Չի կարելի ասել՝ եթե «Ծառուկյան» խմբակցությունը փողոցում չի եղել՝ ժողովրդի կողքին չի եղել. Գևորգ Պետրոսյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+33.09 oC

Չի կարելի ասել՝ եթե «Ծառուկյան» խմբակցությունը փողոցում չի եղել՝ ժողովրդի կողքին չի եղել. Գևորգ Պետրոսյան

14:11 24.04.2018

ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանն այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցի ժամանակ ասել է, որ այն, ինչ կատարվել է Հայաստանում, ժողովրդավարության հաղթանակն էր, իսկ իրենք, բնական է, որ եթե միացել են շարժմանը, ուրեմն դեմ են եղել առկա իրավիճակին, որևէ բան հետին թվով անելու հարց չկա:

«Ես անձամբ մասնակցել եմ հանրահավաքին, մեր մի քանի գործընկերներ նույնպես, խնդրում եմ ուրիշ կերպ չմեկնաբանել: Շարժմանն աջակցելը միայն փողոցային պայքարի միջոցով չի լինում: Իհարկե, մենք մասնակցել ենք նաև փողոցային պայքարին և հանուն ճշմարտության պետք է ասեմ, որ, այո՛, փողոցային պայքարը թերևս ամենաարդյունավետն է ու ամենահուսալին: Բայց ասել, որ դուք ամբողջ խմբակցությունով այդ հանրահավաքին չեք մասնակցել, նշանակում է, որ չեք աջակցել շարժմանը կամ ավելին, կողմ եք եղել գործող վարչակազմին, կարծում եմ, որ դա ավելի հիմնազուրկ պնդում կլինի:

Մեր քվեարկությամբ էլ մենք ապացուցեցինք, որ, իսկապես, մեր շարքերում կան մարդիկ, որ դեմ են վարչակարգին, հատկապես, եթե վարչակարգն իրեն փրկելու համար անցնում է մեր քաղաքացիների օրինական իրավունքների սահմանափակմանը: Մենք կոպիտ գնահատականներ ենք տվել ոստիկանության բռնարարքներին, այն քաղաքացիներին, ովքեր խմբերով, բանդաներով հարձակվել են մարդկանց վրա և իշխանությանը փրկելու նկատառումով մարդկանց նկատմամբ բռնություն են գործադրել»,- ասել է Պետրոսյանը՝ ընդգծելով, որ չի կարելի ասել, որ եթե ամբողջ խմբակցությունը փողոցում չի եղել, ուրեմն ժողովրդի կողքին չի եղել:

Հարցին, եթե փողոցում կրկին պայքարեն, «Ծառուկյան» խմբակցությունը կմիանա՞, Պետրոսյանը պատասխանել է, որ իրենց օրակարգն իրենք ներկայացրել են ընդամենը ժողովրդին:

«Եթե պաշտոնապես ներկայացնեն իրենց օրակարգը, մեր կարծիքը կդրսևորենք»,- ասել է Պետրոսյանը՝ հավելելով, որ ինքը տեղյակ չէ, թե Փաշինյանն ինչ արձագանք է տվել իրենց միանալու հայտարարությանը:

Ըստ Պետրոսյանի՝ բանակցություններին պետք է նաև «Ծառուկյան» խմբակցությունը մասնակցի, իսկ եթե արտահերթ ընտրություններ էլ լինեն, ավելի մեծ վստահություն կունենան, քան մինչ օրս: Ինչ վերաբերում է վարչապետի իրենց թեկնածուին, ապա Աժ պատգամավորն ասել է հետևյալը.

«Ես հիմա չեմ կարող այստեղ կանգնած հայտարարել, որ Գագիկ Ծառուկյանը կառաջադրվի կամ չի առաջադրվի, չեմ կարող գուշակությամբ զբաղվել: Խնդրում ու հորդորում եմ՝ մի քանի օր լինել համբերատար, և ամեն ինչ պարզ կլինի»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մահացել է The Rolling Stones խմբի երաժիշտ Ֆլակո Խիմենեսը

12:11 03.08.2025

Մահացել է The Rolling Stones խմբի երաժիշտ Ֆլակո Խիմենեսը

Ամերիկացի կատարող և The Rolling Stones խմբի անդամ Լեոնարդո «Ֆլակո» Խիմենեսը մահացել է 87 տարեկան հասակում: Այս մասին հաղորդում է The National World-ը։ Հրապարակման մեջ նշվում է, որ երաժիշտը մահացել է հուլիսի 31-ին՝ ընտանիքի շրջապատում: Մահը վրա է հասել հոսպիտալացումից ընդամենը մի քանի ամիս անց։ Խիմենեսը «Ֆլակո» մականունը ստացել է իր նիհարության պատճառով: Իր կարիերայի […] ...

Տեր Շտեգենն ակումբի լեգենդ է, և նրան պետք է հարգել․ Գավի

11:56 03.08.2025

Տեր Շտեգենն ակումբի լեգենդ է, և նրան պետք է հարգել․ Գավի

«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին RAC1-ի հետ զրույցում անդրադարձել է դարպասապահ և թիմի ավագ Մարկ-Անդրե տեր Շտեգենի շուրջ ստեղծված իրավիճակին: Գերմանացի դարպասապահը կորցրել է տեղը մեկնարկային կազմում, իսկ օրեր առաջ ենթարկվել է մեջքի վիրահատության, որի պատճառով բաց կթողնի 3-4 ամիս։ Ակումբի ղեկավարությունը դժգոհ է Տեր Շտեգենից և, ըստ լուրերի, ցանկանում է զրկել նրան ավագի թևկապից։ «Մարկը թիմի […] ...

Հուլիս ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 115 երեխա

11:42 03.08.2025

Հուլիս ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 115 երեխա

2025 թվականի հուլիս ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող առողջապահական հիմնարկներում ծնվել է 115 երեխա, որից 68-ը՝ տղա, 47-ը՝ աղջիկ: Այս մասին հայտնել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից: 115 երեխաներից 24-ը ծնվել են Գավառի բժշկական կենտրոնում, 43-ը՝ Մարտունու ծննդատանը, 26-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում, 18-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոնում, 4-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։ ...

Գյումրիում փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը

11:22 03.08.2025

Գյումրիում փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը

Օգոստոսի 2-ին, ժամը 20։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել Շիրակի մարզի Գյումրի քաղաքում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Պարույր Սևակի փողոցի շենքերից մեկի շքամուտքում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել: Փրկարարները կանխել […] ...

Թուրքիայում ուժեղ անձրևներից հեղեղվել են տներ, ստորգետնյա անցումներ

11:08 03.08.2025

Թուրքիայում ուժեղ անձրևներից հեղեղվել են տներ, ստորգետնյա անցումներ

Թուրքիայի հարավարևմտյան Դենիզլի քաղաքում տեղացած ուժեղ անձրևների հետևանքով տներ, աշխատավայրեր և ստորգետնյա անցումներ են հեղեղվել, հաղորդել է TRT Haber հեռուստաալիքը։ «Քաղաքի կենտրոնում երեկոյան ժամերին սկսված տեղատարափ անձրևը բացասաբար է ազդել առօրյա կյանքի և տրանսպորտի վրա։ Տեղատարափ անձրևի հետևանքով YSE և Ֆաթիհ ստորգետնյա անցումները լցվել են ջրով։ Անցորդների և փրկարարների օգնությամբ փրկվել են ստորգետնյա անցումում մնացած […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

10:59 03.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

BACK_TO_TOP