Իրավապահները լավ չեն կատարել իմ՝ որոշ օլիգարխների և նրանց թիկնապահների՝ ասֆալտին պառկեցնելու հրահանգը. վարչապետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+28.09 oC

Իրավապահները լավ չեն կատարել իմ՝ որոշ օլիգարխների և նրանց թիկնապահների՝ ասֆալտին պառկեցնելու հրահանգը. վարչապետ

18:51 03.10.2018

Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանն ասել է, որ  երեկ ԱԺ բակում հավաքված քաղաքացիները, երբ հանդարտ հեռացել են Դեմիրճյան փողոցով, ականատես են եղել, թե ինչպես են ՀՀԿ պատգամավոր Միհրան Պողոսյանն ու նրան ուղեկցող մարդիկ հայհոյել քաղաքացիներին:

«Կա տեսանյութ: Արդյո՞ք տեղյակ եք այդ միջադեպից և ի՞նչ քայլեր են ձեռնարկվել քաղաքացիներին հայհոյող, հասարակական կարգը խախտող անձանց նկատմամբ»,- հարցրել է Լենա Նազարյանը:

«Այդ միջադեպը, որի մասին պատմում եք, վկայում է այն մասին, որ ուժային կառույցները, մասնավորապես որոշ դեպքերում լավ չեն կատարել տիկին Կյուրեղյանի նշած հանրահավաքում իմ հնչեցրած այն հրահանգը, որ որոշ օլիգարխների և նրանց թիկնապահների պետք է պառկեցնել ասֆալտին:

Այ, եթե պատշաճ ձևով էդ հրահանգը կատարած լինեին, կարծում եմ՝ երեկվա միջադեպը չէր լինի: Ես համոզված եմ, որ նրանք բաց թողնվածն անպայման կլրացնեն: Ես ուզում եմ մի այսպիսի բան ասել՝ երեկ, երբ մենք շփվում էինք ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչների հետ և երբ մտա ԱԺ նախագահի աշխատասենյակ, ՀՀԿ և ոչ միայն հանրապետական մեր գործընկերները բավականին հուզված էին հասկանալի պատճառներով: Ես ինքս իմ կողմից ամեն ինչ արեցի, որպեսզի լարվածությունը նվազի: Նույնիսկ կատակներ արեցի»,- ասել է վարչապետը:

Ըստ Փաշինյանի՝ ինքը բազմիցս ասել է և հիմա էլ ասում է, որ իրենց ժպիտները և քաղաքավարությունը որևէ մեկը հանկարծ  չփորձի մեկնաբանել որպես թուլություն:

«Բայց ես չգիտեմ՝ Միհրան Պողոսյանի թիկնապահներն են դրանք եղե՞լ, թե՞ ոչ, բայց Միհրան Պողոսյանն այնտեղ նույնպես ներկա է եղել և, ըստ ամենայնի, նա իսկապես այդպիսի պահվածք է ցուցաբերել, սա կնշանակի, որ նա, այնուամենայնիվ լավ չի հասկացել այն, ինչը կատարվել է այդ սենյակում և լավ չի հասկանում այն, ինչ կատարվում է ՀՀ-ում: Երեկ ես զգացի, որ առավել մեծ ջանքեր են պահանջվում ինձնից, որպեսզի մեր հայրենակիցներին հասանելի դարձնեմ իմ խնդրանքները և հորդորները, որ ԱԺ պատգամավորների և, հատկապես ՀՀԿ պատգամավորների նկատմամբ ցուցաբերեն հանդուրժողական վերաբերմունք»,- հավելել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքերով՝ եթե պարզվի, որ որևէ պատգամավոր կամ պատգամավորի, այսպես կոչված, ուղեկցող անձինք այդպիսի պահվածք են ցուցաբերում, նրանք կստանան շատ խիտ հակահարված օրենքի կողմից:

«Եվ ես հույս ունեմ, որ օրենքն այնքան զորեղ կգտնվի, որ քաղաքացիները իրենց բավարարված կզգան դրանից և չի ստացվի այնպես, որ Միհրան Պողոսյանը, նրա նմանները Երևան քաղաքի փողոցներում քայլելու պրոբլեմ ունենան: Ես ուզում եմ զգուշացնել  բոլոր նրանց, ովքեր այդպիսի արարքների հեղինակներ են, որ նրանք շատ հաստատուն քայլերով գնում են այդ ուղղությամբ: Կարող է մեր ուժերն այլևս չբավարարեն, որպեսզի կարողանանք ոմանց՝ Երևան քաղաքում հանգիստ քայլելու իրավունքը պատշաճ ձևով կազմակերպենք: Իրավապահները պետք է շատ կտրուկ գործեն, և իմ տեղեկություններով՝ արդեն իսկ կան այդ գործով բերման ենթարկվածներ»,- ավելացրել է վարչապետը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

23:59 02.08.2025

Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

Էդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...

Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքը

23:55 02.08.2025

Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքը

Օգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից  մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...

Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համար

23:44 02.08.2025

Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համար

Երևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...

Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներ

23:32 02.08.2025

Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներ

Օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...

Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ

23:18 02.08.2025

Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ

Մ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին:  Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...

Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավոր

23:04 02.08.2025

Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավոր

Oգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...

BACK_TO_TOP