Ամերիկացի բժիշկները նոր սարքավորումներ են նվիրել Հայաստանի և Արցախի հիվանդանոցներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+22.29 oC

Ամերիկացի բժիշկները նոր սարքավորումներ են նվիրել Հայաստանի և Արցախի հիվանդանոցներին

17:05 06.10.2018

Հայաստանում և Արցախում բարդ վիրահատություններ կատարած ամերիկացի բժիշկների խումբն ավարտել է ծրագիրն ու այսօր ամփոփել աշխատանքի արդյունքները:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի աջակցությամբ արդեն 4 տարի է՝ Հայաստան է այցելում ամերիկացի բժիշկների խումբը, որը հիմնականում Տավուշի մարզում, մասնավորապես Նոյեմբերյանի բժշկական կենտրոնում իրականացնում է բարդ վիրահատություններ, տեղի բժիշկներին ծանոթացնում նորագույն տեխնոլոգիաներին, ինչպես նաև այդ հիվանդանոցներին նվիրում իրենց հետ բերած բժշկական նորագույն սարքավորումները:

Այս տարի Հայաստան այցելած 68 հոգուց բաղկացած բժիշկների խումբը ոչ միայն վիրահատություններ է իրականացրել Տավուշում, այլ նաև այցելել է Արցախ ու մոտ մեկ շաբաթ աշխատել Ստեփանակերտի հիվանդանոցում:

Ի դեպ, խմբում եղել են ոչ միայն ազգությամբ հայ, այլ նաև ամերիկացի ճանաչված վիրաբույժներ, սրտաբաններ, ակնաբույժներ ու բժշկական այլ ուղղություններ ներկայացնող մասնագետներ:

Ծրագրի շրջանակներում կատարվել է ավելի քան 300 վիրահատություն, որոնցից 250-ը՝ Արցախում:

Հիմնականում կատարվել են ուղեղի երակի, սրտի զարկերակի, աչքի, ոսկրահոդային, օնկոլոգիական  ու աղիքային բնույթի բարդ վիրահատություններ:

Ամերիկացի բժիշկների խումբը Ստեփանակերտի հիվանդանոցին նվիրել է  բժշկական նորագույն սարքավորումներ, այդ թվում՝ աչքի կատարակտի վիրահատության համար նախատեսված գերժամանակակից սարքավորումներ ու վիրահատարաններ:

Ինչպես նշել են ծրագրի պատասխանատուները, ծրագիրն ունի շարունակական բնույթ և հաջորդ տարի ևս նախատեսվում է նման խմբի այցելություն Հայաստան և Արցախ: Բացի այդ՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ հայ երիտասարդ մասնագետների վերապատրաստումը ամերիկյան հայտնի կլինիկաներում իրականացնելու համար:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում

23:59 03.08.2025

«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում

«Երևան» երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից, և մեր քաղաքը կանգնած է այս հաջողության հիմքում՝ սկսած գաղափարի ծնունդից մինչև բեմ դուրս գալու իրական […] ...

Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

23:41 03.08.2025

Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը

23:28 03.08.2025

Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը

Երևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։ Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին […] ...

Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներ

23:20 03.08.2025

Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներ

Օգոստոսի 3-ին` ժամը 16:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է մեղվանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված քարե շինությունում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:15-ին, մարվել՝ 18:39-ին: Այրվել […] ...

Ավստրալիայում առատ ձյուն է տեղացել

23:10 03.08.2025

Ավստրալիայում առատ ձյուն է տեղացել

Ավելի քան 40 տարվա ընթացքում Ավստրալիայում առաջին անգամ առատ ձյուն է տեղացել: Ձյան առատ տեղումները հազվադեպ են Ավստրալիայի համար: Ձյունը քաոս է առաջացրել մի շարք շրջաններում՝ էլեկտրաէներգիայի անջատումներ, ճանապարհներին բազմաթիվ վթարներ։ Փրկարարական ծառայությունները խնդրում են բնակչությանը զերծ մնալ տեղաշարժվելուց մերկասառույցի և փոթորկային քամիների պատճառով։ ...

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրը

23:00 03.08.2025

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրը

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ իր առևտուրը՝ 3 միլիարդ դոլարից հասցնելով 10 միլիարդ դոլարի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Կիրակի օրը Փեզեշքիանը Պակիստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ «Բարեբախտաբար, կան լուրջ համատեղ ջանքեր՝ բոլոր ոլորտներում հարաբերությունները խորացնելու և համագործակցությունը ընդլայնելու համար։ Ես խորապես համոզված եմ, որ մենք կկարողանանք […] ...

BACK_TO_TOP