի շրջանակում հունիսի 11-ին Բրյուսելում հանդիպել է Հավասարության, պատրաստվածության և ճգնաժամային կառավարման հարցերով ԵՄ հանձնակատար Հաջա Լահբիբին: Այս մասին հայտնել են ՀՀ ՆԳՆ-ից: Նախարար Սարգսյանը, շնորհակալություն հայտնելով կառուցողական հանդիպման համար, բարձր է գնահատել Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած ջրհեղեղի ժամանակ ցուցաբերված աջակցության համար, նաև ներկայացրել է Փրկարար […] ...
20:33 13.06.2025
Լոռիում կատարված ավազակությունը բացահայտվեց թարմ հետքերով․ կան ձերբակալվածներՀունիսի 12-ին` ժամը 11.40-ի սահմաններում, Թումանյանի պահպանության բաժնի մի ոստիկան Հաղպատ գյուղում ծառայության ընթացքում ճանապարհին նկատել է արյունոտ դեմքով մի քաղաքացու և մոտեցել նրան: Քաղաքացին հայտնել է, որ րոպեներ առաջ երկու հոգի իրեն ծեծել են, դանակի սպառնալիքով հափշտակել 100 դոլար, 13 հազար դրամ ու փաստաթղթերը և փախել։ Ստանալով ահազանգը` Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողներն […] ...
20:24 13.06.2025
Tasnim. Իսրայելը կրկին փորձել է հարձակվել Իրանի Ֆորդոյի միջուկային կենտրոնի վրաԻսրայելի զինված ուժերը կրկին փորձել են հարձակվել իրանական Ֆորդոու միջուկային կենտրոնի վրա, որը գտնվում է երկրի կենտրոնում՝ Կում քաղաքի մոտ։ Այս մասին հաղորդում է իրանական Tasnim գործակալությունը։ Ըստ աղբյուրի՝ չնայած այն հանգամանքին, որ իսրայելական կողմը երկու հրթիռային հարված է հասցրել Կում քաղաքին, միջուկային կենտրոնին որևէ վնաս չի հասցվել։ ...
20:13 13.06.2025
Հայտնի է Աշիկ Անդրեյանի առաջին մրցակիցը Ձյուդոյի ԱԱ-ումԲուդապեշտում կայացել է ձյուդոյի աշխարհի առաջնության վիճակահանությունը: Հունգարիայի մայրաքաղաքում մեկնարկող ստուգատեսում Հայաստանը մեկ ներկայացուցիչ ունի. 60 կգ քաշային կարգում հանդես կգա 20-ամյա գյումրեցի Աշիկ Անդրեյանը: Հայ մարզիկը պայքարը կսկսի 1/8 եզրափակչից, որտեղ կմրցի Պանամերիկյան խաղերի կրկնակի հաղթող, բրազիլացի Միշել Ավգուստոյի դեմ: Հաղթելու դեպքում Անդրեյանը քառորդ եզրափակչում կարող է հանդիպել աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, վրացի Գեորգի […] ...