21:57 17.06.2025
Իրանի դեմ պատերազմական գործողություններում Իսրայելին ցուցաբերվող Ադրբեջանի անուղղակի աջակցությունը Բաքվի ու Անկարայի միջև հարաբերություններում լարվածության պատճառ է դարձել: Թուրքիայում Իլհամ Ալիևին մեղադրում են սիոնիստ ագրեսորներին պաշտպանելու մեջ:
Ինչո՞ւմ է դրսևորվում Անկարայի ու Բաքվի միջև լարվածությունը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:
«Առայժմ այդ լարվածությունը դրսևորվում է թուրքական մամուլում հակաադրբեջանական հոդվածների շարքով: Եվ տպավորություն կա, որ այդ շարքն ուղեկցվում է նույն կենտրոնից: Օրինակ թուրքական «Ենի աքիֆ» պարբերականը մի քանի հոդված է հրապարակել այս թեմային վերաբերող: Հոդվածներից մեկում քննադատում է Իլհամ Ալիևի պրոիսրայելական վարչակազմը և հիշատակում է այն մասին, որ կան լուրեր, որոնց համաձայն հենց ադրբեջանցիներն են լրտեսել Իսրայելի օգտին՝ Իրանի տարածքում, և օգնել են ուղղորդել իսրայելական հարվածները, թեև նաև հիշատակվում է այն մասին, որ Ադրբեջանի պաշտոնական աղբյուրներն այս տեղեկությունը հերքում են»,- ասել է Արտյոմ Երկանյանը:
Որքնաո՞վ է Ադրբեջանի համար իրական լինել միաժամանակ և՛ Թուքիայի, և՛ Իսրայելի բարեկամ, այն պարագայում, երբ այդ երկրները թշնամի են: Իսկ կա՞ն նոր փաստեր, որոնք ապացուցում են, որ Ադրբեջանը իսկապես օգնում է Իսրայելին: Ինչպե՞ս է Թուրքիան դիրքավորվում Իրանի ու Իսրայելի միջև ռազմական այս բախման հարցում:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...
14:17 02.08.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...