Սերժ Սարգսյան- Նիկոլ Փաշինյան. բանակցություններ առանց զիջումների – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+35.09 oC

Սերժ Սարգսյան- Նիկոլ Փաշինյան. բանակցություններ առանց զիջումների

09:36 22.04.2018

Երևանի «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում քիչ առաջ տեղի ունեցավ վարչապետ Սերժ Սարգսյանի և ԱԺ պատգամավոր, ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը:  Այն կարճ տևեց: Կողմերը որևէ համաձայնության չեկան:

Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ուրախ է, որ Փաշինյանն արձագանքել է երկխոսելու՝ իր բազմաթիվ կոչերին, սակայն նշեց, որ լավ չի պատկերացնում, թե տասնյակ լրագրողների ներկայությամբ ինչպես կարող են բանակցել: 

Նիկոլ Փաշինյանն ի պատասխան նշեց, որ կարծում է , թե թյուրըմբռնում կա, որովհետև նախագահ Սարգսյանի հետ հրապարակում տեղի ունեցած հանդիպմանը արտահայտել է իրենց դիրքորոշումը, որ խոսքը ոչ թե երկխոսության մասին է, այլ իրենց առաջարկած օրակարգի մասին: Ընդդիմադիր գործիչը հայտարարեց, որ եկել է քննարկելու Սերժ Սարգսյանի հրաժարականի պայմանները և իշխանության խաղաղ, անցնցում փոխանցման պայմանները: Փաշինյանը կոչ արեց երկխոսություն տերմինը չօգտագործել: 

Սերժ Սարգսյանը նշեց, որ դա ոչ թե երկխոսություն է կամ բանակցություն, այլ վերջնագիր և շանտաժ պետության և օրինական իշխանությունների նկատմամբ: Ըստ վարչապետի, Նիկոլ Փաշինյանը չի գիտակցում պատասխանատվության աստիճանը և դասեր չի քաղել 2008-ի մարտի 1-ից: Սերժ Սարգսյանը ասաց, որ ևս մեկ անգամ խորհուրդ է տալիս Փաշինյանին գալ օրինական դաշտ և տրամաբանական գործողությունների սահման: 

«Հակառակ պարագայում ամբողջ պատասխանատվությունը ձեր վրա է»,- հայտարարեց վարչապետը: 

«Մեզ հետ որևէ մեկը չի համարձակվել և չի կարող համարձակվել սպառնալիքների տոնով խոսել: Ես ասում եմ, որ դուք չեք պատկերացնում հանրապետությունում իրավիճակը: Իրավիճակը հանրապետությունում այնպիսին չէ, ինչպիսին դուք գիտեք 15-20 օր առաջ: Իրավիճակը ՀՀ-ում փոխվել է: Դուք ՀՀ-ում չունեք այն իշխանությունը, ինչի մասին ձեզ զեկուցում են: ՀՀ-ում իշխանությունն անցել է ժողովրդի ձեռքը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: 

Սերժ Սարգսյանն ընդհատեց նրան և ասաց, որ 7-8 տոկոս ձայն հավաքած խմբակցությունը ժողովրդի անունից խոսելու իրավունք չունի:

«Եվ ես այլևս ցանկություն չունեմ ձեզ հետ շարունակելու խոսակցությունը: Եթե դուք պետության օրինական պահանջը չեք ուզում կատարել, ցտեսություն»,- ասաց Սերժ Սարգսյանը  և, աթոռից վեր կենալով, դիմեց լրագրողներին՝ առաջարկելով հետևություններ անել: Դրան ի պատասխան Նիկոլ Փաշինյանն արձագանքեց՝ ցտեսություն և իր հերթին լրագրողներին առաջարկեց հետևություններ անել: 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արարատի մարզում բախվել են «ՎԱԶ 2107»-ն ու «Լադա»-ն

19:25 03.08.2025

Արարատի մարզում բախվել են «ՎԱԶ 2107»-ն ու «Լադա»-ն

Այսօր՝ օգոստոսի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։20-ի սահմաններում Տափերական գյուղի գլխավոր փողոցում՝ բենզալցակայանի դիմաց, բախվել են Արարատի մարզի բնակիչներ 32-ամյա Գոռ Մ․-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի և 26-ամյա Կարապետ Գ․-ի վարած «Լադա» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով «Լադա»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով, ապա […] ...

Եգիպտոսը երեք օրվա ընթացքում տասնյակ տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Գազայի բնակիչների համար

19:00 03.08.2025

Եգիպտոսը երեք օրվա ընթացքում տասնյակ տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Գազայի բնակիչների համար

Եգիպտոսի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները երեք օրվա ընթացքում տասնյակ տոննա պարենային օգնություն են նետել Գազայի հատվածի բնակիչների համար, ասվում է Եգիպտոսի զինված ուժերի հայտարարության մեջ։ «Վերջին օրերին Եգիպտոսի Արաբական Հանրապետությունից թռիչք է կատարել ինը ռազմական տրանսպորտային ինքնաթիռ՝ Գազայի հատվածի դժվարամատչելի շրջաններ տասնյակ տոննա պարենային օգնություն նետելու համար», – ասվում է հայտարարության մեջ։ Իսրայելի կառավարությունը հուլիսի 26-ին […] ...

Եվրահանձնաժողովը հաստատել է Սլովակիայի և ԱՄՆ-ի միջև միջուկային էներգիայի վերաբերյալ համաձայնագիրը

18:30 03.08.2025

Եվրահանձնաժողովը հաստատել է Սլովակիայի և ԱՄՆ-ի միջև միջուկային էներգիայի վերաբերյալ համաձայնագիրը

Եվրոպական հանձնաժողովը հաստատել է Սլովակիայի և ԱՄՆ-ի միջև միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության վերաբերյալ միջկառավարական համաձայնագրի նախագիծը, հայտարարել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն։ «Եվրոպական հանձնաժողովը դրական է գնահատել Սլովակիայի և Միացյալ Նահանգների կառավարությունների միջև միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի բովանդակությունը։ Ատոմային էներգիայի ոլորտում համագործակցության վերաբերյալ Եվրամիության անդամ չհանդիսացող երկրի հետ նման միջպետական համաձայնագրերը, ԵՄ ներքին […] ...

Գեղարքունիքի մարզի որոշ հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

18:07 03.08.2025

Գեղարքունիքի մարզի որոշ հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 04-ին ժամը 07.00-ից մինչև օգոստոսի 05-ին ժամը 07.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի՝ Ծովազարդ, Բերդկունք, Հայրավանք, Լճափ, Չկալովկա, Նորաշեն և Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...

Ողբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում․ քաղաքացիներն ու ջրային պարեկները Սևանա լճից դուրս են բերել 16-ամյա տղային

17:51 03.08.2025

Ողբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում․ քաղաքացիներն ու ջրային պարեկները Սևանա լճից դուրս են բերել 16-ամյա տղային

Այսօր՝ օգոստոսի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճում՝ Չկալովկա գյուղի մոտ՝ լճափին երեխա է կորել ու հնարավոր է, որ նա ջրահեղձ է եղել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել […] ...

Իրանը պնդում է, որ Իսրայելի կողմից հարձակման սպառնալիքը դեռ կա

17:45 03.08.2025

Իրանը պնդում է, որ Իսրայելի կողմից հարձակման սպառնալիքը դեռ կա

Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակման սպառնալիքները դեռևս պահպանվում են, և չի կարելի համարել, որ հակամարտությունն ամբողջությամբ ավարտվել է: Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության բանակի գլխավոր հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ամիր Խաթամին: «Մենք պետք է հարձակման նույնիսկ 1% հավանականությունը ընկալենք որպես 100% սպառնալիք։ Մենք չպետք է թերագնահատենք թշնամուն և մտածենք, որ բոլոր սպառնալիքները անցյալում են», – նրա […] ...

BACK_TO_TOP