Օլիգարխիկ ուժերը հինգերորդ շարասյուն են, որ կեղեքել ու թալանել են երկիրը. Գարեգին Չուգասզյանը` արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+33.09 oC

Օլիգարխիկ ուժերը հինգերորդ շարասյուն են, որ կեղեքել ու թալանել են երկիրը. Գարեգին Չուգասզյանը` արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին

13:39 05.10.2018

«ԱԺ նոր ընտրություններով արձանագրվելու է քաղաքական դաշտի վերաֆորմատավորումը: Քաղաքական դաշտ գոյություն չուներ, կար ավտորիտար, անհատապաշտական համակարգ, որը դեկորատիվ բազմակուսակցական տեսք ուներ: Հիմա փաստորեն կարելի է ասել, որ երեսուն տարվա հեռավորությամբ երկրորդ փուլ ենք մտնում, երբ պետականաշինությունը ռեալ հնարավորություն է ստանում ձևավորելու նոր խորհրդարան, ժողովրդավարական համակարգ, որտեղ կուսակցությունների ձևակազմը լինելու է որակապես այլ` նախորդ երեսուն տարիների համեմատ», – այս մասին այսօր՝ հոկտեմբերի 5-ին հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց «Սասնա ծռեր» կուսակցության անդամ Գարեգին Չուգասզյանը:

Նրա խոսքերով՝ «Սասնա ծռեր» կուսակցությունը հիմնադրվեց, քանի որ պետական քաղաքական դաշտը ձևավորելու այլ ճանապարհ չկար, քան կուսակցության հիմնումը: Հիմնական խնդիրներից մեկը, ըստ Չուգասզյանի, միակուսակցական համակարգից հրաժարվելն է, սակայն այստեղ տեսնում է վտանգ, որն  առկա էր առաջին ժողովրդավարական հեղափոխությունից հետո` ՀՀՇ-ի պարագայում:

«Քանի որ այդ ընթացքում պետականաշինության շինհրապարակում չկար վերահսկողություն՝ հանգեցրեց թալանի, և ազնիվ մարդիկ շրջապատվեցին բյուրակրատական ապարատով,  խեղդվեցին էդ ճահճով, և ստացանք միակուսակցական համակարգի մի այլանդակ ճահիճ: Սա նկատի ունենալով՝ պետք է մտածենք, թե ինչ ձևակազմ է հնարավոր այսօրվա իրականության մեջ: Լսում ենք, հետևում ենք իրադարձություններին և տեսնում ենք, որ փորձ  է արվում օլիգարխիկ շրջանակների կողմից ստեղծել երևութականություն՝ իբր օլիգարխիան կարող է առնել միակուսակցականության դեմը: Այդ օլիգարխիկ ուժերը ոչ թե ազգային բուրժուազիայի ներկայացուցիչ են, այլ հինգերորդ շարասյուն, որ կեղեքել են երկիրը, թալանել: Իրենց հետ բանակցություն վարելու փոխարեն պետք է իրենց դիտել որպես հանցագործ», – ասաց Չուգասզյանը:

Ըստ Չուգասզյանի՝ օլիգարխիկ ուժերը պետք է դուրս մնան խորհրդարանից, և ձևավորվի հակակշռով երկրորդ բևեռը, իսկ այդ բևեռը կարող  է լինել հենց «Սասնա ծռեր» կուսակցությունը:

«Քաղաքական շինհրապարակը պետք է ունենա վերահսկողություն, պետք է ունենա երկրորդ բևեռ, և չպետք է լինի օլիգարխիան: Մենք մեր մոտեցումներում ավելի նման ենք սկանդինավյան սոցիալ-դեմոկրատական մոտեցումներին, մտադիր ենք համագործակցել ամենատարբեր խավերի հետ և ներկայացնել նրանց շահերը լայն սպեկտրով»,- ընդգծեց Չուգասզյանը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Oգոստոսի 12-20-ը ՀՀ-ում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը

12:08 02.08.2025

Oգոստոսի 12-20-ը ՀՀ-ում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը

Միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում օգոստոսի 12-20-ը Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Զորավարժությանը ներգրավված են լինելու ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները: Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների նախապատրաստում և իրականացում՝ բժշկական տարհանման ընթացակարգերի շեշտադրմամբ: Զորավարժության նպատակն […] ...

SHANTNEWS

12:00 02.08.2025

SHANTNEWS

Ուսուցողական և գործնական միջոցառում Ստեփանավան քաղաքում

11:47 02.08.2025

Ուսուցողական և գործնական միջոցառում Ստեփանավան քաղաքում

Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում իրականացվել է կարևոր նախաձեռնություն՝ ուղղված երեխաների՝ անվտանգության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը։ «Լիարժեք կյանք» ներառական ամառային ճամբարի տարածքում ՆԳՆ Լոռու մարզային փրկարարական վարչության կողմից կազմակերպվել են սեմինարներ՝ նվիրված հակահրդեհային կանոնների ուսուցմանը և տարհանման հմտությունների զարգացմանը։ Սեմինարների հիմնական նպատակն էր ճամբարականներին ծանոթացնել հրդեհների կանխարգելման կանոններին, տարհանման կարգին և քայլերին, ինչպես նաև նրանց հաղորդակից դարձնել արտակարգ իրավիճակներում ճիշտ, վստահ և կազմակերպված վարքագծի […] ...

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարար

11:30 02.08.2025

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարար

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում յուրաքանչյուր օր աշխատում է 245 տեխնիկա, շինարարական աշխատանքներում ներգրավված է ավելի քան 600 շինարար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Հուլիս ամսվա ընթացքում միջին օրական կատարողականը գերազանցել է 60 միլիոն ՀՀ դրամը: ...

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

11:07 02.08.2025

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

10:45 02.08.2025

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

Աֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...

BACK_TO_TOP