17:06 03.10.2018
Գիտության, տեխնիկայի և արվեստի համադրմամբ ստանալ նոր տեխնոլոգիաներ և դրանք կիրառել հանրապետության համայնքներում՝ որպես զարգացման ծրագրեր։ Նման նպատակներ ունի «3 կետ» ասոցիացիան, որի ղեկավարները նախագծողներ ու ճարտարապետներ են։
Նրանք Շիրակի մարզի համայնքապետերի հետ են հանդիպել, առաջարկել են ժամանակակից պոմպակայանների ներդրմամբ մարզում ոռոգման ջրի բարելավման հարցը լուծել, բայց քննարկումն այլ ընթացք է ունեցել, երբ գյուղապետերը դժգոհել են, որ մարզում գյուղերի ոռոգման ներքին ցանցերը չկան, եղածներն էլ մաշված են ու անօգտագործելի։
Մարզի ավելի քան 60․000 հա վարելահողերից հազիվ 4000 հա-ի համար է ոռոգման ցանց կառուցված, իսկ համայնքներին ոռոգման համակարգ է պետք, ոչ թե պոմպակայաններ։ Բանախոսների՝ ինտենսիվ գյուղատնտեսություն զարգացնելու, այգիներ հիմնելու ձեռնարկները, ըստ Շիրակի մարզի ֆերմերների, առանց ոռոգման ցանցի անհնար է:
Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի Շիրակի մարզային կառույցի ղեկավար Արտակ Խաչատրյանը որպես օրինակ է բերում այն, որ Անիի տարածաշրջանի որոշ համայնքներում այգիներ հիմնվել են, բայց մարդիկ խորքային հորերից են ջուր հանում դրանք ոռոգելու նպատակով։
Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետ Մովսես Մանուկյանն էլ նշում է, որ ցրտաշունչ ձմեռը մարզում այգի հիմնելու դեպքում ամեն 3 տարին մեկ ծառերը կցրտահարվեն։ «Գյուղշիննախագիծ» ընկերության տնօրեն Վարուժան Հովասափյանն առաջարկել է համայնքապետերին ռեալ ծրագրեր ներկայացնել։ Նրանք էլ փաստել են, որ Շիրակի մարզում ո՛չ անասնապահությունը, ո՛չ հացահատիկի մշակությունը, ո՛չ էլ բանջարաբոստանային մշակաբույսերի աճեցումը եկամտաբեր չեն։
Ու եթե փորձում են այլ մշակաբույսեր աճեցնել, ապա բոլոր ձեռնարկները ձախողվում են։ Օրինակը հնդկացորենի մշակության ծրագիրն էր, գործարանը Բավրայում կառուցվեց, բայց այդպես էլ տեղական արտադրության հնդկաձավար չարտադրվեց, քանի որ Հայաստան ներկրվող հնդկաձավարը նախկին գնից քառակի էժանացել է, իսկ տեղական արտադրության հնդկաձավարը նման գնի պարագայում ինքնարժեքն էլ չի փակում։
21:00 02.08.2025
Անթալիայում զբոսաշրջիկներին զգուշացրել են ուժեղ քամիների և տեղատարափ անձրևների մասինՕդերևութաբանները զգուշացրել են կիրակի օրը Թուրքիայի Անթալիա հանգստավայրում ուժեղ անձրևների մասին, ալիքների բարձրությունը կարող է աճել ափամերձ շրջաններում, զբոսաշրջիկներին և վարորդներին կոչ է արվել զգույշ լինել, հաղորդում է Antalyahakkinda պորտալը։ «Կիրակի օրը Անթալիայի վեց շրջաններում սպասվում են ուժեղ անձրևներ։ 4-րդ տարածաշրջանային օդերևութաբանական վարչության հայտարարության մեջ ընդգծվում է, որ քամին կփչի միջին ուժգնությամբ հյուսիսից և արևմուտքից […] ...
20:50 02.08.2025
Մալիում ձերբակալվել է նախկին վարչապետըՄալիի նախկին վարչապետ Մուսա Մարան կալանավորվել է կառավարությանը վարկաբեկելու և անկարգություններ հրահրելու մեղադրանքով, հաղորդում է RFI ռադիոն։ «Մալիի նախկին վարչապետ Մուսա Մարային մեղադրանք է առաջադրվել և նա կալանավորվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել չորս հանցագործությունների մեջ, որոնց մեջ են մտնում «պետության նկատմամբ վստահությունը խաթարելը, օրինական իշխանությանը դիմադրելը և հասարակական անկարգություններ հրահրելը»», – հայտնել է ռադիոկայանը։ […] ...
20:40 02.08.2025
Բրազիլացի պաշտպանը հեռացել է «Փյունիկից»Բրազիլացի պաշտպան Ժունինյոն հեռացել է «Փյունիկից»: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 30-ամյա ֆուտբոլիստը երևանյան ակումբում էր 2021 թ. հուլիսից, 122 խաղում նա խփել է 9 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում, երկու անգամ դարձել Հայաստանի չեմպիոն։ ...
20:32 02.08.2025
The Hill. ԱՄՆ Սենատը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագիծը չի ընդունի մինչև ամռան վերջԱՄՆ Սենատը մինչև ամռան վերջ չի ընդունի նոր օրինագիծ, որը կխստացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, այդ թվում՝ սահմանափակումներ սահմանելով երրորդ երկրների նկատմամբ։ Այս մասին ասվում է The Hill թերթում հրապարակված հոդվածում։ Ինչպես նշվում է հոդվածում, «հանրապետական սենատորները պատրաստվում են լքել Վաշինգտոնը՝ առանց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին լայնածավալ օրինագիծ ընդունելու»։ Սենատի աշխատանքային նիստն ավարտվում է օգոստոսի սկզբին։ […] ...
20:22 02.08.2025
Հինգ երկրներից 90 ծանրոց մարդասիրական օգնություն է հասցվել ԳազաԻսրայելի բանակը շարունակում է մարդասիրական օգնություն հասցնել Գազայի հատված, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ «Շաբաթ օրը, քաղաքական ղեկավարության հրահանգներին համապատասխան և Իսրայելի, ԱՄԷ-ի, Հորդանանի, Եգիպտոսի, Ֆրանսիայի և Գերմանիայի միջև համագործակցության շրջանակներում, Իսրայելի պաշտպանության բանակը շարունակում է մի շարք գործողություններ, որոնք ուղղված են Գազայի հատվածում մարդասիրական օգնության ավելացմանը։ Վերջին մի քանի ժամվա ընթացքում հինգ երկիր օդային […] ...
20:10 02.08.2025
Օբամեյանգը վերադարձել է «Մարսել»Գաբոնցի հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը մեկ տարի Սաուդյան Արաբիայի «Ալ Քադիսիայում» անցկացնելուց հետո ազատ գործակալի կարգավիճակում վերադարձել է ֆրանսիական «Մարսել»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 36-ամյա ֆուտբոլիստի հետ ստորագրվել է երկու տարվա պայմանագիր: Օբամեյանգը ֆրանսիական ակումբում խաղացել էր 2023/2024 մրցաշրջանում: ...