Երևանի ընտրությունները շատ դրական արձագանք են ստացել ներդրողների շրջանում. վարչապետի գլխավոր խորհրդական – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 05 2024
  • $
    388.01
  • RUBLE
    4.21
  • 417.11
WEATHER
+17.09 oC

Երևանի ընտրությունները շատ դրական արձագանք են ստացել ներդրողների շրջանում. վարչապետի գլխավոր խորհրդական

14:58 05.10.2018

Երևանի ընտրությունները շատ դրական արձագանք են ստացել ներդրողների շրջանում: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը՝ անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման թեմային:  Ըստ վարչապետի գլխավոր խորհրդականի՝ ընտրությունների վաղաժամ անցկացումը կարագացնի երկրի տնտեսական զարգացումը:

Թե որքան ներդրող է հետաքրքրվել Հայաստանում ներդրումներ իրականացնելու հարցով, վարչապետի գլխավոր խորհրդականը չի կարողացել հստակ թիվ նշել: Վստահեցնում է՝ դրանք շատ են:

«Վերջին երկու ամսին՝ օգոստոս և սեպտեմբեր, միայն ես հանդիպել եմ 100-ից ավելի ներդրողների: Ինչպես գիտեք, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ ունեցավ թե՛ Մոսկվայում, թե՛ Փարիզում, հայ գործարարների հետ, Փարիզում նաև ֆրանսիացի գործարարների հետ: Վարչապետի այդ 2 հանդիպումները՝ Մոսկվայում և Փարիզում, խթան հանդիսացան, որպեսզի այս երկու երկրներից՝ Ռուսաստանից և Ֆրանսիայից գործարարներ այցելեն, և այցերը շարունակում են»,- նշել է Գասպարյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վրաստանը կփոխի անհատ զբոսաշրջիկների մուտքի պայմանները

08:11 10.05.2024

Վրաստանը կփոխի անհատ զբոսաշրջիկների մուտքի պայմանները

Հունիսի 1-ից Վրաստանում ուժի մեջ կմտնեն զբոսաշրջիկների համար նոր կանոններ։ Ամառվանից Վրաստան այցելող յուրաքանչյուր զբոսաշրջիկ պետք է ունենա բժշկական ապահովագրություն երկրում գտնվելու ողջ տևողության համար։ Այս պահանջը խախտողները ենթակա են տուգանքի՝ մոտավորապես 110 ԱՄՆ դոլարի չափով: Ճանապարհորդները, ովքեր ինքնուրույն պլանավորում են իրենց ուղևորությունները և թռիչքները, պետք է հատուկ ուշադրություն դարձնեն այս պահանջին: Օրերս հայտնի դարձավ, […] ...

Կրեմլը խոսել է Երևանի հետ տնտեսական գործընկերության բարձր մակարդակի մասին

18:38 09.05.2024

Կրեմլը խոսել է Երևանի հետ տնտեսական գործընկերության բարձր մակարդակի մասին

Ռուսաստանը և Հայաստանը ցուցադրում են տնտեսական համագործակցության բարձր մակարդակ: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ փոխվարչապետի պաշտոնակատար Ալեքսեյ Օվերչուկը։ Օվերչուկի խոսքով՝ անցյալ տարի երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 7,3 մլրդ դոլար։ «Մենք շատ լավ տնտեսական հարաբերություններ ունենք Հայաստանի հետ»,- ասել է նա։ Նախօրեին Ալեքսեյ Օվերչուկը նշել էր հաջող տնտեսական համագործակցությունը Եվրասիական տնտեսական միության […] ...

Գևորգ Պապոյանը մայիսի 9-15-ը գտնվելու է ԱՄՆ-ում

10:31 09.05.2024

Գևորգ Պապոյանը մայիսի 9-15-ը գտնվելու է ԱՄՆ-ում

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 9-15-ը գտնվելու է Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Նախարարը և նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը մասնակցելու են «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» խորագրով ծրագրին։ Այցի ընթացքում նախատեսվում են նաև հանդիպումներ, որոնց մասին կտրվի լրացուցիչ տեղեկություն։ ...

Տարադրամի փոխարժեքները մայիսի 9-ին

10:25 09.05.2024

Տարադրամի փոխարժեքները մայիսի 9-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 387 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 391 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 414 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 422 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.2 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.23 դրամ: ...

ՊԵԿ-ը հիշեցնում է ֆիզիկական անձանց, որ անշարժ գույքը վարձակալության հանձնելու դեպքում հաշվետու տարվա համար պետք է վճարել անշարժ գույքի վարձակալությունից հաշվարկված եկամտային հարկ

12:25 08.05.2024

ՊԵԿ-ը հիշեցնում է ֆիզիկական անձանց, որ անշարժ գույքը վարձակալության հանձնելու դեպքում հաշվետու տարվա համար պետք է վճարել անշարժ գույքի վարձակալությունից հաշվարկված եկամտային հարկ

ՊԵԿ-ը հիշեցնում է ֆիզիկական անձանց, որ անշարժ գույքը վարձակալության հանձնելու դեպքում հաշվետու տարվա համար պետք է վճարել անշարժ գույքի վարձակալությունից հաշվարկված եկամտային հարկ և ներկայացնել տարեկան հաշվարկ-հայտարարագիր։ Ի դեպ, 2023 թվականի համար եկամտային հարկի հաշվարկ-հայտարարագիր պետք է ներկայացնել հարկային գործակալ չհանդիսացողից ստացվող վարձակալական վճարների մասով։ Եկամտային հարկի հաշվարկ-հայտարարագիրը ևս ներկայացվում է էլեկտրոնային եղանակով՝ Ֆիզիկական անձանց […] ...

2024 թվականին նախատեսվում է միջին նորոգման աշխատանքներ կատարել 107.7կմ երկարության ճանապարհահատվածներում

11:50 08.05.2024

2024 թվականին նախատեսվում է միջին նորոգման աշխատանքներ կատարել 107.7կմ երկարության ճանապարհահատվածներում

2024 թվականին նախատեսվում է միջին նորոգման աշխատանքներ կատարել 107.7կմ երկարության ճանապարհահատվածներում։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի միջին նորոգման ծրագրերի կառավարման բաժնի ինժեներներն արդեն իսկ պատրաստել են մոտ 50կմ երկարությամբ 5 ճանապարհահատվածների միջին նորոգման նախագծերը‚ և առաջիկայում կհայտարարվեն այդ տեղամասերի շինաշխատանքների ձեռքբերման մրցույթներ։ Միջին նորոգման աշխատանքների շրջանակներում կիրականացվի գոյություն ունեցող ծածկի ֆրեզավորում‚ կկատարվի փոսային նորոգում‚ կտեղադրվեն հարթեցնող և […] ...

BACK_TO_TOP