13:50 21.04.2018
«Մեդիամաքս» գործակալության տնօրեն Արա Թադևոսյանը ««Մերժիր Սերժին»` զորբայությունը, սերն ու պատմության նզովքը» վերնագրով իր հոդվածում հիշել է վարչապետ Սերժ Սարգսյանի՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում 2007 թվականի դեկտեմբերի 20-ին ասած խոսքերը. «Հայաստանում, որին մենք ձգտում ենք, պետք է տիրի փոխադարձ հարգանքի, սիրո և ներողամտության մթնոլորտ»:
Սա հիշատակելուց հետո հեղինակը հարցադրում է կատարել՝ ի՞նչ չհասկացավ Սերժ Սարգսյանը
«Սերժ Սարգսյանը չհասկացավ, որ չի կարող մշտապես հավասարակշռություն պահել իր երկու «ես»-երի միջև, երբ մի «ես»-ը սիրում է Քուչակ և Նարեկացի, և խոսում է սիրո կարևորության մասին, իսկ «մյուս» «ես»-ը պետությանը վերաբերվում է որպես սեփական ընկերության, իսկ օլիգարխներին և կիսաքրեական գործիչներին՝ որպես բիզնես-գործընկերների: Մի օր այդ «ես»-երից մեկը պարտվելու էր, և ցավոք, պարտվեց առաջինը», -գրում է Թադևոսյանը՝ հավելելով, որ ինչպես և Հայաստանի շատ քաղաքացիներ, ինքն էլ շատ դժգոհություններ ունի՝ նշելով առավել առանցքայինները.
«Սերժ Սարգսյանի կառավարման տարիների ընթացքում պետական համակարգն այնքան դեգրադացվեց, որ ազնիվ, աշխատասեր ու իր վրա պատասխանատվություն վերցնող պաշտոնյան սկսեց ընկալվել որպես մի գերբնական մարդ: Ցանկալին որպես իրական ներկայացնելը մոլուցքի աստիճանի հասավ: Որքա՞ն կարելի է պնդել, որ սահմանադրական փոփոխությունների նպատակը իշխանության մնալը չէր՝ գիտակցելով, որ դրան ոչ ոք չի հավատում: Քծնանքը, որի առկայությունը Սերժ Սարգսյանը հերքում է: Ինքն ասում է, որ քծնանք չի համարում այն փաստը, որ ՀՀԿ ղեկավար մարմինը իրեն միաձայն առաջադրեց վարչապետի թեկնածու: Կարող է հարց առաջանալ՝ միթե չէ՞ր կարելի կազմակերպել այնպես, որ առաջադրվեր ևս մեկ թեկնածու, օրինակ՝ Կարեն Կարապետյանը, եւ Սերժ Սարգսյանի օգտին քվեարկեր, ասենք, 70 տոկոսը, իսկ Կարապետյանի օգտին՝ 30 տոկոսը: Ոչ, չէր կարելի, որովհետեւ համակարգը կառուցված է այնպես, որ առաջնորդը պետք է լինի միակն ու անկրկնելին, և դրա վիճարկումն աններելի է: Սերժ Սարգսյանը ստեղծեց մի իրավիճակ, երբ երկրի իսկական տերերը տարբեր տրամաչափի օլիգարխների, կիսաքրեական ու քրեական հեղինակությունների և նախկին պաշտոնյաների թիկնապահներն ու «օգնականներն» են, որոնք թքել են ու թքում են օրենքի եւ օրենքի պահապանների վրա: Վերջին օրերը բերեցին նոր ապացույցներ՝ ոստիկանների աչքի առաջ Մասիսի քաղաքապետի եղբայրն ու իր «տղերքը» ծեծեցին ցուցարարներին ու հանգիստ հեռացան, հետո էլ Մաշտոց-Թումանյան խաչմերուկում հրոսակները զանգվածային անկարգություն արեցին ու էլի անպատիժ մնացին», – հավելում է Թադևոսյանը:
Մեդիամաքսի տնօրենը գրում, որ 5 տարի առաջ Սերժ Թանկյանին ուղղված նամակում Սերժ Սարգսյանը գրում էր, թե այո՛, ժամանակն է փոփոխության: Ու ոչ ոք չի կարող օրենքից բարձր լինել: Կեղծիքն ու երեսպաշտությունը, զոռբայությունն ու թշնամանքը քանդելու են հատիկ առ հատիկ ու հետևողականորեն: Արա Թադևոսյանի խոքով, զոռբայությունը ոչ միայն չի քանդվել, այլև հաղթել է Հայաստանում: Սրիկաների խրախճանքը շարունակվեց: Եվ ընդվզումը հենց դրա դեմ է: Իսկ ոստիկանության դեպքում՝ 7 տարի առաջ Սերժ Սարգսյանի ուղարկած ազդակներն այդպես էլ տեղ չեն հասել: Ի՞նչ է լինելու հարցին, այսպիսի պատասխան կա.
«Կարծում եմ, պետք է հրաժարվենք մեր մեջ հնարամտորեն ներմուծված մտքից, որ եթե Սերժ Սարգսյանը թողնի Հայաստանի ղեկը, ամեն ինչ կործանվելու է, տնտեսությունը փլուզվելու է, պատերազմը վերսկվելու է և այլն: Ի վերջո, երբ 1998 թվականին Լեւոն Տեր-Պետրոսյանը հեռացավ, կյանքը չավարտվեց: Իհարկե, ցանկացած ներքաղաքական ճգնաժամ, արտահերթ ընտրություն մեծ փորձություն են Հայաստանի համար: Սակայն, եթե հիվանդի վերքերը թարախակալել են, ամեն գնով վիրահատությունից խուսափելը բերում է նրան, որ հիվանդն ի վերջո մահանում է, բայց ավելի մեծ տառապանքներ կրելով: Բայց եթե Սերժ Սարգսյանը որոշի հեռանալ, ո՞վ է գալու նրա փոխարեն: Սերժ Թանգյանը երիտասարդներին խորհուրդ է տալիս. «Այս շարժումն է ամբողջությամբ ձերն է և պետք է մնա այդպիսին՝ չենթարկվելով միջամտության քաղաքական գործիչների կողմից: Ես կարող եմ սեր տեսնել ձեր սրտերում եւ աչքերում»:
Շատ լավ է հնչում, բայց արդյո՞ք իրատեսական է: «Առանց առաջնորդների» շարժման փորձ մենք ունենք՝ ElectricYerevan-ը: Այն ապացուցեց, որ առանց հստակ առաջնորդության և անձնական պատասխանատվություն կրելու պատրաստակամության շարժումը ոչ միայն երկար կյանք չի ունենում, այլև տրոհվում եւ արժեզրկվում է:
Նիկոլ Փաշինյանն ասում է, որ պատասխանատվությունից չի խուսափում: Չհավատալու հիմքեր չունենք: Բայց ես կարծում եմ, որ եթե, օրինակ, մեկ ամսից Հայաստանում արտահերթ ընտրություններ լինեն, դրանցում հաղթելու է ոչ թե Նիկոլը, այլ Գագիկ Ծառուկյանը: Մենք ուզո՞ւմ ենք Սերժ Սարգսյանին փոխարինել Գագիկ Ծառուկյանով»,- գրում է Արա Թադևոսյանը՝ հավելելով, որ չգիտի, թե ինչպիսի հանգուցալուծում կունենա այս ճգնաժամը: Բայց գիտեի, որ եթե մենք ինքներս մեզ վրա չաշխատենք, մեր հասարակությունը «տակից» չփոխենք, քաղաքացի չդառնանք, սերն ու փոխադարձ հարգանքը իրապես մեջտեղ չբերենք, երկրի ղեկավարների փոփոխությունը շատ բան չի փոխելու մեր կյանքում:
«Ապրիլի 20-ի երեկոյան, երբ Նիկոլ Փաշինյանը ելույթ էր ունենում հրապարակում, քայլում ու տեսնում էի, թե ինչպես են տասնյակ մեքենաներ երթևեկության կանոնների ամենակոպիտ խախտումներով երթեւեկում հրապարակից շատ հեռու: Ինչ-որ բան ինձ հուշում է, որ այդ մեքենաների ղեկերին գաղափարական մարտիկներ չէին, այլ մարդիկ, որոնք զորբայություն անելու «լեգիտիմ» հնարավորություն էին ստացել: Քանի մենք հանդուրժում ենք «փոքր» զորբաներին, նրանք կմեծանան, կդառնան «մեծ» զորբաներ ու միշտ զորբայություն կանեն՝ Սերժի, Նիկոլի կամ մեկ ուրիշի վարչապետությամբ», -հավելում է Մեդիամաքսի տնօրենը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
23:59 02.08.2025
Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանԷդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...
23:55 02.08.2025
Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքըՕգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...
23:44 02.08.2025
Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համարԵրևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...
23:32 02.08.2025
Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներՕգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...
23:18 02.08.2025
Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչՄ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին: Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...
23:04 02.08.2025
Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավորOգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...