15:46 06.10.2018
Մարիա դե Մոնսերատ Վիվինա Կոնսեպսիոն Կաբալյեի ձայնը նկատել էին դեռ լիցեյում սովորելու տարիներին: Նրան ուսուցիչները խորհուրդ էին տալիս գնալ Իտալիա և ուժերը փորձել օպերայում, սակայն նա չուներ բավարար ֆինանսական միջոցներ այնտեղ գնալու և ապրելու համար:
Այդ ժամանակ բարերար Բելտրանների ընտանիքը հայտնի բարիտոն Ռայմոնդ Տորեսին գրում է երաշխավորագիր: Բելտրան Մատան հոգում է աղջկա ճանապարհորդության բոլոր ծախսերը: Շնորհիվ այս նամակի՝ Կաբալյեին ընդունում են թատրոն:
Թատրոնում նրա ելույթի ժամանակ ներկա է լինում Բազելի օպերային թատրոնի ղեկավարը, որը պարզապես հիացել էր աղջկա ձայնով և բեմական արտաքինով: Այս ելույթից հետո նրան աշխատանք են առաջարկում Բազելի օպերային թատրոնում: Մոնսերատ Կաբալյեն համաձայնում է և մեկ տարով գնում Շվեյցարիա:
Սակայն երգչուհին մեծ ճանաչում է ձեռք բերում 1965թ., երբ նրան առաջարկում են Նյու Յորքի «Կարնեգի սրահում» փոխարինել օպերային դիցուհի Մերիլին Հորնին «Լուկրեցիա Բորջիայում» համանուն կերպարում: Հանդիսատեսը, որը սովոր էր լսելու միայն հայտնի երգչուհիների կատարումները, շունչը պահած լսում էր անծանոթ երգչուհու առաջին արիան և նրան ծափահարում մոտ 20 րոպե:
Այդ օրվանից Կաբալյեի կյանքը կտրուկ փոխվում է: Նրա ելույթներից ոչ մեկն աննկատ չի մնում: Նա երգում է Կրեմլի Մեծ սյունազարդ դահլիճում, Վաշինգտոնի Սպիտակ տանը. ելույթ ունեցել Նյու Յորքի ՄԱԿ-ի Ասամբլեայի գլխավոր դահլիճում, Պեկինի ազգային դահլիճում և այլն:
Իր կարիերայի ընթացքում երգչուհին կատարել է ավելի քան 130 օպերային պարտիա և մոտ 40 ամբողջական օպերաներ: Նրա պատվին գրվել է Exercises in Free Love երգը, որը կատարել է հանրահայտ երաժիշտ Ֆրեդի Մերկուրին: Իսկ արդեն 1992 թվականին Կաբալյեն Ֆրեդի Մերկուրիի հետ միասին կատարել է Բարսելոնում տեղի ունեցող ամառային օլիմպիական խաղերի հիմնը՝ «Բարսելոնա» երգը:
Երգչուհին միշտ եղել է հիթ շքերթների առաջին հորիզոնականներում: Իր կարիերայի ընթացքում Մոնսերատ Կաբալյեն արժանացել է բազմաթիվ մրցանակների և պարգևների: 1974 թվականին ճանաչվել է Միացյալ ազգերի կազմակերպության պատվավոր դեսպան, 1991 թվականին՝ Խաղաղության դեսպան։ Նա նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի Բարի կամքի դեսպան է 1994 թվականից:
Մոնսերատ Կաբալյեն նաև սերտորեն կապված է հայերի և հայկական մշակույթի հետ: 2013թ. Հայաստան է այցելել հյուրախաղերով: Իր այցի շրջանակում նաև շրջել է Հայաստանի տեսարժան վայրերով: Նա նաև այցելել է Արցախ, հանդիպել երկրի բարձրագույն ղեկավարության հետ ու իր հիացմունքն արտահայտել հայկական քրիստոնեական հուշարձանների առատության վերաբերյալ։ Երգչուհին նաև այցելեց Գանձասար, որտեղ հանդիպել էր Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հետ:
Այցից հետո Ադրբեջանում չեղարկեցին երգչուհու համերգը և նա համալրեց այն աշխարհահռչակ քաղաքական, մշակութային ու հասարակական գործիչների շարքը, որոնց անուններն ընդգրկված են Ադրբեջանի ԱԳՆ-ի տխրահռչակ «սև ցուցակում»։
2013 թ. հունիսի 7-ին ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է Պատվո շքանշանով։ Սակայն Ադրբեջանի պահվածքը օպերային երգչուհուն չի կաշկանդել և 2013թ. տարեվերջին նա թողարկել է «Հայաստան և Արցախ. քրիստոնեության կղզյակ» ալբոմը
«Սա ոչ միայն քրիստոնեության կղզի է, այլև քրիստոնեության պատմության արմատը։ Ես ոտքից գլուխ քրիստոնյա եմ։ Ես այստեղ՝ Ստեփանակերտում եմ՝ որպես երգչուհի, սակայն, որպես մարդկային էակ ներկայացնում եմ ՄԱԿ-ը։ Առաջարկում եմ ձեզ իմ ձեռքն ու սիրտը»,- ասել է Կաբալյեն:
18:47 02.08.2025
Ուկրաինայի ՊՆ-ը ավելի քան 190 միլիոն դոլար է հատկացրել երկրի զինված ուժերին անօդաչու համակարգերի տրամադրման համարՈւկրաինայի պաշտպանության նախարարությունը 8 միլիարդ գրիվնա (191,8 միլիոն դոլար) է հատկացրել «Անօդաչու թռչող սարքերի գիծ» նախագծում ներգրավված զորամասերի անհետաձգելի կարիքների համար։ Այս մասին հայտնել է պաշտպանության նախարար Դենիս Շմիգալը։ «Մենք ավելացնում ենք ուկրաինական անօդաչու թռչող սարքերի մեջ ներդրումները և ամրապնդում պաշտպանական ուժերը։ Գերագույն գլխավոր հրամանատարի շտաբի որոշման համաձայն՝ Պաշտպանության նախարարությունը հաստատել է ուկրաինական բանակի կարիքների […] ...
18:36 02.08.2025
Ո՞վ իդեալական մրցակից կլինի Ծառուկյանի համարԱրման Ծառուկյանի մենեջեր Սայաթ Աբդրահմանովը նշել է, թե ով իդեալական մրցակից կլինի UFC-ի առաջատար հայ մարտիկի համար, հաղորդում է Sport24-ը: «Իդեալական մրցակիցը կամ Ջասթին Գեյջին է, կամ Փեդի Փիմբլեթը։ Բայց նրանք երկուսն էլ հրապարակավ հայտարարել են, որ չեն ցանկանում մենամարտել Արմանի հետ, ինչպես Տոպուրիան։ Սա շատ բան է ասում։ Նրանք հասկանում են Արմանի մակարդակը, հասկանում […] ...
18:28 02.08.2025
Թուրքիան հայտարարել է, որ արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկաԹուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (Ակ Փարթի) «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ 2027 թվականին հնարավոր արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկա։ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն նախկինում թույլատրել էր հանրապետությունում նախագահական ընտրություններ անցկացնել 2027 թվականին։ «Նման օրակարգ չկա», -«ՌԻԱ Նովոստի»-ին ասել են կուսակցությունից, երբ խնդրել են մեկնաբանել 2027 թվականին արտահերթ նախագահական ընտրությունների հավանականությունը։ ...
18:17 02.08.2025
Մասկը հայտարարել է, որ ունիվերսալ արհեստական ինտելեկտի ստեղծումից հետո աշխարհը կնմանվի սիմուլյացիայիԱմերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը կարծում է, որ երբ արհեստական բանականությունը (ԱԲ) դառնա ինքնագիտակից և մտածող, աշխարհը, հավանաբար, կնմանվի սիմուլյացիայի, որտեղ մարդիկ կլինեն երկրորդական կերպարներ։ X սոցիալական ցանցի օգտատերերից մեկը գրել է, որ երբ ստեղծվի արհեստական ընդհանուր ինտելեկտ (ԸԸԻ), որը հայտնի է նաև որպես ուժեղ կամ ընդհանուր ինտելեկտ, «մենք պարզապես կդառնանք սիմուլյացիայի երկրորդական կերպարներ»։ Կարծիք կա, […] ...
18:05 02.08.2025
Հայաստանի առաջնության մեկնարկային խաղում ոչ-ոքի է գրանցվելԵրևանի «Ջունիոր սպորտ» մարզադաշտում «Գանձասար» -«Արարատ» խաղով մեկնարկել է Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025/2026 մրցաշրջանը: Առաջնության բացման խաղում 1-1 հաշիվն է գրանցվել: 34-րդ րոպեին հաշիվը բացել է «Գանձասարը» Լյուկ Մերիլի ճշգրիտ հարվածով, 41-րդ րոպեին «Արարատից» 11-մետրանոցից վրիպել է Մամադու Դումբիան, սակայն 68-րդ րոպեին երևանյան թիմը կարողացել է խփել պատասխան գոլը, աչքի է ընկել խփեց Մուսա Կանտեն: ...