21:23 06.10.2018
Հոկտեմբերի 6-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, նախագահությամբ Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի և Ս. Էջմիածնի միաբանության, կատարվել է հոգեհանգստյան կարգ՝ ՀՀ ազգային հերոս, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հոգու խաղաղության համար: Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Տեղեկատվական բաժնից:
Հոգեհանգստյան արարողության ավարտին Մայր Աթոռի դիվանապետն անդրադարձել է մեծանուն հայորդու դժվարին և ծանր, բայց միևնույն ժամանակ հաջողություններով ու նվաճումներով լեցուն կյանքի ճանապարհին` նշելով, որ Շառլ Ազնավուրի կորստյան ցավով տրոփում է ոչ միայն համայն հայության, այլև արվեստասեր միջազգային ողջ հասարակության սիրտը:
«Դեպի արվեստի բարձունքը նրա ճանապարհը լեցուն է եղել խոչընդոտներով և մարտահրավերներով: Միայն երկու տասնամյակ նա հետևողականորեն ու համառորեն մաքառել է արվեստասեր հասարակության սիրուն և ճանաչմանն արժանանալու համար` հաղթահարելով տարբեր խոչընդոտներ:
Նա իրապես մարտիկ է, անձ, ով վերջապես բարձրացավ միջազգային և ֆրանսիական երգարվեստի օլիմպոս: Այսօր Շառլի անունը ճանաչված է ողջ աշխարհում: Նա խորհրդանշում է ոչ միայն հայ-ֆրանսիական բարեկամությունը, այլև նրա անունը խորհրդանիշ է դարձել մարդասիրության, բարեկամության և նեղյալների սրտերը սփոփող անձի: Շատերը վկայություն են բերել, թե ինչպես նրանք իրենց միայնության մեջ սփոփանք են գտել Շառլի խոսքերում:
Ֆրանսիայի նախագահը հուղարկավորության առիթով իր խոսքում արձանագրել է. «Շառլ Ազնավուրը, թողնելով իր երկիրը՝ եկավ հզորացնելու Ֆրանսիան»: Ես կավելացնեի, որ նա ոչ միայն հզորացրեց Ֆրանսիան, այլ նաև հավելեց ճանաչումը մեր ժողովրդի, մեծ զորակցություն ապահովեց Հայաստանին և մեր ժողովրդին», -ասել է Արշակ եպիսկոպոսը:
Սրբազանը նաև նշել է, որ Հայոց Եկեղեցու բոլոր տաճարներում հայ ժողովուրդն այսօր իր աղոթքն է բարձրացնում Շառլ Ազնավուրի հոգու հանգստության և խաղաղության համար:
11:07 02.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...
10:45 02.08.2025
Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցելԱֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...
10:16 02.08.2025
Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...
09:53 02.08.2025
Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցելՃապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...
09:30 02.08.2025
Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...
08:55 02.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...