12:33 28.09.2018
Քաղաքագետ Արա Պապյանը «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում խոսել է այն մասին, թե տպավորության կա՝ ՄԱԿ-ում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Իրանի նախագահ Հասան Ռոհանին զիջումների չեն կարողանում գալ, քանի որ դիրքորոշումները բավականին կոշտ են, հատկապես վերջին շրջանում փոխադարձ մեղադրանքներ եղան՝ կապված Իրանում տեղի ունեցած ահաբեկչության հետ:
«Իսկապես դեռ հստակ չէ, թե ով է կազմակերպիչը, կամ նրանց թիկունքում ով է կանգնած, բայց այս ամենը կարող է Իրանում ներքին ապակայունացման բերել, ինչը վտանգավոր է նաև մեզ համար: Իսրայելը և Սաուդյան Արաբիան այն լուրջ ուժերն են, որոնք դրանով շահագրգռված են, իսկ ԱՄՆ-ն ինչ-որ չափով դա իրականացնում է»,- նշել է նա:
Արա Պապյանը կարծում է, որ դժվար թե «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը միայն իր նախաձեռնությամբ պայմանավորված իրականացներ: Քաղաքագետը վստահ է, որ այս ամենի հետևում այլ ուժեր են կանգնած, սակայն դժվար կլինի պարզել, թե ում կողմից է այս ամենն ուղղորդվում:
18:27 30.04.2025
Ընտրական մարմինների ասոցիացիայի 2026-ի գործադիր խորհրդի նիստը կհրավիրվի ՀայաստանումԱպրիլի 25-ից 27-ը ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանի գլխավորած պատվիրակությունը Մանիլայում (Ֆիլիպիններ) մասնակցել է Ընտրական մարմինների համաշխարհային ասոցիացիայի քարտուղարության (A-WEB) 13-րդ գործադիր խորհրդի նիստին: Պատվիրակության կազմում են ընդգրկված եղել ԿԸՀ անդամ Աննա Գրիգորյանը և ԿԸՀ ֆինանսատնտեսական վարչության գլխավոր մասնագետ Մերինե Սուքիասյանը։ Նիստի ընթացքում քննարկվել են օրակարգային հարցեր, այդ թվում՝ գործադիր խորհրդի նիստի անցկացման […] ...
18:17 30.04.2025
Մեսսին բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստն է, իսկ ես ընդամենը 17 տարեկան եմ«Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը կարծում է, որ Լիոնել Մեսսիի հետ համեմատությունը դրական է ազդում իր վրա։ «Մեսսին բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստն է, իսկ ես ընդամենը 17 տարեկան եմ։ Ինձ մոտիվացիա է տալիս, երբ տեսնում եմ, որ մարդիկ համեմատում են ինձ նրա հետ։ Որքան շատ է լինում ճնշումն ինձ վրա, ես ավելի լավ եմ հանդես գալիս։ […] ...
18:08 30.04.2025
Իսրայելի պաշտպանության բանակը հարձակվել է Դամասկոսի արվարձանում գտնվող հասարակական անվտանգության ուժերի վրաՍիրիայի ընդհանուր անվտանգության ուժերը իսրայելական ավիահարվածների են ենթարկվել Դամասկոսի հարավային արվարձանում գտնվող Սահնայա բնակավայրում, հայտնում է Syria TV -ն՝ հղում անելով Սիրիայի ՆԳՆ-ին։ «Իսրայելական ռազմաօդային ուժերի անօդաչու թռչող սարքը հարվածել է Սահնայայի մատույցներում ընդհանուր անվտանգության ուժերի հավաքակայանին», – հաղորդում է հեռուստաալիքը։ Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ հարձակման հետևանքով զոհվել է անվտանգության մեկ աշխատակից, մի քանիսը վիրավորվել […] ...
17:54 30.04.2025
Գևորգ Պապոյանն ընդունել է Հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատի նախագահի գլխավորած պատվիրակությանըՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ապրիլի 30-ին ընդունել է Հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատի (CCIFA) նախագահ Արմեն Մնացականյանի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալներ Էդգար Զաքարյանն ու Նարեկ Հովակիմյանը։ Հանդիպման ընթացքում նախարարին են ներկայացվել պալատի կատարած աշխատանքները, ինչպես նաև առաջիկա ծրագրերը։ Քննարկվել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ համագործակցության հնարավոր ուղղությունները։ Կողմերը կարևորել են ֆրանսիացի գործարարներին […] ...
17:46 30.04.2025
Աբովյան քաղաքում ավտոմեքենա է այրվելԱպրիլի 30-ին՝ ժամը 15:24-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի 98 հասցեի մոտակայքում այրվում է ավտոմեքենա. տուժածներ չկան: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Արզնի գյուղի 4-րդ թաղամասի պահեստային տարածքներից մեկում այրվում է ավտոմեքենա։ Հրդեհը մեկուսացվել է […] ...