19:40 12.06.2025
Համայնքային ոստիկանության Տաշիրի բաժնի և Գոգավանի Սահմանապահ վերահսկողության ջոկատի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 10-ին Գոգավանի սահմանային անցակետում հայտնաբերվել և Տաշիրի բաժին է ներկայացվել 32-ամյա մի օտարերկրացի, որը 2024 թվականի սեպտեմբերի 30-ից Ռուսաստանի Դաշնության իրավապահների կողմից հետախուզվում էր սպանության և մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
19:33 13.06.2025
ABC Motors Group-ը պաշտոնապես ներկայացրել է Changan-ը ՀայաստանումՀարմարավետություն, խնայողություն և նորարարություն՝ մեկ մեքենայում: Չինական առաջատար մեքենաներ արտադրող Changan-ը առաջարկում է ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած մեքենաներ, որոնք համատեղում են բարձր որակն ու մատչելիությունը։ Հայաստանում Changan-ի միակ և պաշտոնական ներկայացուցիչը՝ ABC Motors Group-ն է՝ վստահելի գործընկեր ձեր նոր ավտոմեքենայի ընտրության ճանապարհին։ Մանրամասները՝ ռեպորտաժում: ...
19:28 13.06.2025
Համաքաղաքացիներին մարմնական վնասվածքներ պատճառած 49-ամյա տղամարդը ձերբակալվել էՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հունիսի 4-ին հաղորդում էր ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության էր դիմել Բյուրեղավան քաղաքի բնակիչ 58-ամյա մի տղամարդ: Ժամեր անց ստացվել էր հաջորդ հաղորդումը. ձեռքի մատների կոտրվածքով հիվանդանոց բուժօգնության էր դիմել Բյուրեղավան քաղաքի բնակիչ 85-ամյա մի տղամարդ: Բյուրեղավանի համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ անձնական հարցերի շուրջ […] ...
19:23 13.06.2025
Գործադիրը փոփոխություններ է առաջարկում «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքումԱռաջարկվում է ոստիկանությունում ծառայության անցնելու տարիքային սահմանափակումը հանել՝ հնարավորություն տալով ոստիկանությունում ծառայության անցնել նաեւ 35 տարին լրացած ՀՀ այն քաղաքացիներին, որոնք իրենց անձնական հատկանիշներով, գործնական կարողություններով, կրթությամբ, ֆիզիկական պատրաստականությամբ եւ առողջական վիճակով կարող են կատարել ոստիկանության գործառույթները: Արական սեռի դիմորդների պարագայում անփոփոխ են թողնվում պարտադիր զինվորական ծառայության անցած լինելու վերաբերյալ կարգավորումները: Վերոնշյալ փոփոխություններն ԱԺ պաշտպանության […] ...
19:17 13.06.2025
Ներկայացվել է ԵՊԲՀ նոր գրադարանի վերափոխման և արդիականացման նախագիծըԵրևանի պետական բժշկական համալսարանում տեղի է ունեցել ԵՊԲՀ նոր գրադարանի վերափոխման և արդիականացման մեկնարկին նվիրված հանդիսավոր միջոցառում: Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը, «Կերոն» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Վանանե Արարքցյանը, […] ...
19:12 13.06.2025
Ապօրինի հրազեններով տղամարդիկ ձերբակալվել են․ Արարատի քրեական ոստիկանների բացահայտումըՔրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողները հունիսի 4-ի երեկոյան ստացել էին հավաստի տեղեկություն, որ Արտաշատում գտնվող երկու տղամարդ պայուսակներում ունեն հրազեններ: Տեղեկությունը ստուգելու նպատակով քրեական ոստիկանները Արտաշատի Իսակովի փողոցում մոտեցել են նրանց: Տղամարդիկ փորձել են դիմել փախուստի, ինչը, սակայն, կանխվել է: Ժամը 19:50-ին արտաշատցի տղամարդիկ ձերբակալվել ու տեղափոխվել են մարզային վարչություն: Իսակովի փողոցի բնակիչ 41-ամյա […] ...
19:07 13.06.2025
Նեյմարն առաջարկ է ստացել ԹուրքիայիցԲրազիլական «Սանթոսի» հարձակվող Նեյմարը կարող է տեղափոխվել Թուրքիա, հայտնում է Fanatik-ը: 33-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Ֆեներբահչեն»: Թուրքական ակումբը 1+1 ձևաչափով պայմանագիր է առաջարկել բրազիլացի աստղին: Նեյմարն ընթացիկ մրցաշրջանում «Սանթոսի» կազմում անցկացրել է 14 հանդիպում, որոնցում խփել է 3 գոլ, կատարել նույնքան գոլային փոխանցում: ...