Միհրան Պողոսյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպով 5 մարդ բերման է ենթարկվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+22.09 oC

Միհրան Պողոսյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպով 5 մարդ բերման է ենթարկվել

13:56 04.10.2018

ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը կառավարության՝ հոկտեմբերի 4-ի նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Պողոսյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպին:

Հիշեցնենք, լրատվամիջոցները հայտնել էին, որ ՀՀԿ-ական պատգամավորներ Միհրան Պողոսյանը և Արայիկ Գրիգորյանը հայհոյել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած շտապ հավաքի մասնակիցներին: Նա նշեց, որ այդ դեպքից ժամեր անց արդեն իսկ ունեին բերման ենթարկվածներ` 5 հոգի` թիկնապահներ և վարորդ:

Ոստիկանապետը վստահեցրեց` ցանկացած մարդ՝ լինի «օլիգարխ», թե ՀՀ քաղաքացի, օրենքի խախտում թույլ տալով՝ կարժանանա օրենքի ճիշտ գնահատականին:

«ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում համապատասխան նյութեր են նախապատրաստվում, հաշվի առնելով, որ իրենք ՀՀ ԱԺ պատգամավոր են, ունեն հատուկ կարգավիճակ, նյութերը կփոխանցվեն, կտրվի իրավական գնահատական` ըստ ընթացակարգի»,- նշեց Օսիպյանը:

Անդրադառնալով հայտարարությանը, թե ոստիկանությունը ՀՅԴ-ական պատգամավոր Ռուզաննա Առաքելյանի նկատմամբ ոչ համաչափ գործողություններ է իրականացրել, Օսիպյանն ասաց, որ նրա հետ ոստիկանությունը կապ է հաստատել, ճշտել է, որ պատգամավորը որևէ խնդիր չի տեսնում, ասում է` այդ ամենը մի փոքր չափազանցված է:

«Նա հրաժարվել է ոստիկանություն գալ, խնդրեց այդ հարցով չանհանգստացնել»,- ասաց նա:

Արձագանքելով հրապարակումներին, թե վարչապետի հրավիրած շտապ հավաքի ժամանակ մեքենաներ են վնասվել, ոստիկանապետը հայտնեց.

«Ոստիկանությունը որևէ ահազանգ չի ստացել, որևէ քաղաքացի որևէ հարցով չի ներկայացել, որ իր մեքենան կամ գույքը վնասվել է: Ինքս համացանցում լրահոսից տեղեկացա, որ ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնակատար Արսեն Բաբայանը հայտարարել է, որ նման բան չկա»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն ամփոփել է Բրյուսել կատարած աշխատանքային այցը․ ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ

21:18 16.06.2025

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն ամփոփել է Բրյուսել կատարած աշխատանքային այցը․ ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ

Հունիսի 10-ից 12-ը ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով գտնվում էր Բելգիայի Թագավորությունում։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Նախարարը բրյուսելյան այցի շրջանակներում հանդիպումներ է ունեցել Եվրոպական Միության հանձնակատարների և Բելգիայի պաշտոնակիցների հետ՝ քննարկելով Ներքին գործերի նախարարության, ենթակա կառուցվածքային միավորների գործունեությանն ու համագործակցությանը վերաբերող հարցեր։ Հանդիպումների ընթացքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել փորձագիտական պատվիրակության Հայաստան […] ...

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկված նախաձեռնություններին

21:12 16.06.2025

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկված նախաձեռնություններին

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը հունիսի 16-ին գումարած արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է Քրեական օրենսգրքում փոփոխություններ նախատեսող օրենսդրական նախաձեռնություններ: Այս մասին հայտնել են ԱԺ-ից: «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը: Նախատեսվում է տրանսպորտային միջոցների բաղադրիչ մասերի, սարքերի կամ սարքավորումների գողությունը դիտարկել որպես գողության հանցակազմի […] ...

Հունիսի 17-ին ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

21:04 16.06.2025

Հունիսի 17-ին ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 17-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ 11։00-17։00 Գրիբոյեդովի փ. 21/5-60 շենքեր, Ադոնցի փ. 21/2-21/3 շենքեր, Արղության փ. 29-40 շենքեր, Քանաքեռ ՀԷԿ թաղ. «Արփա Սևան» ԲԲԸ, Շրջանցիկ Թունել՝ «Ջերմատնային տնտեսությունների վարչություն» ոչ բնակիչ-բաժանորդ, «Հայ արիներ» Հայկազունների ազգային […] ...

«Փյունիկը» պարտուգալացի նորեկ ունի

20:55 16.06.2025

«Փյունիկը» պարտուգալացի նորեկ ունի

«Փյունիկը» պայմանագիր է ստորագրել պորտուգալացի պաշտպան Ֆիլիպե Ալմեյդայի հետ։ Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ 27-ամյա ֆուտբոլիստը նախկինում հանդես է եկել միայն պորտուգալական ակումբներում` «Ֆեյրենսեում», «Լեյրիայում», «Ռիու Ավեում», «Բրագայում» և այլուր։ Նա 2024/25 մրցաշրջանում եղել է «Ֆեյրենսեի» ավագը, 32 խաղում գոլային փոխանցում է գրանցել։ ...

Իսրայելը թիրախավորել է Իրանի պետական հեռուստաընկերությունը

20:46 16.06.2025

Իսրայելը թիրախավորել է Իրանի պետական հեռուստաընկերությունը

Իսրայելը հարված է հասցրել Իրանի պետական ​​հեռուստաընկերության շենքին: Ավիահարվածի պատճառով ընդհատվել է ուղիղ հեռարձակումը: Այս մասին հայտնել է Mehr լրատվականը: Նշվում  է, որ շենքում խոշոր հրդեհ է բռնկվել: Ուղիղ հեռարձակումների կադրերը ցույց էին տալիս հեռարձակողի գլխավոր գրասենյակին հասցված մեծ վնասը։ Հրդեհից առաջացած ծուխը տեսանելի էր քաղաքի որոշ հեռավոր շրջաններից։ ...

ՏԿԵ նախարարը հանդիպել է Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Լանդթագի նախագահ հետ

20:34 16.06.2025

ՏԿԵ նախարարը հանդիպել է Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Լանդթագի նախագահ հետ

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպում է ունեցել Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Լանդթագի նախագահ Գունար Շելենբերգերի հետ։ «Քննարկեցինք մարզերի և քաղաքների միջև ապակենտրոնացված համագործակցության հետ կապված հարցեր, անդրադարձ կատարվեց երկուստեք կարևոր թեմաների։ Հանդիպման ավարտին գրառում կատարեցի Լանդթագի պատվո հյուրերի մատյանում։ Հանդիպմանը մասնակցում էր Գերմանիայի […] ...

BACK_TO_TOP