21:37 13.06.2025
Գերմանիայի հավաքականի հարձակվող Լերոյ Սանեն ազատ գործակալի կարգավիճակում պաշտոնապես տեղափոխվել է Ստամբուլի «Գալաթասարայ», հաղորդում է թուրքական ակումբի մամուլի ծառայությունը:
29-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի հուլիսի 1-ը: Սանեն 2020 թվականից հանդես էր գալիս «Բավարիայում»:
«Գալաթասարայում» նա կխաղա «10» համարի մարզաշապիկով:
13:00 14.06.2025
Իրանը հայտարարել է, որ պատրաստ է հարձակվել Իսրայելին աջակցող երկրների ռազմաբազաների վրաԻրանը կուժեղացնի Իսրայելի վրա հարձակումները և կհարվածի ցանկացած երկրի տարածաշրջանային բազաներին, որը կփորձի պաշտպանել Իսրայելին, հաղորդում է CNN-ը ՝ հղում անելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյայի։ «Իրանը իրավունք է վերապահում վճռականորեն արձագանքել այս (իսրայելական) ռեժիմին։ Ցանկացած երկիր, որը կփորձի պաշտպանել ռեժիմը Իրանի գործողություններից, իր հերթին կտեսնի, թե ինչպես են իր տարածաշրջանային բազաներն ու դիրքերը դառնում նոր թիրախներ», […] ...
12:55 14.06.2025
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է անվարձահատույց արյունատվությանըԱռողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այս տարի ևս մասնակցել է անվարձահատույց արյունատվությանը՝ նաև սեփական օրինակով ընդգծելով դոնոր դառանլու կարևորությունը։ Նախարարը ԱՆ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության Արյան բանկում մասնակցել է Արյան դոնորի օրվան նվիրված միջոցառմանը, նախքան արյուն հանձնելը զրուցել կենտրոնում բուժում ստացող փոքրիկ պացիենտների հետ։ «Սա մեր երկրի համար ռազմավարական կարևորագույն նշանակության ակցիա է․ արյան պաշարները մշտապես […] ...
12:50 14.06.2025
Fars. Իրանը կշարունակի հարվածել ԻսրայելինԻրանը կշարունակի հարվածել Իսրայելին, Իսրայելի հարձակմանը պատասխան գործողությունը դեռ չի ավարտվել, Fars գործակալությանը հայտնել է Իսլամական Հանրապետության ռազմական ղեկավարությանը մոտ կանգնած աղբյուրը: «Այս դիմակայությունը չի ավարտվի երեկվա սահմանափակ գործողություններով։ Իրանը կշարունակի հարվածներ հասցնել։ Այս գործողությունները շատ ցավոտ կլինեն ագրեսորների համար և կստիպեն նրանց զղջալ իրենց արածի համար», – ասել է աղբյուրը։ Իսրայելի դեմ Իրանի գործողության […] ...
12:40 14.06.2025
Երևանի Աջափնյակ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀունիսի 16-ին՝ ժամը 11:00-ից մինչև 12:20-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Մարգարյան, Ալիխանյան եղբայրներ, Վշտունի, Աբելյան փողոցների և Հաղթանակ 1-ին թաղամասի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
12:33 14.06.2025
Արյան դոնորի համաշխարհային օրն էԱմեն տարի՝ հունիսի 14-ին, աշխարհը նշում է Արյան դոնորի համաշխարհային օրը՝ հանրությանը մեկ անգամ ևս հիշեցնելու արյան դոնորության կարևորության մասին, շնորհակալություն հայտնելու մշտական դոնորներին և այն մարդկանց, ովքեր իրենց արյունն անվարձահատույց ու անշահախնդիր նվիրում են՝ փրկելով կյանքեր։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Արյան պաշարների առկայությունն առողջապահության համակարգի անվտանգության առանցքային բաղադրիչներից է, իսկ արյան […] ...
12:20 14.06.2025
Իրանը խոցել է իսրայելական հետախուզական անօդաչու թռչող սարքերԻրանի զինված ուժերը մի քանի իսրայելական անօդաչու թռչող սարքեր են խոցել Թուրքիայի հետ սահմանին գտնվող Սելմաս քաղաքի մոտակայքում: Այս մասին հայտնել է Իրանի պետական հեռուստատեսությունն ու ռադիոն։ ԶԼՄ-ի տեղեկությունների համաձայն՝ անօդաչու թռչող սարքերը կատարում էին հետախուզական գործառույթներ։ ...