Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը վերադարձել է «Սոչի» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+29.09 oC

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը վերադարձել է «Սոչի»

22:14 13.06.2025

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանն «Արարատ-Արմենիայում» ելույթներն ավարտելուց հետո վերադարձել է «Սոչի»։ Այս մասին հաղորդում է ռուսական ակումբի մամուլի ծառայությունը:

26-ամյա ֆուտբոլիստը 2024/25 մրցաշրջանը վարձավճարով էր անցկացրել հայկական ակումբում: Հարությունյանը 2023/24 մրցաշրջանի երկրորդ հատվածն էլ վարձավճարով անցկացրել էր «Փյունիկում»:

«Սոչիի» հետ հայ ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը կլրանա 2027 թվականի հուլիսին: Հարությունյանը 2024 թվականի հունվարին էր տեղափոխվել «Սոչի»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Fars. Իրանը կշարունակի հարվածել Իսրայելին

12:50 14.06.2025

Fars. Իրանը կշարունակի հարվածել Իսրայելին

Իրանը կշարունակի հարվածել Իսրայելին, Իսրայելի հարձակմանը պատասխան գործողությունը դեռ չի ավարտվել, Fars գործակալությանը հայտնել է Իսլամական Հանրապետության ռազմական ղեկավարությանը մոտ կանգնած աղբյուրը: «Այս դիմակայությունը չի ավարտվի երեկվա սահմանափակ գործողություններով։ Իրանը կշարունակի հարվածներ հասցնել։ Այս գործողությունները շատ ցավոտ կլինեն ագրեսորների համար և կստիպեն նրանց զղջալ իրենց արածի համար», – ասել է աղբյուրը։ Իսրայելի դեմ Իրանի գործողության […] ...

Երևանի Աջափնյակ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

12:40 14.06.2025

Երևանի Աջափնյակ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հունիսի 16-ին՝ ժամը 11:00-ից մինչև 12:20-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի  Աջափնյակ վարչական շրջանի Մարգարյան, Ալիխանյան եղբայրներ, Վշտունի, Աբելյան փողոցների և Հաղթանակ 1-ին թաղամասի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

Արյան դոնորի համաշխարհային օրն է

12:33 14.06.2025

Արյան դոնորի համաշխարհային օրն է

Ամեն տարի՝ հունիսի 14-ին, աշխարհը նշում է Արյան դոնորի համաշխարհային օրը՝ հանրությանը մեկ անգամ ևս հիշեցնելու արյան դոնորության կարևորության մասին, շնորհակալություն հայտնելու մշտական դոնորներին և այն մարդկանց, ովքեր իրենց արյունն անվարձահատույց ու անշահախնդիր նվիրում են՝ փրկելով կյանքեր։ Այս մասին հայտնում են  ՀՀ առողջապահության նախարարությունից։ Արյան պաշարների առկայությունն առողջապահության համակարգի անվտանգության առանցքային բաղադրիչներից է, իսկ արյան […] ...

Իրանը խոցել է իսրայելական հետախուզական անօդաչու թռչող սարքեր

12:20 14.06.2025

Իրանը խոցել է իսրայելական հետախուզական անօդաչու թռչող սարքեր

Իրանի զինված ուժերը մի քանի իսրայելական անօդաչու թռչող սարքեր են խոցել Թուրքիայի հետ սահմանին գտնվող Սելմաս քաղաքի մոտակայքում: Այս մասին հայտնել է Իրանի պետական ​​հեռուստատեսությունն ու ռադիոն։ ԶԼՄ-ի տեղեկությունների համաձայն՝ անօդաչու թռչող սարքերը կատարում էին հետախուզական գործառույթներ։ ...

Թեհրանում բնակելի շենքի վրա Իսրայելի հարվածի հետևանքով 60 մարդ է զոհվել

12:15 14.06.2025

Թեհրանում բնակելի շենքի վրա Իսրայելի հարվածի հետևանքով 60 մարդ է զոհվել

Թեհրանում բնակելի շենքի վրա Իսրայելի կողմից հասցված հարվածի հետևանքով զոհվել է առնվազն 60 մարդ, հաղորդում է իրանական IRIB պետական ​​հեռարձակողը։ «Չամերան շրջանում բնակելի շենքի վրա սիոնիստական ​​ռեժիմի երեկվա հարձակման հետևանքով 60 մարդ է զոհվել, որոնցից 20-ը՝ երեխաներ», – ասվում է հայտարարության մեջ։ ...

Հնդկաստանում ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի թիվն ավելացել է

12:10 14.06.2025

Հնդկաստանում ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի թիվն ավելացել է

Գուջարաթ նահանգի Ահմադաբադ քաղաքում Air India ավիաընկերության ինքնաթիռի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 274-ի, շաբաթ օրը հաղորդել է հնդկական NDTV հեռուստաալիքը։ Ավելի վաղ հեռուստաալիքը հայտնել էր, որ ինքնաթիռում զոհվել է 241 մարդ, իսկ 10-ին գտել են գետնին՝ վթարի վայրում։ «Ահմադաբադում Air India-ի ինքնաթիռի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 274-ի», – հաղորդել է հեռուստաալիքը՝ […] ...

BACK_TO_TOP