Քննարկվել են աշխատանքի եւ սոցիալական հարցերի ոլորտում ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրով նախանշված բարեփոխումների ուղղությամբ կատարվող գործողությունները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+34.12 oC

Քննարկվել են աշխատանքի եւ սոցիալական հարցերի ոլորտում ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրով նախանշված բարեփոխումների ուղղությամբ կատարվող գործողությունները

23:16 16.06.2025

Հայաստան-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ընթացքի, աշխատանքի եւ սոցիալական հարցերի ոլորտում համաձայնագրով նախանշված բարեփոխումների վերաբերյալ ԱԺ-ում հունիսի 16-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մերի Գալստյանի նախաձեռնությամբ: Քննարկմանը մասնակցել են ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանն ու Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը: Այս մասին հայտնել են ԱԺ-ից:

«Նման հանդիպումների նպատակը Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման վերաբերյալ ԱԺ-գործադիր հաղորդակցության ամրապնդումն է: Քանի որ Ազգային ժողովը հանրային հաղորդակցության առաջնագծում է, կարեւորում եմ համաձայնագրի եւ, առհասարակ, ԵՄ ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքների գործողությունների մասին հանրայնացումը»,- ասել է Մերի Գալստյանը՝ ընդգծելով խնդիրների եւ մարտահրավերների մասին քննարկումների ու հարցերի բարձրաձայնման անհրաժեշտությունը:

Ռուբեն Սարգսյանը եւս կարեւորել եւ արդյունավետ է համարել նման հարթակում գործադիր-օրենսդիր ներկայացուցիչների մասնակցությամբ համատեղ քննարկումները:

Նշվել է, որ ոլորտին վերաբերող ճանապարհային քարտեզը բավականին ծավալուն է: Աշխատանքային պայմանագրերի, աշխատաժամանակի կարգավորում, կոլեկտիվ աշխատանքի իրավունքներ, խտրականության դեմ պայքար, մայրական պաշտպանության եւ խնամքի հարցեր, աշխատավայրում առողջության եւ անվտանգության կարգավորումներ. սրանք են ոլորտին վերաբերող այն ուղղությունները, որոնց շրջանակում ճանապարհային քարտեզով նախանշվել է 42 հիմնական միջոցառում:

Նախարարի տեղակալը մանրամասն ներկայացրել է իրականացված աշխատանքներն ու առաջիկայում նախանշված գործողությունները:

Որպես ակնկալվող արդյունք՝ ընդգծվել է աշխատանքային իրավունքների պաշտպանությունը, աշխատողների իրավական պաշտպանվածության բարձրացումը, սոցիալական երկխոսության մակարդակի բարելավումը, խտրականության դեպքերի նվազումը:

Համակարգային փոփոխությունները ենթադրում են ԵՄ չափանիշներին համապատասխան օրենսդրական դաշտ, ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդում, մոնիտորինգի գնահատման արդյունավետ մեխանիզմներ: Անդրադառնալով աշխատանքների ընթացքում առաջացած խնդիրներին եւ խոչընդոտներին՝ Ռուբեն Սարգսյանը մատնանշել է մասնագիտական ռեսուրսի պակասն ու վերապատրաստումը:

Հուլիսի 1-ից մեկնարկելու է թվային աշխատանքային պայմանագրերի համակարգի գործարկման փորձնական ծրագիրը: Մինչեւ 2025 թվականի ավարտը կներդրվեն աշխատանքային վեճերի արտադատական լուծման մեխանիզմի մասին օրենսդրական կարգավորումները, իսկ պիլոտային ծրագիրը կգործի հաջորդ տարվանից:

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել ճանապարհային քարտեզով նախանշված աշխատանքի եւ զբաղվածության հետ կապված հարցերում հավասար հնարավորությունների, տղամարդկանց եւ կանանց նկատմամբ հավասար վերաբերմունքի սկզբունքը կիրարկելուն, ինչպես նաեւ սկզբունքն ամրագրող իրավակարգավորումների կատարելագործմանը: Տեղեկացվել է, որ համապատասխան օրենսդրությամբ ընդունվել են աշխատանքի եւ զբաղվածության ոլորտում առկա խտրականության բացառման կարգավորումները: Ընդունվել է Գենդերային քաղաքականության իրականացման ռազմավարությունը:

Աշխատանքային անվտանգության եւ առողջության մասով կարեւորվել է արտադրական պատահարների կրճատումը, մասնագիտական հիվանդությունների կանխարգելումը, աշխատանքային միջավայրի ընդհանուր բարելավումը: Հերիքնազ Տիգրանյանի կարծիքով առկա են չհամակարգված նորմեր եւ անհրաժեշտ է սահմանել ընդհանուր չափանիշներ:

Առաջիկայում կկազմակերպվեն թեմատիկ, ոլորտային քննարկումներ նաեւ Աշխատանքի տեսչության ներկայացուցիչների մասնակցությամբ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

11:40 04.08.2025

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 5-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Տարոնցու, Արմեն Խոստիկյան, Հայկ Հովսեփյան, Նորագավիթ 1-ին փողոցների, Արշակունյաց պողոտայի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

Ներկայացվել է հուլիսի 25-31-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը

11:29 04.08.2025

Ներկայացվել է հուլիսի 25-31-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» ներկայացրել է հուլիսի 25-31-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը։ Շաբաթվա ընթացքում հանրապետությունում շարունակել է մշակաբույսերի հասունացումը։ Հովտային շրջաններում սկսվել է խաղողի հասունացումը, կատարվել է բանջարանոցային մշակաբույսերի և ձմերուկի բերքահավաք։ Շարունակվել է ծխախոտի տերևների հասունացումը, կատարվել է տերևաքաղ։ Լեռնային և նախալեռնային շրջաններում շարունակվել է բանջարանոցային մշակաբույսերի և պտղատուների հասունացումը։ Պտղատուների մոտ տեղի է ունենում շաքարային […] ...

Կդադարեցվի Աբովյանի, Արզնիի, Նոր Գյուղի ջրամատակարարումը

11:20 04.08.2025

Կդադարեցվի Աբովյանի, Արզնիի, Նոր Գյուղի ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 4-ին ժամը 12:00-19:00-ն կդադարեցվի ք.Աբովյան, գ.Արզնի, Նոր Գյուղ գյուղի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...

Թրամփը նշել է Ռուսաստանի համար պատժամիջոցներից խուսափելու պայմանը

11:09 04.08.2025

Թրամփը նշել է Ռուսաստանի համար պատժամիջոցներից խուսափելու պայմանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է խուսափել պատժամիջոցներից, եթե Ուկրաինայի հետ խաղաղության համաձայնագրի հասնի։ Այս մասին Թրամփը հայտարարել է լրագրողների հետ զրույցի ժամանակ։ Լրագրողները Սպիտակ տան ղեկավարին հարցրել են, թե արդյոք ռուսները կարող են ինչ-որ բան անել՝ ավելի խիստ պատժամիջոցներից խուսափելու համար։ Ի պատասխան՝ Թրամփն ասել է, որ պատժամիջոցների վերացման բանալին […] ...

Թրամփը և Քարնին առաջիկա օրերին կքննարկեն առևտրային համաձայնագիրը

10:59 04.08.2025

Թրամփը և Քարնին առաջիկա օրերին կքննարկեն առևտրային համաձայնագիրը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի միջև հնարավոր առևտրային համաձայնագրի շուրջ հանդիպումը սպասվում է առաջիկա օրերին, CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Կանադայի միջգերատեսչական հարաբերությունների նախարար և Կանադա-ԱՄՆ առևտրի պատասխանատու Դոմինիկ Լեբլանկը։ «Ինչպես ասացի, բանակցությունները տեղեկատվական, կառուցողական և բարի բնույթի էին։ Ես անհամբեր սպասում եմ վարչապետի և նախագահի հանդիպմանը առաջիկա մի քանի […] ...

Թայսոնը անվանել է պատմության մեջ չորս մեծագույն բռնցքամարտիկներին

10:43 04.08.2025

Թայսոնը անվանել է պատմության մեջ չորս մեծագույն բռնցքամարտիկներին

Ջեք Դեմփսին, Սոնի Լիստոնը, Մուհամեդ Ալին և Ջորջ Ֆորմանը պատմության մեծագույն բռնցքամարտիկներն են: Այս կարծիքը հայտնել է նախկին անվիճելի աշխարհի չեմպիոն Մայք Թայսոնը Ազգային բասկետբոլի ասոցիացիայի քառակի չեմպիոն Շաքիլ Օ’Նիլի YouTube ալիքին տված հարցազրույցում: Երբ Թայսոնին հարցրել են, թե ով է պատմության մեջ լավագույն բռնցքամարտիկը, նա նշել է իր անունը։ Թայսոնը 58 տարեկան է, պրոֆեսիոնալ […] ...

BACK_TO_TOP