Ֆրանկոֆոնիայի համար պետբյուջեով նախատեսված գումարներից որևէ ավելի լումա չի ծախսվել. Վահագն Մելիքյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 05 2024
  • $
    388.09
  • RUBLE
    4.27
  • 421.93
WEATHER
+14.09 oC

Ֆրանկոֆոնիայի համար պետբյուջեով նախատեսված գումարներից որևէ ավելի լումա չի ծախսվել. Վահագն Մելիքյան

13:19 02.10.2018

«Ֆրանկոֆոնիայի նախապատրաստական աշխատանքների համար պետական բյուջեով դեռ մեկ տարի առաջ նախատեսված գումարներից որևէ լումա ավելի չի ծախսվել»,- հոկտեմբերի 2-ին ՀՀ ԱԳՆ-ում հրավիրված ասուլիսում, ամփոփելով նախապատրաստական աշխատանքները, ասաց ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար, ՖՄԿ գագաթնաժողովի անցկացման արտգործնախարարության աշխատանքային հանձնախմբի ղեկավար Վահագն Մելիքյանը:

Նրա խոսքերով՝ դեռ որոշակի կրճատումներ են եղել: Հարյուր հազարավոր դոլարներ կրճատվել են, օպտիմալացվել են, կրճատումներ են արվել, շարասյուներն են փոքրացվել, իսկ մնացած գումարները հովանավորներից են ներգրավվել:

«Որոշակի, բայց փոքր գումար նաև ՖՄԿ քարտուղարությունն է տրամադրել, իսկ մնացած գումարները հովանավորների գումարներն են, ֆինանսական մասով որևէ խնդիր չունենք, իսկ թվային տվյալները կհրապարակվեն միջոցառումների ավարտին»,- ասաց Մելիքյանը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՆԳ նախարարն ընդունել է ՄՄԿ գլխավոր տնօրենի տեղակալին

18:50 16.05.2024

ՆԳ նախարարն ընդունել է ՄՄԿ գլխավոր տնօրենի տեղակալին

Մայիսի 16-ին Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ընդունել է Միգրացիայի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրենի տեղակալ Իռենա Վոյաչկովա-Սոլորանոյին։ Ողջունելով հյուրին՝ նախարարը բարձր է գնահատել Միգրացիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցության շարունակականությունը՝ հաշվի առնելով արդեն իսկ կատարված զգալի աշխատանքը, ինչպես նաև Հայաստանին ցուցաբերվող աջակցությունը՝ միգրացիայի կառավարման ոլորտում իրականացվող բարեփոխումներին։ Խոսելով միգրացիոն քաղաքականության վերափոխման մասին՝ Վահե Ղազարյանը նշել է, […] ...

Սյունիքի Տաշտուն գյուղի կորած բնակիչը հայտնաբերվել է

18:42 16.05.2024

Սյունիքի Տաշտուն գյուղի կորած բնակիչը հայտնաբերվել է

Մայիսի 16-ին՝ ժամը 08:37-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել այն մասին, որ Տաշտուն գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի բնակիչը տնից դուրս է եկել և չի վերադարձել. որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Փրկարարների, ոստիկանների և […] ...

Վարչապետն ընդունել է ՀԲ-ի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի ղեկավարությանը

18:31 16.05.2024

Վարչապետն ընդունել է ՀԲ-ի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի ղեկավարությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Համաշխարհային բանկի ավագ տնօրեն Ակսել Վան Տրոսենբուրգին և Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) տարածաշրջանային փոխնախագահ Ալֆոնսո Գարսիա Մորային: Վարչապետը կարևորել է ՀՀ կառավարության համագործակցությունը Համաշխարհային բանկի ու Միջազգային ֆինանսական կորպորացիայի հետ: Վարչապետը, մասնավորապես, ընդգծել է ՀԲ-ի հետ արդյունավետ փոխգործակցությունը մեր երկրում իրականացվող բարեփոխումների առաջմղման, տնտեսության, ենթակառուցվածքների, կրթության և այլ ոլորտներում տարբեր […] ...

Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԽԽՎ նախագահի հետ

18:25 16.05.2024

Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԽԽՎ նախագահի հետ

Մայիսի 16-ին Ստրասբուրգում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԽԽՎ նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսի հետ: Զրուցակիցները քննարկել են Եվրոպայի խորհրդի շրջանակներում ՀՀ ներգրավածությանն առնչվող հարցեր, անդրադարձ է կատավել ՀՀ բարեփոխումների հավակնոտ օրակարգի կյանքի կոչման ուղղությամբ իրականացվող քայլերին։ «ՀՀ կառավարությունը հատուկ ուշադրություն է հատկացնում ժողովրդավարական բարեփոխումներին, կոռուպցիայի դեմ անզիջում պայքարին և անկախ դատական համակարգի ամրապնդմանը, և […] ...

Այս տարի սնկից թունավորվել է 8 մարդ. Առողջապահության նախարարության խորհուրդները

18:17 16.05.2024

Այս տարի սնկից թունավորվել է 8 մարդ. Առողջապահության նախարարության խորհուրդները

Այս տարի սնկից թունավորվել է 8 մարդ, տեղեկացնում են Առողջապահության նախարարությունից: «Սնկից թունավորումները հիմնականում առաջանում են սնկերը չտարբերակելու կամ դրանք ոչ ճիշտ մշակելու հետևանքով: Հնարավոր չէ սնկի թունավոր լինելը ստուգել եփելիս եռացող ջրի մեջ արծաթե առարկա, կարտոֆիլ կամ այլ բան ավելացնելով և գույնի փոփոխությանը հետևելով. դրանք միֆեր են: Ցանկալի է սնկերը սննդում օգտագործել միայն խոհարարական […] ...

Կբարելավվեն գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորման ծրագրի պայմանները

18:06 16.05.2024

Կբարելավվեն գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորման ծրագրի պայմանները

Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի շրջանակում ներգրավված վարկերի սպասարկման բեռը որոշակիորեն թեթևացնելու և ծրագրի պայմանները բարելավելու նպատակով՝ կառավարությունն ընդունել է որոշում: Այն պայմանավորված է վերջին շրջանում ՀՀ դրամի փոխարժեքի կտրուկ արժևորման հետևանքով արտարժույթով կնքված պայմանագրերի շրջանակներում ստացվող վճարումները ՀՀ դրամով փոխանակելու դեպքում տնտեսավարողների մոտ առաջացող վնասների հետևանքով: 2023 թ. սեպտեմբերի […] ...

BACK_TO_TOP