20:50 01.10.2018
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Երևանի Շառլ Ազնավուրի հրապարակում մոմավառություն է՝ ի հիշատակ ֆրանսահայ նշանավոր շանսոնյե Շառլ Ազնավուրի: Այդ առիթով բազմաթիվ քաղաքացիներ մոմեր և ծաղիկներ են խոնարհում՝ ի հիշատակ տաղանդավոր երգչի:
Շանսոնյեին հարգանքի տուրք է մատուցել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա հետ միասին հրապարակում էին ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանը, ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը, այլ պաշտոնատար անձինք:
«Վստահաբար, Շառլ Ազնավուրի հուղարկավորության օրը Հայաստանում սուգ կհայտարարվի: Մեր հանդիպումը պետք է տեղի ունենար, բայց, ցավոք սրտի, չհաջողվեց: Շառլ Ազնավուրը նախկինում իր ընտանիքի անդամների հետ շփումներում որևէ ցանկություն հայտնե՞լ է Հայաստանում հուղարկավորվել, թե՞ ոչ , այս պահին մենք ունենք նախնական տեղեկատվություն, բայց քանի դեռ հայտնի չէ, ես ձեռնպահ կմնամ որևէ բան հայտնել»,- ասել է Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում:
Վարչապետը նաև նշել է, որ իր հուշերում Շառլ Ազնավուրը կմնա որպես մեծ երգիչ, ազգային հերոս, ազգի նվիրյալ, Հայաստանի Հանրապետության կայացման գործում մեծ ավանդ ունեցած մարդ, ով համաշխարհային արվեստի պատմության մեջ իր տեղն ունի:
Մարդկանց հոսքն այս պահին ևս չի դադարում: Մարդիկ գալիս են՝ իրենց հետ բերելով ծաղիկներ, մոմեր՝ այդկերպ իրենց հարգանքի տուրքը մատուցելով երգչին:
Շառլ Ազնավուրի անվան հրապարակ էր ժամանել նաև Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոթը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ 94 տարեկանում մահացել է ֆրանսահայ աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրը:
17:20 02.08.2025
Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է 24 ժամվա ընթացքում 98 պաղեստինցի մահվան մասինԳազայի հատվածում Իսրայելի կողմից վերջին 24 ժամվա ընթացքում ձեռնարկված գործողությունների հետևանքով զոհվել է առնվազն 98 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 1000-ը, հայտնել է անկլավի առողջապահության նախարարությունը իր պաշտոնական Telegram ալիքում։ «Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածի հիվանդանոցներ են տեղափոխվել 98 զոհված (այդ թվում՝ 15-ը, որոնք հանվել են փլատակներից) և 1079 վիրավոր»,-ասվում է տեքստում։ Այսպիսով, 2023 թվականի […] ...
17:10 02.08.2025
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Սարի Թաղ 2-6 փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Լեոյի փ. 50-103 առանձնատներ մասնակի, Երևանցու փ. 5-48 առանձնատներ մասնակի, Կոնդ թաղամաս 91-253 առանձնատներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, […] ...
17:00 02.08.2025
«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքըԹուրքիայի չեմպիոն «Գալաթասարայն» իտալական «Նապոլիից» ձեռք է բերել Նիգերիայի հավաքականի հարձակվող Վիկտոր Օսիմհենի տրանսֆերային իրավունքը։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Ստամբուլը ներկայացնող ակումբն Իտալիայի չեմպիոնին 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար 75 միլիոն եվրո է վճարել: Կողմերը չորս տարվա պայմանագիր են համաձայնեցրել: Օսիմհենը նախորդ մրցաշրջանը վարձավճարով էր անցկացրել «Գալաթասարայում»: ...
16:51 02.08.2025
Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է ՊակիստանՊակիստանի վարչապետի պաշտոնական հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա այցով մեկնել է Պակիստան: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը հանդիպումներ կունենա Պակիստանի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։ Այցի ընթացքում երկու երկրի պաշտոնյաները կստորագրեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր: ...
16:46 02.08.2025
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալՈւկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...