IRNA. Իրանի արևելյան Ադրբեջան նահանգում Իսրայելի հարվածների հետևանքով 18 մարդ է զոհվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+31.09 oC

IRNA. Իրանի արևելյան Ադրբեջան նահանգում Իսրայելի հարվածների հետևանքով 18 մարդ է զոհվել

21:17 13.06.2025

Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Արևելյան Ադրբեջան նահանգում Իսրայելի ավիահարվածների հետևանքով զոհվել է առնվազն 18 մարդ, հաղորդում է իրանական IRNA լրատվական գործակալությունը։

Գործակալության տվյալներով՝ ևս 35 մարդ վիրավորվել է։ Նշվում է, որ իսրայելական ուժերը հարձակվել են նահանգի մի քանի թիրախների վրա, այդ թվում՝ առնվազն 7-ը՝ Թավրիզ քաղաքի մոտակայքում։

Հաղորդվում է, որ նահանգում իրավիճակը կայուն է, ենթակառուցվածքային կառույցները գործում են բնականոն, «բնակչությանը ծառայությունները շարունակում են մատուցվել առանց որևէ ընդհատման»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Բարսելոնային» սպառնում է 60 միլիոն եվրոյի տուգանք

14:17 14.06.2025

«Բարսելոնային» սպառնում է 60 միլիոն եվրոյի տուգանք

Diario Sport պարբերականի հաղորդմամբ՝ ՈւԵՖԱ-ն պատրաստ է վերանայել «Բարսելոնայի» նկատմամբ նախատեսված 60 միլիոն եվրոյի տուգանքը, որը նախատեսվել էր ֆինանսական լծակների կիրառման պատճառով։ Կազմակերպությունը չի ճանաչում այդ մեխանիզմները որպես ստանդարտ եկամտի աղբյուր, ի տարբերություն Լա Լիգայի, որը նման եկամուտը դիտարկում է որպես կանոնավոր շահույթ։ ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինի և «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտայի միջև կայացած բանակցություններից […] ...

ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին

14:12 14.06.2025

ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին

Հունիսի 14-ին՝ ժամը 11։33-ին, Վայոց ձորի մարզի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Եղեգնաձոր-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 105-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի […] ...

Իրանի հարվածների հետևանքով Իսրայելի հայ համայնքի շրջանում տուժածներ չկան

14:05 14.06.2025

Իրանի հարվածների հետևանքով Իսրայելի հայ համայնքի շրջանում տուժածներ չկան

Իսրայելի տարածքին Իրանի հասցրած հրթիռային հարվածների հարվածների հետևանքով Իսրայելի հայ համայնքի շրջանում տուժածներ չկան: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Տ. Աղան Աբեղա Գոգչյանը։ Նա նաև տեղեկացրել է, որ Իրանի հարվածների հետևանքով հայերին պատկանող որևէ գույք ևս չի վնասվել։ Իրանը հունիսի 13-ի գիշերը մի քանի փուլով հրթիռային հարվածներ է հասցրել […] ...

Զագրեբի «Դինամոյից» հեռացած Սանդրո Պերկովիչը կգլխավորի «Նոան»

13:56 14.06.2025

Զագրեբի «Դինամոյից» հեռացած Սանդրո Պերկովիչը կգլխավորի «Նոան»

Խորվաթ մասնագետ Սանդրո Պերկովիչը կգլխավորի «Նոան», հաղորդում է INDEXHR-ը: 41-ամյա մասնագետն ու հայկական ակումբը բանակցությունների եզրափակիչ փուլում են: Ամենայն հավանականությամբ, առաջիկա օրերին «Նոան» կհայտարարի նրա նշանակման մասին: «Նոայի» ներկայիս գլխավոր մարզիչ Ռուի Մոտան առաջիկա օրերին կգլխավորի Բուլղարիայի չեմպիոն «Լուդոգորեցը»: Պերկովիչը 2024/25 մրցաշրջանի վերջին հատվածում նշանակվել էր Զագրեբի «Դինամոյի» գլխավոր մարզիչ և օգնել հանրահայտ ակումբին երկրորդ […] ...

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարարի հետ

13:52 14.06.2025

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարարի հետ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հետ: «Քննարկեցինք վերջին զարգացումները և մտքեր փոխանակեցինք առկա իրավիճակի շուրջ։ Հայաստանի արտահայտած դիրքորոշմանը համապատասխան՝ ընդգծեցի տարածաշրջանում ռիսկերը կառավարելու և էսկալացիայից խուսափելու կարևորությունը: Շարունակում ենք սերտ կապի մեջ լինել, այդ թվում՝ ԱԷՄԳ-ի քննարկումների շուրջ»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Միրզոյանը: In 📞conversation w/my🇮🇷 […] ...

Հռոմի պապը դիմել է Իրանին և Իսրայելին

13:46 14.06.2025

Հռոմի պապը դիմել է Իրանին և Իսրայելին

Հռոմի պապ Լևոն XIV-ը կոչ է արել Իրանին և Իսրայելին ցուցաբերել պատասխանատվություն և ողջախոհություն՝ հայտարարելով, որ բոլոր երկրների պարտականությունն է աջակցել խաղաղության գործին։ «Այս օրերին շատ մտահոգիչ լուրեր են ստացվում. Իրանում և Իսրայելում իրավիճակը լրջորեն վատթարացել է։ Այս նուրբ պահին ես կցանկանայի շտապ կերպով կրկին կոչ անել պատասխանատվության և առողջ բանականության», – ասել է նա։ […] ...

BACK_TO_TOP