13:58 05.10.2018
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը «Ուրվագիծ» հաղորդման շրջանակներում անդրադարձել է արտահերթ ընտրությունների անցկացմանը:
«Իմ ուզածը ի՞նչ ա, ո՛չ պաշտոն եմ ուզում, ո՛չ փող, ձեր ցավը տանեմ: Ով եկավ` ստուգեց, ով եկավ, ինչ արեց, ասենք, թե էսօր էս երկրում մարդ պիտի հեղինակություն ունենա, անուն ունենա, գործ ունենա, ձեռք չի տալիս, պետք է բոլորը կատարող լինեն»,- նշել է նա:
Խոսելով արտահերթ ընտրությունները դեկտեմբերին անցկացնելու վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին՝ Գագիկ Ծառուկյանն ասել է.
«Պարոն վարչապետն ասել է, որ պատրաստ է քննարկման, որ պետք է գա քննարկման, մենք էլ ենք ասել, որ պատրաստ ենք: Մենք հիմնականում ուզում ենք, որ կառավարության ծրագիրը, որ ընդունված է, դրա կետերը կատարենք, անցնենք, իսկ դա կլինի դեկտեմբեր, թե …
Հո մենք չե՞նք ասել, թե չենք ուզում: Մենք ուզում ենք, մենք իր կողքին եղել ենք, կանք, այսինքն` մենք կանք մեր պետության, ժողովրդի կողքին: Պարզ ասեմ, հիմնական խնդիրը հրատապ լինելու, նայելով՝ ոնց քաղաքապետի ընտրությունը վերափոխեցին հեղափոխության, հիմա նույնը ուզում են անել` առանց օրենք փոխելու, որ ժամանակ անցնի. ասածներն իրականություն չի դառնում, այն, ինչ ժողովուրդը սպասում է:
Մենք պատրաստ ենք, էլի ենք պատրաստ, նորից եմ ասում, այդպիսի հարց չկա, որ մենք ինչ-որ ուզում ենք խանգարենք կամ եսիմինչ անենք, մենք ժողովրդի կողքին եղել ենք, կանք»:
ԲՀԿ առաջնորդն ընդգծել է, որ իրենք Փաշինյանի հետ համագործակցել են, սակայն կոալիցիա չի եղել. մինչ Նիկոլ Փաշինյանի` վարչապետ ընտրվելը, երբ պետք է թղթի վրա ամրագրվեր այդ համագործակցությունը, ասել է` այդ համագործակցության ամրագրումը վստահությունն է, առանց թղթի:
«Ասել եմ` ծանրությունը ձեզ վրա, մենք էլ պատրաստ ենք օգտակար լինելու, աջակցելու, այսօր նույնպես, ոչ թե ես էսօր ինադ եմ անում: Չէ, իմ ժողովրդի ցավը տանեմ, ավելի շատ եմ անում»,- նշել է նա:
Դիտարկմանը, թե վարչապետն ասում է, որ «պետք է օր առաջ ազատվել ՀՀԿ-ականներից», Ծառուկյանն արձագանքել է.
«Եղբայր, ազատվենք, հիմա ասենք թե` ասում են, էսքան ներդրում ենք բերում, հիմա բերել ենք ներդրողներ, 2 միլիարդի ներդրում պետք է անեն մեր երկրում, որ ծախսերը ես կատարեմ: Թուղթը ստորագրած ա, ասենք թե տրիկոտաժի քաղաք ենք կառուցելու, որը Սիրիան ա ամբողջ ապահովել. նայելով Սիրիայի վիճակը, որ 30-40 տարի չեն կարող կառուցել, ուզում են այստեղ ներդրումներ անել, արևային պանելների, սրբիչի, տեղեկատվական տեխնոլոգիաների, բիթքոյնի, հիմա ինչ-որ հոսքը կանգնել ա:
Խորհրդարանի բոլոր պատգամավորները կողմնակից են ներդրումների զարգացմանը. եթե էսօր ճանապարհով երկու մեքենա գնում է, մեկը, ասենք թե քո գործընկերներն են, իրար հետևից գնում են, կանգնացնում են անտեղի, պառկացնում ասֆալտին, մի հատ նկարելով, ինչ-որ ցույց տալով, հետո ասում` լավ, կարող եք արդեն գնալ, որ մարդը կգա:
Էսօր աշխարհում նայում ես` պառկացնում են ասֆալտին ինչի՞ համար, պետք է հանցագործ լինի, ռեցիդիվիստ լինի, մարդասպան լինի, սովորական մարդուն ինչի՞ համար, դա ա խանգարողը»:
Ծառուկյանը Նիկոլ Փաշինյանին խորհուրդ է տվել «հակահեղափոխական» մարդկանց սեփական թիմում փնտրել, նաև նշել, որ վարչապետի թիմակիցները նրա խոսքին հակասող արտահայտություններ են հնչեցնում: ԲՀԿ առաջնորդը նշել է, որ հոկտեմբերի 18-19-20-ին բերում է 5 000 ներդրող, որոնք մեր երկրում գումար են ներդնելու, իսկ եթե հյուրանոցներում տեղ լինի, հնարավոր է` ավելի շատ ներդրողների բերի: Նա հայտնել է, որ հոկտեմբերի 26-28-ին աշխարհի տարբեր երկրներից գալիս են` ներկայացնելու, թե որ ոլորտներն են, որ զարգացած չեն, որտեղ ներդրումների կարիք կա:
«Մենք էդ բոլորը տիրապետում ենք, եղբա՛յր, մենք օդից բաներ չենք ասում»,- նշել է նա:
Լրագրողի հիշեցմանը, թե մեկնաբանում են, որ ժողովուրդն է ցանկանում, որ արտահերթ ընտրությունները դեկտեմբերին լինեն, Ծառուկյանն արձագանքել է.
«Ժողովրդի ցավը տանեմ, եթե ժողովուրդը ուզում ա դեկտեմբերին, եթե ժողովուրդը ուզում ա, ուրեմն մենք էլ ենք ուզում: Ես ինչի՞ համար եմ չարչարվում, ժողովրդի համար: Ես ապահովված մարդ եմ, խնդիր չունեմ` ո՛չ պաշտոնի, ո՛չ գումար վաստակելու, այլ ամեն ինչ ուզում եմ լավ լինի, որ էդ հնարավորությունը, ծանոթությունը օգտագործենք, իրականացնենք, զարգացնենք, ծաղկացնենք, իմ ժողովրդի ցանկությունից մի քայլ հետ գնացող չկա:
Իմ ժողովրդի ցավը տանեմ, եթե ես գնում եմ հասարակ ոլորտ, որտեղ գումար եմ տրամադրել, պարարտանյութ, դեղորայք, մարդը չի կարա տա, ասում ա` թող մի տարի հետաձգի, ասել եմ` ձեր ցավը տանեմ, եթե մարդու վիճակը սա ա, ոչ թե ձևական բարեգործ ենք, ասում եմ` իմ սրտին չի նստի, 5000 դոլար ջնջեք, չեմ ուզում, գոնե մենակ թող ես տուժեմ, ժողովուրդը չտուժի, դա իրանց համար ուշադրություն ա, ես կյանքի, գործի մարդ եմ, ժողովրդի կողքին եմ»:
23:59 02.08.2025
Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանԷդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...
23:55 02.08.2025
Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքըՕգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...
23:44 02.08.2025
Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համարԵրևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...
23:32 02.08.2025
Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներՕգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...
23:18 02.08.2025
Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչՄ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին: Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...
23:04 02.08.2025
Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավորOգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...