ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարն աշխատանքային այցով Իտալիայում է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+26.57 oC

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարն աշխատանքային այցով Իտալիայում է

10:29 19.06.2025

2025 թվականի հունիսի 15-ից 18-ը ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (այսուհետ՝ Տեսչական մարմին) ղեկավար Սլավիկ Սարգսյանը, Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի տեղակալ Ժիրայր Խառատյանը, Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Վահագն Գրիգորյանը և Տեսչական մարմնի թվով 8 աշխատակիցներ Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի «Մարդու սոցիալական իրավունքների ամրապնդումը Հայաստանում» ծրագրի հետ համագործակցության շրջանակում աշխատանքային այցով գտնվում են Իտալիայի Աշխատանքի տեսչական մարմնում՝ նպատակ ունենալով խորացնել փոխգործակցությունը ոլորտում և խորացնել կիրառվող լավագույն փորձի փոխանակումը։ Այս մասին հայտնում են ԱԱՏՄ-ից։

Համագործակցության շրջանակներում կազմակերպված ճանաչողական այցը միտված է տեսուչների մասնագիտական կարողությունների զարգացմանը և նոր հմտությունների ձեռքբերմանը, ինչպես նաև Տեսչական մարմնում վերահսկողական գործառույթների կիրառման արդյունավետ մեխանիզմների ներդրմանը՝ հենվելով իտալական լավագույն փորձի վրա։

Միաժամանակ, Տեսչական մարմնի աշխատակիցներն այցի ժամանակ գործնական մասնակցություն են ունեցել Իտալիայի աշխատանքի տեսչական մարմնի աշխատակիցների կողմից իրականացվող ստուգումներին և վերջիններիս հնարավորություն է ընձեռվել ծանոթանալու նրանց կողմից իրականացվող վերահսկողական գործառույթների ընթացքում կիրառվող տարբերակներին։

Այս նախաձեռնությունը հանդիսանում է արդյունավետ հարթակ՝ տեղեկատվության փոխանակման և համագործակցության գործընթացի բարելավման համար։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սպիտակ տունը մեղադրել է Հնդկաստանին Ուկրաինայի հակամարտությունը ֆինանսավորելու մեջ

09:10 04.08.2025

Սպիտակ տունը մեղադրել է Հնդկաստանին Ուկրաինայի հակամարտությունը ֆինանսավորելու մեջ

Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սթիվեն Միլլերը պնդել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Հնդկաստանը ֆինանսավորում է Ուկրաինայում հակամարտությունը՝ գնելով ռուսական նավթ։ «Թրամփը հստակեցրել է, որ Հնդկաստանի համար անընդունելի է ֆինանսավորել այս պատերազմը՝ Ռուսաստանից նավթ գնելով», – ասել է Միլլերը Fox Business-ին։ Միլլերի խոսքով՝ ամերիկյան վարչակազմը «չի բացառում Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորմանը […] ...

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճահճից

09:05 04.08.2025

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճահճից

Օգոստոսի 4-ին, ժամը 04:07-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևան-Գավառ ավտոճանապարհի սկզբնամասում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մասամբ հայտնվել ճահճում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի մոտ 4-րդ կմ-ին […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

09:00 04.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Լուլա դա Սիլվա. Բրազիլիան դադարել է կախված լինել ԱՄՆ-ից և հարաբերություններ է կառուցել բոլորի հետ

08:51 04.08.2025

Լուլա դա Սիլվա. Բրազիլիան դադարել է կախված լինել ԱՄՆ-ից և հարաբերություններ է կառուցել բոլորի հետ

Բրազիլիան կարողացել է նվազեցնել իր կախվածությունը Միացյալ Նահանգներից և կառուցել ամուր տնտեսական կապեր աշխարհի երկրների մեծ մասի հետ։ Սա թույլ կտա հանրապետությանը խուսափել տնտեսական ճգնաժամից՝ բրազիլական ապրանքների վրա ԱՄՆ-ի կողմից սահմանված մաքսային տուրքերի պատճառով, հայտարարել է պետության ղեկավար Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ «Այսօր Բրազիլիան այնքան կախված չէ Միացյալ Նահանգներից, որքան նախկինում էր։ Բրազիլիան այժմ […] ...

Թուրքական կողմը պատրաստ է հյուրընկալել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները

08:42 04.08.2025

Թուրքական կողմը պատրաստ է հյուրընկալել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները

Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև Ստամբուլում կայանալիք բանակցությունների հաջորդ՝ չորրորդ փուլի ամսաթվի վերաբերյալ դեռևս ազդանշաններ չկան, սակայն թուրքական կողմը միշտ պատրաստ է հյուրընկալել դրանք, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարչակազմից։ Ռուսաստանը և Ուկրաինան անցկացրեցին ուղիղ բանակցությունների երեք փուլ, հանդիպումները տեղի ունեցան Ստամբուլում։ Դրանց արդյունքը գերիների փոխանակումն էր։ Ռուսաստանի Դաշնությունը նաև Կիևի […] ...

Իրանը որոշել է ստեղծել երկրի պաշտպանության խորհուրդ

08:32 04.08.2025

Իրանը որոշել է ստեղծել երկրի պաշտպանության խորհուրդ

Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհուրդը (ԱԱԽ) որոշել է ստեղծել «Պաշտպանության խորհուրդ» անվամբ հատուկ մարմին, որը պատասխանատու կլինի երկիրը արտաքին սպառնալիքներից պաշտպանելու համար, ասվում է ԱԱԽ քարտուղարության հայտարարության մեջ։ «Ազգային անվտանգության գերագույն խորհուրդը՝ սահմանադրության 176-րդ հոդվածի համաձայն, հաստատել է Ազգային պաշտպանության խորհրդի ստեղծումը», – ասվում է փաստաթղթում։ Նշվում է, որ դրա անդամները կլինեն դատական իշխանության ղեկավարը, […] ...

BACK_TO_TOP