Վայր դրեք համայնքի ղեկավարի ձեր լիազորությունները, կրկի՜ն ընտրվեք, եթե ժողովուրդը վստահում է ձեզ. Արարատի մարզպետը՝ համայնքապետերին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+26.09 oC

Վայր դրեք համայնքի ղեկավարի ձեր լիազորությունները, կրկի՜ն ընտրվեք, եթե ժողովուրդը վստահում է ձեզ. Արարատի մարզպետը՝ համայնքապետերին

01:03 29.09.2018

Արարատի մարզպետարանում սեպտեմբերի 28-ին տեղի ունեցած մարզխորհրդի նիստի ժամանակ մարզպետ Գարիկ Սարգսյանը մտահոգություն հայտնեց մամուլում տարածված այն տեղեկատվության համար, որ Արարատի մարզպետը պետք է հրաժարական տա, քանի որ նա չի կարողանում ստիպել բնակչության վստահությունը չվայելող համայնքի ղեկավարներին հրաժարական տալ:

«Սիրելիներս, մենք հիանալի գիտենք ՏԻՄ օրենքը: Դուք ընտրված համայնքի ղեկավարներ եք, ընտրված եք հստակ նպատակի համար: Այն համայնքներում, որտեղ բողոքի ալիք կա, բնակիչներն ասում են, որ ղեկավարներն ընտրվել են գումարով, նախկին իշխանությունները միջամտել են, որ այլ թեկնածուներ չլինեն, որ իրենք լինեն միակը, անփոխարինելին, որպեսզի համայնքի բնակչությունը ստիպված լինի քվեարկել միայն իրենց օգտին: Ասում են նաև, որ ընտրություններին շատ ցածր մասնակցություն է եղել, և այդ մարդիկ դարձել են համայնքի ղեկավարներ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց մարզպետը՝ հավելելով, որ այն համայնքի ղեկավարները, որոնք իրենց համայնքներում ունեն շատ ցածր լեգիտիմություն, այսինքն՝ համայնքի բնակիչների կողմից ընդունված չեն, ասում են, որ իրենք ժողովրդի կողմից ընտրված են:

«Ես հետևյալը կասեմ. եթե դուք վստահ եք և կարող եք ապացուցել, որ ժողովուրդը ձեզ ընտրել և սիրում է, այդ ժողովուրդը մեկ ամիս հետո էլ ձեզ կընտրի, 5 ամիս հետո էլ: Կարող եք վայր դնել ձեր լիազորությունները, կանցկացվեն արտահերթ ընտրություններ, դուք նորից մասնակցեք ընտրություններին: Այսպիսով, նույն ժողովրդին, իշխանությանը, մեզ ապացուցեք, որ դուք վայելում եք ձեր ժողովրդի վստահությունը, ժողովուրդը ձեզ ընտրել է, և իրականում ընտրված եք, այլ ոչ թե նշանակված, կամ ոչ թե ձեր առաջ ճանապարհ է հարթվել, որ դուք դառնաք համայնքի ղեկավար: Ապացուցեք ձեր սեփական բնակչին, որ արժանի եք համայնք ղեկավարելու»,- ընդգծեց մարզի ղեկավարը:

Համայնքի ղեկավարների հստակեցնող այն հարցին, թե ի՞նչ եք խորհուրդ տալիս, Սարգսյանը կրկին ընդգծեց.

«Ես խորհուրդ եմ տալիս անցկացնել տեղական վստահության հանրաքվե այնտեղ, որտեղ կա բողոքի ալիք: Այսօր ունենք մի պայթյունավտանգ կետ, դա Ուրցաձոր համայնքն է: Այնտեղ չունենք նույնիսկ վերլուծություն, թե ինչ կարող է տեղի ունենալ: Այն մեր մարզի միակ խոշորացված համայնքն է, և կա մեծ դժգոհություն համայնքի ղեկավարից»:

Սարգսյանն ասաց, որ երեկվանից մամուլում տարածված է, որ ժողովուրդը ոտքի է կանգնելու, նույնիսկ խոսք է գնում այն մասին, որ Վեդու ջրամբար տանող ճանապարհն է փակվելու: Այնտեղ ընթանում է մարզի համար կարևոր նշանակության շինարարություն:

«Մենք չենք կարող թույլ տալ, որ այն համայնքի ղեկավարները, որոնք չունեն ժողովրդի կողմից վստահություն, շարունակեն ղեկավարել և հարուցեն նման խնդիրներ, այսինքն՝ փակվեն պետական և միջպետական նշանակության կարևոր ճանապարհները»,- հավելեց մարզպետը:

Սարգսյանը նշեց, որ թեև երկրի առջև ծառացած գլոբալ խնդիրներ լուծելու համար Թավշյա հեղափոխության օրերին փակվեցին ճանապարհներ, չի նշանակում, որ մեկ համայնքի ղեկավարի փոփոխության համար իրականացվող դժգոհության ալիքը պետք է հասնի նրան, որ կրկին ճանապարհներ փակվեն:

«Համայնքների ղեկավարները պետք է հասկանան, թե ինչից է ժողովուրդը բողոքում, թե իրենց ուզածն ինչ է, և թե տարիներ շարունակ ինչ չի արվել, որ պետք է արվեր: Ձեր խնդիրներն ինքներդ գիտեք, ձեզանից լավ ոչ ոք չի ճանաչում ձեզ»,- իր խոսքը եզրափակեց Սարգսյանը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Եկանք Սիսիան». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

13:14 07.06.2025

«Եկանք Սիսիան». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել է․ «Եկանք Սիսիան»:   ...

Բելգիայում դանակահարել են ուկրաինացի մորն ու դստերը, հրկիզել տունը

13:05 07.06.2025

Բելգիայում դանակահարել են ուկրաինացի մորն ու դստերը, հրկիզել տունը

Բելգիայում անհայտ անձինք դանակահարել են Ուկրաինայից եկած մորն ու դստերը, ապա հրկիզել նրանց տունը, հաղորդում է VRT-ն։ «Լյովենի դատարանը սկսել է կրկնակի սպանության հետաքննություն այսօր առավոտյան Հաասրոդեում տեղի ունեցած հրդեհից հետո։ Ուկրաինական ընտանիքից 46-ամյա մայրը և նրա վեցամյա դուստրը մահացած են գտնվել իրենց տանը», – ասվում է տեքստում։ Նշվում է, որ երկու զոհերն էլ դանակի […] ...

Կալիֆոռնիան կարող է հրաժարվել հարկերից

12:55 07.06.2025

Կալիֆոռնիան կարող է հրաժարվել հարկերից

Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը X սոցիալական ցանցի իր էջում սպառնացել է, որ նահանգը կարող է հրաժարվել վճարել դաշնային հարկերը՝ ի պատասխան Կալիֆոռնիայի դաշնային ֆինանսավորման հնարավոր լայնածավալ կրճատումների։ Ավելի վաղ CNN-ը հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը նախատեսում է նման կրճատումներ սկսել առաջիկա օրերին: Հեռուստաալիքի աղբյուրների փոխանցմամբ՝ դաշնային գործակալություններին հանձնարարվել է որոշել, թե նահանգից […] ...

Ծղուկ բնակավայրի մոտ իրականացվում է 500մ դժվարանցանելի տեղամասի վերակառուցում

12:41 07.06.2025

Ծղուկ բնակավայրի մոտ իրականացվում է 500մ դժվարանցանելի տեղամասի վերակառուցում

Մ-2 միջպետական ճանապարհի կմ181+250-կմ181+750 հատվածում՝ Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ, իրականացվում է 500մ դժվարանցանելի տեղամասի վերակառուցում։ Կատարվում են ճանապարհի ջրահեռացման համակարգի կառուցման, երթևեկելի մասի հիմնանորոգման աշխատանքներ, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ ...

Վոլոդին. Ռուսաստանը չի ցանկանում բախում Գերմանիայի հետ, բայց պատրաստ է դրան

12:30 07.06.2025

Վոլոդին. Ռուսաստանը չի ցանկանում բախում Գերմանիայի հետ, բայց պատրաստ է դրան

Գերմանիայի իշխող վերնախավը բախում է հրահրում Գերմանիայի և Ռուսաստանի միջև։ Ռուսաստանը դա չի ուզում, բայց պատրաստ է, եթե դա տեղի ունենա, հայտարարել է Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը Բունդեսթագի նախագահ Յուլիա Կլյոկներին և Գերմանիայի խորհրդարանի քաղաքական խմբակցությունների ղեկավարներին ուղղված իր ուղերձում։ «Գերմանիայի այսօրվա իշխող վերնախավը ստեղծում է իրավիճակի սրման նախադրյալներ՝ հրահրելով մեր երկրների միջև բախումներ: Արդյո՞ք […] ...

Հարցումը ցույց է տվել, թե ում են աջակցում հանրապետականները Թրամփ-Մասկ հակամարտության մեջ. Daily Mail

12:15 07.06.2025

Հարցումը ցույց է տվել, թե ում են աջակցում հանրապետականները Թրամփ-Մասկ հակամարտության մեջ. Daily Mail

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ձեռնարկատեր Իլոն Մասկի միջև հակամարտության մեջ ԱՄՆ Հանրապետական ​​կուսակցության յուրաքանչյուր տասը կողմնակցից մոտավորապես վեցը կողմ է եղել Սպիտակ տան ղեկավարին, ցույց են տվել JL Partners հետազոտական ​​ընկերության կողմից Daily Mail թերթի համար անցկացված հարցման արդյունքները։ «Հարցման արդյունքում հանրապետականների 59%-ը կողմ է քվեարկել Թրամփին, և միայն 12%-ն է ընտրել Մասկին», – […] ...

BACK_TO_TOP