Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկված նախաձեռնություններին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+33.09 oC

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկված նախաձեռնություններին

21:12 16.06.2025

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը հունիսի 16-ին գումարած արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է Քրեական օրենսգրքում փոփոխություններ նախատեսող օրենսդրական նախաձեռնություններ: Այս մասին հայտնել են ԱԺ-ից:

«ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը: Նախատեսվում է տրանսպորտային միջոցների բաղադրիչ մասերի, սարքերի կամ սարքավորումների գողությունը դիտարկել որպես գողության հանցակազմի 2-րդ մաս, որի պարագայում այն կդիտարկվի որպես միջին ծանրության հանցանք՝ ոչ մեծ ծանրության հանցանքի փոխարեն:

Հիմնական կարգավորումները՝ այստեղ:

Նշվել է, որ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո գրավոր առաջարկներ չեն ներկայացվել:

Անդրադառնալով տրասպորտային միջոցներից կատարվող գողություններին՝ զեկուցողն ընդգծել է, որ այդ արարքն ունի մեծ տարածվածություն, ինչը մտահոգիչ է եւ այդ առումով Ոստիկանությունը փորձում է ուժեղացնել առկա գործիքակազմը: «Մեր վերլուծությունները ցույց են տալիս, որ կան խմբեր կամ առանձին անձինք, որոնք այս ուղղությունը դարձրել են արհեստ»,- ասել է փոխնախարարը: Արմեն Մկրտչյանը խոսել է նաեւ համացանցի միջոցով կատարվող հանցագործությունների մասին:

Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի խոսքով օրենսդրության մեջ անհրաժեշտ է ունենալ այնպիսի ձեւակերպումներ, որոնք թույլ չեն տա անձանց կատարել հանցագործություններ եւ մնալ անպատիժ:

Նախաձեռնության վերաբերյալ դրական կարծիքներ են հայտնել շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներն ու պատգամավորները:

ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններով էլ Կառավարությունն առաջարկում է զինվորական ծառայությունից խուսափելու՝ 461-րդ հոդվածում պատժաչափը՝ 2-5 տարի ժամկետով ազատազրկումը փոխարինել 3-6 տարի ժամկետով ազատազրկման: Վարժական հավաքներից խուսափելու՝ 462-րդ հոդվածում առաջարկվում է «սանկցիայի տուգանք» պատժատեսակի չափն ամսական եկամտի նկատմամբ հաշվարկվող առավելագույնը «քսանապատիկի չափով» բառերը փոխարինել «տասնհինգապատիկից երեսնապատիկի չափով», իսկ ազատազրկման համար նախատեսված առավելագույնը «երկու տարի ժամկետը» փոխարինել «մեկից երեք տարի ժամկետով» բառերով:

Նախաձեռնությունը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գեւորգ Քոչարյանը: Նրա տեղեկացմամբ 2023 թվականին վերոնշյալ հանցակազմերի մասով նախաձեռնվել է 1499 քրեական վարույթ, 2024 թվականին` 1779:

Հարակից զեկուցող, պատգամավոր Արփինե Դավոյանը կարեւորել է ներկայացված օրենքի նախագիծը, կոչ արել կողմ քվեարկել:

Քննարկված նախաձեռնություններն արժանացել են հանձնաժողովի հավանությանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բռնակոթ գյուղի բնակչի տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 245 բույս․ Սիսիանի համայնքային ոստիկանների բացահայտումը

11:51 04.08.2025

Բռնակոթ գյուղի բնակչի տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 245 բույս․ Սիսիանի համայնքային ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Բռնակոթ գյուղի 42-ամյա մի բնակիչ տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում և զբաղվում է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հուլիսի 29-ին բռնակոթցու հողամասում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 245 բույս։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ ...

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

11:40 04.08.2025

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 5-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Տարոնցու, Արմեն Խոստիկյան, Հայկ Հովսեփյան, Նորագավիթ 1-ին փողոցների, Արշակունյաց պողոտայի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

Ներկայացվել է հուլիսի 25-31-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը

11:29 04.08.2025

Ներկայացվել է հուլիսի 25-31-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» ներկայացրել է հուլիսի 25-31-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը։ Շաբաթվա ընթացքում հանրապետությունում շարունակել է մշակաբույսերի հասունացումը։ Հովտային շրջաններում սկսվել է խաղողի հասունացումը, կատարվել է բանջարանոցային մշակաբույսերի և ձմերուկի բերքահավաք։ Շարունակվել է ծխախոտի տերևների հասունացումը, կատարվել է տերևաքաղ։ Լեռնային և նախալեռնային շրջաններում շարունակվել է բանջարանոցային մշակաբույսերի և պտղատուների հասունացումը։ Պտղատուների մոտ տեղի է ունենում շաքարային […] ...

Կդադարեցվի Աբովյանի, Արզնիի, Նոր Գյուղի ջրամատակարարումը

11:20 04.08.2025

Կդադարեցվի Աբովյանի, Արզնիի, Նոր Գյուղի ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 4-ին ժամը 12:00-19:00-ն կդադարեցվի ք.Աբովյան, գ.Արզնի, Նոր Գյուղ գյուղի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...

Թրամփը նշել է Ռուսաստանի համար պատժամիջոցներից խուսափելու պայմանը

11:09 04.08.2025

Թրամփը նշել է Ռուսաստանի համար պատժամիջոցներից խուսափելու պայմանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է խուսափել պատժամիջոցներից, եթե Ուկրաինայի հետ խաղաղության համաձայնագրի հասնի։ Այս մասին Թրամփը հայտարարել է լրագրողների հետ զրույցի ժամանակ։ Լրագրողները Սպիտակ տան ղեկավարին հարցրել են, թե արդյոք ռուսները կարող են ինչ-որ բան անել՝ ավելի խիստ պատժամիջոցներից խուսափելու համար։ Ի պատասխան՝ Թրամփն ասել է, որ պատժամիջոցների վերացման բանալին […] ...

Թրամփը և Քարնին առաջիկա օրերին կքննարկեն առևտրային համաձայնագիրը

10:59 04.08.2025

Թրամփը և Քարնին առաջիկա օրերին կքննարկեն առևտրային համաձայնագիրը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի միջև հնարավոր առևտրային համաձայնագրի շուրջ հանդիպումը սպասվում է առաջիկա օրերին, CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Կանադայի միջգերատեսչական հարաբերությունների նախարար և Կանադա-ԱՄՆ առևտրի պատասխանատու Դոմինիկ Լեբլանկը։ «Ինչպես ասացի, բանակցությունները տեղեկատվական, կառուցողական և բարի բնույթի էին։ Ես անհամբեր սպասում եմ վարչապետի և նախագահի հանդիպմանը առաջիկա մի քանի […] ...

BACK_TO_TOP