13:39 28.09.2018
Մեկնարկել է «Բարձրագույն մանկավարժական կրթության բարեփոխումները ներառականության համատեքստում» խորագրով միջազգային գիտաժողովը: Ծրագրի շրջանակներում Խաչատուր Աբովյանի պետական մանկավարժական և ԱՄՆ-ի Մինեսոտայի համալսարանները համագործակցել են՝ ներառական կրթության ոլորտում բարեփոխումներ իրականացնելու նպատակով: Ծրագրին աջակցել է UNICEF-ը:
Համագործակցության արդյունքում Հայաստանի պետական մանկավարժական համալսարանում ապագա ուսուցիչների կրթական ծրագրերը բարելավվել են: Երկու համալսարանների դասախոս-մասնագետների համատեղ ուժերով մշակվել է մանկավարժական ԲՈՒՀ-երի համար նախատեսված ներառական կրթության լայնածավալ դասագիրք:
«Դասագիրքը անգլերեն լեզվով է և այն հայերեն թարգմանելուց հետո կարող ենք հստակ նշել, որ դասագիրքն առաջինը կլինի հայերեն լեզվով՝ ներառական կրթության ասպարեզում»,- ասաց Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը:
Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ևս կարևորեց դասագրքի ստեղծումը:
«Հայաստանը մարզ առ մարզ անցնում է ներառական կրթության: 4 մարզում անցումը կատարվել է և վստահ եմ, որ առաջիկայում, երբ Երևանը սկսի անցումը համընդհանուր ներառման, այդ համագործակցությունը կշարունակվի: Նման ուսումնասիրությունները միայն հեշտացնում են այդ անցումը»,- ասաց Արայիկ Հարությունյանը:
Դասագիրքը բաղկացած է 15 գլխից՝ 447 էջից, թարգմանչական աշխատանքներն արդեն սկսված են: Ծրագրի շրջանակներում իրականացվել են ուսուցողական այցեր Մինեսոտայի համալսարան, ստեղծվել են նաև չորս ուսուցողական մոդուլներ, տեսագրվել են վիդեոդասընթացներ՝ ներառական կրթության գործնական հմտությունները բարելավելու նպատակով, որոնք հասանելի կլինեն ՅՈՒՆԻՍԵՖ-ի և մանկավարժական համալսարանի կայքէջում:
Համագործակցության արդյունքում նկարահանվել է նաև ֆիլմ՝ «Ճանապարհ դեպի ներառականություն» վերնագրով, որտեղ ներկայացված է, թե ինչպե՞ս են ամերիկացի գործընկերները ծանոթացել Հայաստանում ներառականության դասընթացներին և ինչպես են ընկալում այն:
«Կրթական և երեխայի խնամքի ոլորտների բարեփոխումների համատեքստում Հայաստանում առկա է այնպիսի մասնագետների և ուսուցիչների կարիք, որոնք համապատասխան կարողություններ ունեն՝ ժամանակին բացահայտելու զարգացման խնդիրներ ունեցող երեխաներին և ապահովել համապատասխան մասնագիտական միջամտություն: Արձագանքելով այս պահանջներին՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը նախաձեռնեց այս համագործակցությունը, որի նպատակն էր վերանայել ապագա ուսուցիչների կրթական ծրագրերը, որպեսզի կարողանանք տրամադրել աշակերտների կարիքներին համապատասխան ուսումնասիրություն»,- ասաց Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը:
Պետական մանկավարժական և Մինեսոտայի համալսարանները նաև հետագա համագործակցության պայմանագիր են ստորագրել:
22:48 16.06.2025
Մեթադոն ձեռք բերած 39-ամյա տղամարդը ձերբակալվել է22:38 16.06.2025
Հայաստանի ներկայացուցիչների արդյունքները Delhi International Open-ումՀնդկաստանում ավարտվել է Delhi International Open շախմատի միջազգային մրցաշարը: Հայ գրոսմայստերներ Մամիկոն Ղարիբյանը և Մանուել Պետրոսյանը, նաև միջազգային վարպետ Արսեն Դավթյանը 10 հնարավորից վաստակել են 7.5 միավոր և զբաղեցրել համապատասխանաբար մրցանակային 8-րդ, 9-րդ և 19-րդ տեղերը: ...
22:25 16.06.2025
Պատերազմի մասշտաբները կմեծնա՞ն, ի՞նչ ազդեցություն կունենա Իրան-Իսրայել պատերազմը Հայաստանի վրաԻրան-Իսրայել հակամարտությունը շարունակվում և գնալով տարածքն ավելի ընդգրկուն է դառնում: Կողմերի միջև, սակայն, խնդրի կարգավորման որևէ հնարավորություն դեռևս գոնե թե հրապարակայնորեն չի նկատվում, փոխարենն ավելանում են ավերածությունները, զոհերն ու վիրավորները: Ի՞նչ իրավիճակ է այս փուլում և ի՞նչ ազդեցություն կարող է շարունակվող պատերազմն ունենալ Հայաստանի վրա. այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է արևելագետ, պատմական […] ...
22:11 16.06.2025
Տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 370 բույսՀամայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Հայանիստ գյուղի բնակիչ 36-ամյա երիտասարդը տնամերձ հողամասում աճեցնում է կանեփի բույսեր: Այս մասին հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 370 բույս և մոտ 10 գրամ չորացված կանեփ։ Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ […] ...
21:49 16.06.2025
Ջենարո Գատուզոն` Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ«Միլանի», «Նապոլիի», «Վալենսիայի», «Մարսելի» և «Հայդուկի» նախկին մարզիչ Ջենարո Գատուզոն նշանակվել է Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ։ Այս մասին հաղորդում է հավաքականի մամուլի ծառայությունը: Գատուզոյի պայմանագրի ժամկետը հայտնի չէ: Իտալացին այս պաշտոնում փոխարինել է Լուչանո Սպալետիին, որն օրեր առաջ հեռացվել էր հավաքականի ղեկից: ...
21:27 16.06.2025
Ընթացքի մեջ են Վերիշեն-Խոզնավար 18.3կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներըՎերիշեն-Խոզնավար 18.3կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Երեսուն և ավելի տարիներ անմխիթար վիճակում գտնվող ճանապարհը վերականգնվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ Այժմ ընթանում են մայթերի, հողային պաստառի կառուցման, երկաթբետոնե արհեստական կառուցվածքների նորոգման, և այլ աշխատանքներ։ Կառուցվում են նաև ջրահեռացման համակարգեր։ Ճանապարհի մի մասը գտնվում է Գորիս […] ...