Վրաստանի նախագահը համաներում է շնորհել 111 դատապարտյալի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 05 2024
  • $
    388.24
  • RUBLE
    4.29
  • 421.90
WEATHER
+20.09 oC

Վրաստանի նախագահը համաներում է շնորհել 111 դատապարտյալի

16:35 27.09.2018

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին այսօր՝ հոկտեմբերի 27-ին, 111 դատապարտյալի համաներման վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ է ստորագրել: Այս մասին նախագահական նստավայրում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է համաներման հարցերով հանձնաժողովի նախագահ Զվիադ Քորիձեն:

Պաշտոնյայի խոսքերով՝ պատժիչ հիմնարկն այսօր կլքեն 42 բանտարկյալներ, այդ թվում՝ 1 անչափահաս և 3 կին:

69 դատապարտյալների համար, որոնց թվում կա 4 կին և 6 անչափահաս, բանտարկության ժամկետները կրճատվել են:

Քորիձեի հայտարարությամբ՝  համաներման հարցերով հանձնաժողովը քննել է ընդհանուր առմամբ 966 դատապարտյալի գործ:

Հանձնաժողովը հրաժարվել է ներում շնորհել «ցիանիդի գործով» ճանաչում ստացած հայր Գիորգի Մամալաձեին:

Համաներման խնդրանքով նախագահին դիմել էր Մամալաձեն անձամբ, սակայն հանձնաժողովը հարցի շուրջ կոնսենսուսի չէր եկել:

Նախագահին համաներման խնդրանքով դիմել էին  նաև Վրաստանի նախկին ՆԳ նախարար Վանո Մերաբիշվիլիի համար, որն առողջական խնդիրներ ունի և հետազոտվում է մայրաքաղաքի հիվանդանոցներում: Հայցադիմումը չի քննվել նրանից անձամբ խնդրագիր չունենալու պատճառով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանի Սիլվա Կապուտիկյանի անվան թիվ 145 հիմնական դպրոցում անցկացվել է հատուկ տակտիկական ուսումնավարժություն

19:26 21.05.2024

Երևանի Սիլվա Կապուտիկյանի անվան թիվ 145 հիմնական դպրոցում անցկացվել է հատուկ տակտիկական ուսումնավարժություն

ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության քաղաքացիական պաշտպանության բաժնի ծառայողների կողմից «Երևանի Սիլվա Կապուտիկյանի անվան թիվ 145 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում կազմակերպվել և անցկացվել է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում անձնակազմի և աշակերտների պաշտպանության կազմակերպումը» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն: Հատուկ տակտիկական ուսումնավարժության նպատակն էր կատարելագործել դպրոցի կազմավորումների գործնական հմտությունները հակառակորդի հանկարծակի հարձակման դեպքում, ինչպես նաև ստուգել անձնակազմից […] ...

Տավուշի մարզի և Ղազախի շրջանի հատվածում սահմանազատման գործընթացը, կարելի է ասել, ավարտին է հասցվել․ Ալեն Սիմոնյան

17:45 21.05.2024

Տավուշի մարզի և Ղազախի շրջանի հատվածում սահմանազատման գործընթացը, կարելի է ասել, ավարտին է հասցվել․ Ալեն Սիմոնյան

Հայաստանի և Ադրբեջանի միջև Տավուշի մարզի և Ղազախի շրջանի հատվածում սահմանազատման գործընթացը, կարելի է ասել, ավարտին է հասցվել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ «Ամբողջ աշխարհը և տարբեր երկրներ ողջունել են այս գործընթացը։ Հայաստանի և Ադրբեջանի միջև այդ հատվածի սահմանազատման գործընթացն ավարտին ենք հասցրել, և մենք ստեղծել ենք հենման […] ...

Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

16:28 21.05.2024

Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արագածոտնի մարզային կենտրոնի տեսուչները «Վիգմա» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի ստուգման ընթացքում պարզել են, որ այն իրականացվում է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ (Արագածոտնի մարզ, գ․Սաղմոսավան)։ Մասնավորապես՝ – սննդի կառույցները նախագծված, կառուցված ու տեղակայված չեն եղել այնպես, որ հնարավոր լինի կատարել ախտահանում, բացառվի կամ նվազագույնի հասցվի օդից փոխանցվող աղտոտումը և […] ...

Ոստան գյուղի գերեզմանատան մոտ կատարված սպանությունը բացահայտվել է

15:29 21.05.2024

Ոստան գյուղի գերեզմանատան մոտ կատարված սպանությունը բացահայտվել է

Մայիսի 16-ի ժամը 22.55-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Արտաշատ» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը «թոքի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ երիտասարդի է բուժօգնության տեղափոխում։ Ժամը 23.00-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից Արտաշատի բաժին երկրորդ հաղորդումն է ստացվել․ ՊԾ կարգախմբից հայտնում էին, որ Ոստան գյուղում հրազենային վնասվածքով տղամարդու դիակ կա: Արտաշատի բաժնից մեկնած օպերատիվ […] ...

ՄՊՀ-ն սկզբունքային դիրքորոշումներ է ձևավորել ապրանքային նշանների նկատմամբ իրավունքի չարաշահման առնչությամբ

15:22 21.05.2024

ՄՊՀ-ն սկզբունքային դիրքորոշումներ է ձևավորել ապրանքային նշանների նկատմամբ իրավունքի չարաշահման առնչությամբ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը 2024 թվականի ապրիլի 22-ի թիվ 149-Ա որոշմամբ պատասխանատվության միջոց է կիրառել «Բրենդլիդեր» Հ/Ձ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ՝ անբարեխիղճ մրցակցության, այդ թվում՝ հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցության համար։ Հիշյալ գործով Հանձնաժողովն արձանագրել է, որ ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքներն իրացնելիս անձը պետք է գործի բարեխղճորեն։ Ընդ որում, հակառակ գործելակերպն ուղղակիորեն առնչվում է իրավունքի […] ...

Տեղի է ունեցել Երեխաների իրավունքների պաշտպանության համալիր ծրագրի պլանավորման վերաբերյալ երկօրյա աշխատաժողով

14:56 21.05.2024

Տեղի է ունեցել Երեխաների իրավունքների պաշտպանության համալիր ծրագրի պլանավորման վերաբերյալ երկօրյա աշխատաժողով

Երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում գործունեություն իրականացնող գերատեսչությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ՝ տեղի է ունեցել Երեխաների իրավունքների պաշտպանության համալիր ծրագրի պլանավորման վերաբերյալ երկօրյա աշխատաժողով։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ոլորտում առկա խնդիրները, սահմանվել են դրանցից բխող նպատակները, հստակեցվել այս ուղղությամբ անհրաժեշտ աշխատանքների շրջանակը։ Միջոցառմանը ելույթով հանդես են եկել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, […] ...

BACK_TO_TOP