Ֆրանկոֆոնիայի գալա համերգի եզրափակիչ մասը կնվիրվի Ազնավուրի հիշատակին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 06 2025
  • $
    384.81
  • RUBLE
    4.91
  • 441.42
WEATHER
+29.09 oC

Ֆրանկոֆոնիայի գալա համերգի եզրափակիչ մասը կնվիրվի Ազնավուրի հիշատակին

13:47 02.10.2018

Ֆրանկոֆոնիայի շրջանակներում հոկտեմբերի 11-ին՝ ժամը 19։30-ին, Հանրապետության հրապարակում նախատեսված գալա համերգը, որը պետք է կոնցեպտուալ լուծումներով համերգ լիներ, փոքր-ինչ փոփոխվել է: Ավարտական մասն ամբողջությամբ նվիրված է լինելու Շառլ Ազնավուրի հիշատակին: Այս մասին հայտարարվել է ԱԳՆ-ում հրավիրված ասուլիսի ժամանակ:

«Համերգին կհնչեն Ազնավուրի երգերը՝ իր նվագախմբով: Քանի որ նա միշտ բեմի վրա է եղել, բոլորը նրան հավերժական էին պատկերացնում, այդ մասը պահպանելու ենք: Համերգի այդ մասը՝ ավելի մեծ շեշտադրումներով, նվիրված է լինելու Ազնավուրին: Մենք ուղիղ կապի մեջ ենք նաև Ելիսեյան պալատի հետ, նրանց կողմից կան առաջարկներ Ֆրանկոֆոնիայի շրջանակներում Ազնավուրին նվիրված միջոցառումների անցկացման համար, որոշ առաջարկներ կան, որոնք դեռ քննարկում ենք»,- ասաց ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար, ՖՄԿ գագաթնաժողովի անցկացման ԱԳՆ աշխատանքային հանձնախմբի ղեկավար Վահագն Մելիքյանը՝ չբացառելով, որ կարող են լինեն նաև աշխարհահռչակ աստղեր, ովքեր իրենց մասնակցությունը կցանկանան ցուցաբերել այդ միջոցառումներին:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Տաղանդների ֆոնդ». Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և «Կերոն» հիմնադրամը ստորագրել են համագործակցության հուշագիր

18:18 19.06.2025

«Տաղանդների ֆոնդ». Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և «Կերոն» հիմնադրամը ստորագրել են համագործակցության հուշագիր

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և «Կերոն» զարգացման հիմնադրամը «Արամ Խաչատրյան» համերգասրահում այսօր ստորագրել են համագործակցության հուշագիր։ Համաձայն հուշագրի՝ «Կերոն» հիմնադրամի «Տաղանդների ֆոնդ» ծրագրով Հայաստան կհրավիրվեն բարձր որակավորում ունեցող մասնագետներ՝ նվագախմբի կազմում աշխատելու և իրենց փորձով ոլորտի զարգացմանը նպաստելու նպատակով: Փաստաթուղթը ստորագրել են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն Նորայր Նազարյանը և «Կերոն» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն […] ...

Հայտնաբերվել է ֆիզիկական ներգործության մեղադրանքով հետախուզվող

18:09 19.06.2025

Հայտնաբերվել է ֆիզիկական ներգործության մեղադրանքով հետախուզվող

Համայնքային ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում Արծվանիստ գյուղի 37-ամյա բնակիչը հունիսի 17-ին ինքնակամ ներկայացել է բաժին: Հունիսի 4-ից տղամարդը հետախուզվում էր ֆիզիկական ներգործության մեղադրանքով, խափանման միջոցը`կալանք։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած […] ...

SHANTNEWS

18:00 19.06.2025

SHANTNEWS

Քննարկվել են քաղաքաշինության ոլորտում Հայաստանի և Իրաքի համագործակցության հնարավորությունները

17:54 19.06.2025

Քննարկվել են քաղաքաշինության ոլորտում Հայաստանի և Իրաքի համագործակցության հնարավորությունները

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը հյուրընկալել է Հայաստանում Իրաքի Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ալի Աբդուլքարեմ Ութավիին։ Քննարկվել են քաղաքաշինության ոլորտում Հայաստանի և Իրաքի համագործակցության հնարավորությունները։ Օրակարգի առաջնային հարցերից է եղել երկու երկրների կառուցապատող և շինարարական կազմակերպութունների շահերը ներկայացնող միությունների միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրման նախապատրաստումը՝ ոլորտային համագործակցությունը գործնական հիմքերի վրա դնելու նպատակով։ Ներկայացնելով ՀՀ կառավարության […] ...

Չէինք ցանկանում հանդիպել «Նոայի» հետ․ Բրնովիչ

17:46 19.06.2025

Չէինք ցանկանում հանդիպել «Նոայի» հետ․ Բրնովիչ

Պոդգորիցայի «Բուդուչնոստի» գլխավոր մարզիչ Իվան Բրնովիչը խոսել է Հայաստանի չեմպիոն «Նոայի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում կայանալիք դիմակայության մասին։ «Առաջին տպավորությունն այն է, որ մեր բախտը չբերեց։ Չէինք ցանկանում հանդիպել «Նոայի» ու «Կայրաթի» հետ։ Կուզենայինք խաղալ «Վիրտուսի» ու Մինսկի «Դինամոյի» դեմ։ Այժմ կսկսենք սելեկցիոն աշխատանքն ու կպատրաստվենք «Նոայի» դեմ խաղերին։ Գիտենք, որ նախորդ տարի […] ...

Դեղատնից գողություն կատարած կինը հայտնաբերվեց, գողոնը՝ ևս

17:39 19.06.2025

Դեղատնից գողություն կատարած կինը հայտնաբերվեց, գողոնը՝ ևս

Հունիսի 5-ին ոստիկանություն զանգած տղամարդը հայտնել էր, որ ժամը 13:40-ից 14:00-ն ընկած ժամանակահատվածում դեղատան սեղանի վրայից հեռախոսը գողացել են։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված արարքը կատարել է մայրաքաղաքի 63-ամյա բնակիչ։ Բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 17-ին կինը ներկայացել է բաժին։ Գողոնը հայտնաբերվել է։ Կազմված […] ...

BACK_TO_TOP