Դեռ պարզ չէ, թե ցանցահենների հարձակման հետևանքով ֆեյսբուքյան քանի օգտատեր է տուժել. փորձագետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 05 2024
  • $
    387.52
  • RUBLE
    4.25
  • 419.49
WEATHER
+19.09 oC

Դեռ պարզ չէ, թե ցանցահենների հարձակման հետևանքով ֆեյսբուքյան քանի օգտատեր է տուժել. փորձագետ

20:00 29.09.2018

Facebook սոցցանցի վրա ցանցահենների հարձակման վերաբերյալ SHANTNEWS.am-ի թղթակիցը զրուցել է տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանի հետ: Փորձագետի խոսքով՝ դեռ պարզ չէ, թե ցանցահենների հարձակման հետևանքով քանի օգտատեր է տուժել:

Այս հարձակումն, ըստ փորձագետի, կարող է նոր  հարձակումների պատճառ դառնալ, արդեն այլ ցանցահենների կողմից:

«Միշտ նման դեպքերից հետո հաքերային խմբերը փորձում են հենց բուն դեպքը: Facebook-ի անունից մարդկանց նամակ են գրում, թե իբր Facebook-ից ենք, զգուշացե՛ք, մտե՛ք գաղտնաբառը փոխեք: Սա էլ հղումը»: Մարդիկ վախեցած սեղմում են հղումը կամ վարակված էջի վրա,  կեղծ էջի վրա են ընկնում, որը գողանում է գաղտնաբառերը»,- ասել է փորձագետը:

Սամվել Մարտիրոսյանը նշել է, որ այս հարձակումն այնպիսին է, որ անհրաժեշտություն չկա գաղտնաբառ փոխելու: Բացի այդ, եթե նման խնդիր է առաջանում սոցցանցում, ապա համակարգն ավտոմատ օգտատիրոջը դուրս է հանում սոցցանցից ու պահանջում գաղտնաբառը փոխել:

SHANTNEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր՝ Facebook ընկերությունը հայտնել է, որ ցանցահեններն իմացել են սոցցանցի կոդի խոցելիության մասին և կարող էին մատչում ստանալ շուրջ 50 մլն օգտահաշիվների։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կիբեռանվտանգության շաբաթ 2024. երիտասարդ մասնագետների հզորացում

14:55 16.05.2024

Կիբեռանվտանգության շաբաթ 2024. երիտասարդ մասնագետների հզորացում

ՀՀ կենտրոնական բանկը, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի CyHub Armenia կիբեռանվտանգության նախաձեռնությունը և Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալությունը կազմակերպում են Կիբեռանվտանգության շաբաթ, որն այս տարի տեղի կունենա մայիսի 18-26-ը։ Նպատակն է երիտասարդ մասնագետների շրջանում խթանել գիտելիքի, հմտությունների և փորձի փոխանակումը, խրախուսել կիբեռանվտանգության ոլորտում նոր կապերի ձևավորումը։ Կիբեռանվտանգության շաբաթը կմեկնարկի «BSides Yerevan 2024» կիբեռանվտանգության ոչ ֆորմալ […] ...

Արեգակի վրա տեղի է ունեցել 2017 թվականից ի վեր ամենահզոր բռնկումներից մեկը

22:45 14.05.2024

Արեգակի վրա տեղի է ունեցել 2017 թվականից ի վեր ամենահզոր բռնկումներից մեկը

Գիտնականները Արեգակի վրա ամենաբարձր՝ X դասի հզոր բռնկում են գրանցել: Վերջին նման բռնկումը գրանցվել է 2017 թվականին, ՏԱՍՍ-ին հայտնել են Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտից (IPG): «Մայիսի 14-ին 16 րոպե տևողությամբ X8.7 բռնկում է գրանցվել 3664 (S18W89) արևային բծերի խմբում ռենտգենյան ճառագայթների տիրույթում»,- ասվում է հաղորդագրության մեջ։   ...

Հայտնի է դարձել վերջին 20 տարվա ամենաուժեղ մագնիսական փոթորկի վնասը

23:59 12.05.2024

Հայտնի է դարձել վերջին 20 տարվա ամենաուժեղ մագնիսական փոթորկի վնասը

Մայիսի 11-ի ուժեղ մագնիսական փոթորիկը միայն փոքր խափանումներ է առաջացրել էլեկտրացանցում, կապի համակարգերում և արբանյակներում։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։ Մայիսի 11-ի առավոտյան SpaceX-ի Starlink արբանյակային ինտերնետային ծառայության կայքը հայտնել է, որ ծառայության որակը վատացել է: Բայց, ի վերջո, փոթորիկը էական վնաս չի պատճառել։ ԱՄՆ Արտակարգ իրավիճակների կառավարման դաշնային գործակալությունը (FEMA) և Էներգետիկայի նախարարությունը […] ...

Գիտնականներն առաջարկել են Երկրի մայրցամաքների առաջացման նոր տեսություն

16:35 12.05.2024

Գիտնականներն առաջարկել են Երկրի մայրցամաքների առաջացման նոր տեսություն

Փենսիլվանիայի համալսարանի ամերիկացի գիտնականները նկարագրել են կրատոնների առաջացման մեխանիզմը՝ մայրցամաքային ընդերքի հնագույն և հսկայական տարածքներ, որոնք ապահովում են մայրցամաքների կայունությունը։ Հետազոտությունը հրապարակվել է Nature գիտական ​​ամսագրում։ Նոր տեսության համաձայն՝ մայրցամաքները մոլորակի օվկիանոսներից չեն առաջացել որպես կայուն ցամաքային զանգվածներ։ Ավելի հավանական է, որ մոտ 3 միլիարդ տարի առաջ թարմ ժայռերի վրա անձրևի և քամու գործողությունը շարժման […] ...

Գիտնականները հավի ճարպը վերածել են էներգիա կուտակող գերկոնդենսատորի

16:11 12.05.2024

Գիտնականները հավի ճարպը վերածել են էներգիա կուտակող գերկոնդենսատորի

Յուննամի համալսարանի հարավկորեացի գիտնականները մշակել են հավի ճարպը ածխածնային էլեկտրոդների վերածելու տեխնոլոգիա՝ գերկոնդենսատորների համար, որոնք կարող են էներգիա կուտակել: Հետազոտությունը հրապարակվել է ACS Applied Materials & Interface (ACS AMI) գիտական ​​ամսագրում։ Թիմը հալեցրել է հավի ճարպը և այրել այն գազի միջոցով: Հետո նրանք հավաքել են ստացված մուրը և զննել մանրադիտակի տակ։ Վերլուծությունը ցույց է տվել, […] ...

Կալինինգրադի շրջանի բնակիչները գիշերը դիտել են բևեռափայլը՝ չնայած գեոմագնիսական դաշտի անբերանպաստ պայմաններին

13:18 12.05.2024

Կալինինգրադի շրջանի բնակիչները գիշերը դիտել են բևեռափայլը՝ չնայած գեոմագնիսական դաշտի անբերանպաստ պայմաններին

Կալինինգրադի մարզում բևեռափայլը նկատվել է կիրակի գիշերը, չնայած գեոմագնիսական խանգարման անբարենպաստ պարամետրերին, հայտնում է «Եղանակը և օդերևութաբանական երևույթները Կալինինգրադի մարզում» Telegram ալիքը: «Ավրորայի ալիքն ընդարձակ տարածաշրջանում (Նեման գետի ափը՝ բևեռափայլի արտացոլմամբ ջրի վրա). գեոմագնիսական դաշտի պարամետրերը անբարենպաստ են, BZ ինդեքսը դրական արժեքներով է, թեև արևային քամու արագությունը շատ բարձր է, բևեռականության պատճառով սա գրեթե ոչինչ […] ...

BACK_TO_TOP